ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի Հ.507-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ Փ.ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻ 107.12ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1481-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1481-Ա

«19» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի Հ.507-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ Փ.ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻ 107.12ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի մարտի 12-ի հ.507-Ա որոշումը՝ Կենտրոն վարչական շրջանի, Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 107.12քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու մասին:

Երևան քաղաքի ավագանին 2026 թվականի մարտի 12-ի հ.507-Ա որոշմամբ տվել է իրավունք Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.12.2021թ. h.09122021-01-0408 վկայական), Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 107.12քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2031 թվականի ապրիլի 1-ը ժամկետով, «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.463-Ն որոշման հավելվածով.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 107.12քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2031 թվականի ապրիլի 1-ը ժամկետով, տրամադրել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությանը:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան