ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 383-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 30.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2026 թվականի N 383-Ն

 

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) զբոսավարների որակավորման պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) զբոսավարների որակավորման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) զբոսավարների վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը և ժամկետները՝ համաձայն N 3 հավելվածի.

4) զբոսավարների որակավորման վկայականի ժամկետը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) զբոսավարների որակավորման վկայականի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.

6) զբոսավարների անվանաքարտի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) զբոսավարների մասնագիտացման ուղղությունները՝ համաձայն N 7 հավելվածի.

8) զբոսավարների որակավորման դադարման հիմքերը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) ուղեկցորդների որակավորման պահանջները՝ համաձայն N 9 հավելվածի.

10) ուղեկցորդների որակավորման ընթացակարգը՝ համաձայն N 10 հավելվածի.

11) ուղեկցորդների վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը և ժամկետները՝ համաձայն N 11 հավելվածի.

12) ուղեկցորդների որակավորման վկայականի ժամկետը՝ համաձայն N 12 հավելվածի.

13) ուղեկցորդների որակավորման վկայականի ձևը՝ համաձայն N 13 հավելվածի.

14) ուղեկցորդների անվանաքարտի ձևը՝ համաձայն N 14 հավելվածի.

15) ուղեկցորդների մասնագիտացման ուղղությունները՝ համաձայն N 15 հավելվածի.

16) ուղեկցորդների որակավորման դադարման հիմքերը՝ համաձայն N 16 հավելվածի.

17) զբոսավարի որակավորման համար դիմումի ձևը՝ համաձայն N 17 հավելվածի.

18) ուղեկցորդի որակավորման համար դիմումի ձևը՝ համաձայն N 18 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

3. Սահմանել, որ՝

1) մինչև 2028 թվականի հունվարի 1-ը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով գործունեությունը ծանուցած զբոսավարները և ուղեկցորդները կարող են մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացներին մասնակցել և որակավորվել կամավորության սկզբունքով.

2) 2028 թվականի մարտի 1-ից հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով գործունեությունը ծանուցած զբոսավարները և ուղեկցորդները պետք է որակավորված լինեն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) թեկնածու` ֆիզիկական անձ, որը սույն կարգին համապատասխան դիմում է զբոսավարի որակավորում ստանալու համար,

2) լեզվական հմտություն՝ օտար լեզվին տիրապետելու՝ դրանով ազատ հաղորդակցվելու, մտքերը օտար լեզվով սահուն արտահայտելու և կարդացած տեքստը օտար լեզվով վերարտադրելու կարողություն։

2. Սույն Հավելված 1-ում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում կիրառվող նշանակությունը:

3. Սույն Հավելված 1-ով սահմանված կարգավորումները չեն տարածվում «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով զբոսավարի գործունեություն իրականացնելու ծանուցումից ազատված անձանց վրա։

 

2. ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Զբոսավարի որակավորման համար դիմելու պահին թեկնածուն և զբոսավարը իր գործունեության ողջ ընթացքում պետք է բավարարի զբոսավարի որակավորման հետևյալ ընդհանուր պահանջները՝

1) լրիվ ծավալով օժտված լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական գործունակությամբ,

2) տիրապետի հայերենին,

3) թեկնածուի մոտ բացակայեն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը մերժելու հիմքերը,

4) սույն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 4-րդ կետով և 5-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված ընթացակարգերով որակավորման համար դիմելու դեպքում՝ ունենա սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ով նախատեսված վերապատրաստման ավարտական վկայական, իսկ սույն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ընթացակարգով որակավորման համար դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 945-Ն որոշման հիման վրա լիցենզիայի վկայական,

5) ըստ մասնագիտացման ուղղության՝ բավարարի սույն Հավելված 1-ի 3-րդ գլխով սահմանված զբոսավարի որակավորման լրացուցիչ պահանջները։

5. Թեկնածուն պետք է բավարարի հետևյալ հատուկ պահանջները՝

1) ունենա հետևյալ հմտությունները՝

ա. հաղորդակցման՝ բանավոր խոսքն արդյունավետ կառուցելու, մտքերը համառոտ, սահուն, անկաշկանդ, ընկալելի ձևակերպելու և ունկնդիրներին փոխանցելու, բնության և մշակութային ժառանգության մասին տեղեկություններն արդյունավետ, հասկանալի և մատչելի մեկնաբանելու ունակություն, խոսելու, «մարմնի լեզուն» կիրառելու (body langauge) և տեսողական կապ հաստատելու (eye-contact) կարողություն, բնության և պատմամշակութային հուշարձանների, արվեստի և մշակույթի գործերի մանրուքներին ուշադրություն դարձնելու և հետաքրքրությամբ դրանք ունկնդիրներին փոխանցելու ունակություն,

բ. նյութը ներկայացնելու՝ տեղեկությունների տրամաբանական հաջորդականությամբ և արտահայտման ոճի ինքնատիպությամբ ներկայացման ունակություն, որը կարող է գնահատվել հետևյալ չափանիշներով՝ նյութի կառուցվածքի տրամաբանականությունը (թեմայի ներկայացման կազմակերպման հստակություն և տրամաբանություն), բովանդակության հասանելիությունը (հաղորդման պարզություն և հասկանալիություն հնարավոր լսարանների համար), նյութի գրավչությունը (մատուցման հետաքրքրությունը՝ հագեցած բառապաշարի, խրթինությունից զուրկ մտքերի միջոցով, հնարավոր լսարանի ներգրավվածությունը), կենդանի և դինամիկ ներկայացման ունակությունը (հաղորդման ձևի գրավչություն և ձանձրալիությունից խուսափելու մակարդակը, որը դրսևորվում է ներկայացման ընթացքում հնարավոր ունկնդիրներին ներգրավելու և ակտիվ, բանակցային ոճի կիրառման հնարավորությամբ),

գ. առաջնորդելու՝ հիմնված կառավարման սկզբունքների (պլանավորման, կազմակերպման, վերահսկման և հաղորդակցության) վրա՝ զբոսաշրջիկին կամ զբոսաշրջիկների խմբին՝ ժամանակացույցի պահպանմամբ ուղղորդման կարողություն։ Այս հմտությունը ներառում է հետևյալը՝ խթանում է հետաքրքրությունը, պահում է խմբի էներգիան ու ներգրավվածությունը, աջակցում է յուրաքանչյուր զբոսաշրջիկին հանդարտ, համբերատար և ներգրավող մոտեցմամբ, կառավարում է խմբի շարժը, ռիթմը և ուշադրությունը՝ ապահովելով, որ բոլորը միասին մնան և մասնակցեն գործընթացին, արձագանքում է հյուրերի կարիքներին, ապահովում փոխադարձ հարգանք, մշտապես հետևում է խմբի անվտանգությանը, կարգապահությանը և դինամիկային, ձևավորում է փոխադարձ հարգանք ու վստահություն,

դ. հետազոտական և վերլուծական՝ գրադարաններից կամ համակարգչային ռեսուրսներից և էլեկտրոնային գրադարաններից արդյունավետ օգտվելու, հավաստի սկզբնաղբյուրներից ճշգրիտ տեղեկատվություն հավաքելու, ստացված տվյալները պարզ ու ճշգրիտ կերպով վերլուծելու, կիրառելի ու հավաստի եզրահանգումներ անելու ունակություն: Այս հմտությունը պետք է գնահատվի հետևյալ չափանիշներով՝ տեղեկատվության որոնում և հավաքում՝ տվյալների որոնման հմտություն տարբեր, վստահելի աղբյուրներից, ինչպիսիք կարող են լինել համակարգչային ռեսուրսները և թվային գրադարանները, տեղեկատվության վերլուծություն՝ ստացված նյութի ճշգրտությունը և տեղեկությունների կառուցվածքային ներկայացումը՝ պարզ և հասկանալի կերպով, տեղեկատվության ճշմարտացիության ստուգում՝ կեղծ կամ ոչ հավաստի տեղեկությունների բացառումը՝ վերլուծության և աղբյուրների գնահատման միջոցով, հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություն՝ նոր տեղեկությունների ստացում և դրանց հիման վրա կիրառելի եզրահանգումներ անելու կարողություն, ազգային զարգացումներին համապատասխան տեղեկատվության տրամադրման ունակություն՝ զբոսաշրջիկների հարցերին պատասխանելիս՝ ներկայացնելով անվտանգ և հավաստի տեղեկատվություն,

ե. կազմակերպչական՝ արագ կողմնորոշվելու, արտակարգ կամ կոնֆլիկտային իրավիճակներում խնդրի էությունն արագ հասկանալու, դրանք հաղթահարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, զբոսավարին վերապահված լիազորությունների շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանմամբ, պատշաճ իրականացման կարողություն,

2) իրազեկված լինի Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ, անհետաձգելի և առաջին օգնության ծառայություններ մատուցող պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների բնույթին, մասնագիտացման ուղղությամբ զբոսավարի գործունությունն ընդգրկող տարածքում այդ ծառայությունների տեղակայման վայրերին, այդ պետական և մասնավոր մարմինների հետ կապ հաստատելու եղանակներին և այդպիսի օգնության ստացման համար սովորաբար պահանջվող ժամկետներին,

3) տիրապետի արտակարգ իրավիճակների և դժբախտ պատահարների դեպքում գործելու կարգին, ինչպես նաև տեղեկացված լինի առաջին օգնություն ցուցաբերելու կանոններին,

4) տիրապետի և գործունեության ընթացքում պահպանի ու կատարի հաղորդակցման համընդհանուր ընդունելի քաղաքակիրթ վարվեցողության և էթիկայի կանոնները, տիրապետի խտրականության բացառմանն ուղղված պահանջները, որոնք առնվազն ներառում են՝

ա. զբոսաշրջիկների նկատմամբ բոլոր տեսակի խտրականության բացառումը,

բ. զբոսաշրջիկների նկատմամբ որևէ ձևի անհարգալից վերաբերմունքի բացառումը կամ հրապարակային մեկնաբանություններ անելը, որոնք կոչված են նսեմացնելու զբոսաշրջիկի արժանապատվությունը կամ վիրավորելու զբոսաշրջիկների խմբին,

գ. զբոսաշրջիկների հետ բանավեճերից խուսափելը և կոնֆլիկտային իրավիճակները կառավարելը,

դ. սոցիալական ցանցերում կամ հրապարակային այնպիսի արտահայտություններ անելը կամ գործելաոճ ցուցադրելը բացառելը, որը պարունակում է վիրավորանք զբոսաշրջիկների հասցեին,

ե. զբոսաշրջիկների հետ սոցիալական հեռավորություն պահպանելը,

զ. հանդուրժողականություն և հարգանք տարբեր մշակույթների, դրանց կրողների, ինչպես նաև տարբեր խմբերի մշակութային, հոգևոր, սովորույթային և վարքային առանձնահատկությունների հանդեպ, որը դրսևորվում է հարգանքով այդ խմբերի մշակույթների, ավանդույթների և վարքի ձևերի նկատմամբ, երբ դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, մարդու իրավունքներին, հասարակական կարգին և սոցիալական համերաշխությանը, ինչպես նաև չեն խախտում երկրի իրավական համակարգի սկզբունքները՝ հանրային անվտանգության և հասարակական խաղաղության ապահովման շրջանակում,

է․ զբոսավարի ծառայությունների մատուցման պայմանագիրը պատշաճ կատարելը և պայմանագրով ծառայությունների մատուցումից անհիմն հրաժարվելուց բացառելը,

5) իրազեկված լինի պետության կառուցվածքին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին, Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանը, կրոնին ու պատմամշակութային ժառանգությանը, Հայոց Ցեղասպանության պատմությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և պատմական փաստերին համապատասխան և բացառի դրանց վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելը,

6) տիրապետի բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր և բնության հուշարձաններ), ինչպես նաև տվյալ զբոսաշրջային տարածքին բնորոշ բուսական և կենդանական աշխարհի տեսակներին վերաբերող տեղեկատվությանը և բացառի դրանց վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելը։

 

3. ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Ներգնա զբոսաշրջության բնագավառում զբոսաշրջիկին զբոսավարի ծառայություններ մատուցելու համար թեկնածուն պետք է ունենա լեզվական հմտություն։

7. Լսողական խնդիրներ ունեցող զբոսաշրջիկներին թեկնածուն կարող է մատուցել զբոսավարի ծառայություններ, եթե թեկնածուն տիրապետում է սուրդո թարգմանությանը կամ եթե զբոսավարի ծառայությունների մատուցման պայմանագրով զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավորվել է ապահովել սուրդո թարգմանության առկայություն։

8. Եթե, ըստ մասնագիտացման ուղղության, զբոսավարի գործունեությունը ծավալվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ զբոսաշրջության բնագավառում առնվազն միջին մասնագիտական կրթություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Հավելված 2-ում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) հանձնաժողով` Զբոսաշրջության Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված կոլեգիալ մարմին, որը սույն Հավելված 2-ով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ կայացնում է սույն Հավելված 2-ով նախատեսված որոշումները,

2) թեկնածու` սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված ֆիզիկական անձ,

3) հարցազրույց՝ սույն Հավելված 2-ի 9-րդ գլխով նախատեսված կարգով վարվող հարցազրույց,

4) լեզվական հմտություն՝ սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարողություն,

5) գործնական էքսկուրսիա՝ հանձնաժողովի որոշմամբ նախապես որոշված թեմայով, երթուղով և վայրում թեկնածուի հետ ոտքով, ավտոբուսով կամ այլ տրանսպորտային միջոցով անցկացվող իրական էքսկուրսիայի կեղծագործում (սիմուլացիա)։

2. Սույն Հավելված 2-ում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում կիրառվող նշանակությունը:

 

2. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ

 

3. Թեկնածուի որակավորումն անցկացվում է հետևյալ ընթացակարգերով՝

1) պարզեցված ընթացակարգ․

2) արագացված ընթացակարգ․

3) կանոնավոր ընթացակարգ։

4. Պարզեցված ընթացակարգով որակավորվում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետով վերապատրաստման դասընթացով վերապատրաստված թեկնածուն։

5. Արագացված ընթացակարգով որակավորվում են՝

1) Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 945-Ն որոշման հիման վրա զբոսավարի լիցենզիա ստացած և սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացով վերապատրաստված թեկնածուն,

2) Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 945-Ն որոշման հիման վրա զբոսավարի լիցենզիա ստացած և դիմելու պահից առաջ առնվազն 3 (երեք) տարվա զբոսավարի մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թեկնածուն,

3) զբոսավարի մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող և սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացով վերապատրաստված թեկնածուն, եթե թեկնածուն դիմելու պահին բավարարում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 4-5-րդ կետերով սահմանված զբոսավարի որակավորման ընդհանուր և հատուկ պահանջները, և, ըստ վերաբերելիության, սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ գլխով սահմանված զբոսավարի որակավորման լրացուցիչ պահանջները,

4) մինչև զբոսավարի որակավորման համար դիմելը Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով օտարերկրյա պետությունում զբոսավարի գործունեություն իրականացրած և սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացով վերապատրաստված թեկնածուն, որը տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացել է զբոսավարի որակավորում կամ տվյալ օտարերկրյա պետության կողմից տրված զբոսավարի գործունեության լիցենզիա, հավաստագրում կամ պետության կողմից այլ ձևով ճանաչված համարժեք հավատարմագրում։

6. Կանոնավոր ընթացակարգով որակավորվում է այն թեկնածուն, որը չի համապատասխանում պարզեցված կամ արագացված ընթացակարգերի համար սահմանված պահանջներին կամ ցանկություն է հայտնել դիմել կանոնավոր ընթացակարգով որակավորվելու համար։

 

3. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Անկախ ընթացակարգի տեսակից, թեկնածուն էլեկտրոնային եղանակով tourism.gov.am հասցեով գործող հարթակի միջոցով (իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով) Կոմիտե է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝

1) սույն որոշման Հավելված 17-ով հաստատված լրացված դիմում,

2) անձը հաստատող փաստաթղթի տեսաներածված պատճենը (ՋՓԵԳ (JPEG) կամ Փի Դի Էֆ (PDF) ձևաչափով,

3) դիմելու պահին նախորդող 6 ամսվա ընթացքում արված 3սմ x 4սմ չափի մեկ գունավոր լուսանկար (թղթային տարբերակով) կամ լուսանկարը ՋՓԵԳ (JPEG) կամ Փի Դի Էֆ (PDF) ձևաչափով,

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող թեկնածուի դեպքում՝ հայերենի իմացությունը հաստատող կրթական հաստատությունից ստացված փաստաթուղթ կամ հայերենով որևէ թեմայի ներկայացմամբ կարճ տեսահոլովակ՝ առավելագույնը հինգ րոպե տևողությամբ կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսավարների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող հասարակական միավորումների տեղեկանք,

5) զբոսավարի աշխատանքի համար թեկնածուի նախընտրելի օտար լեզվով կրթությունը հաստատող հանրակրթական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված վկայականի, հավաստագրի, դիպլոմի և ներդիրների պատճենը, ինչպես նաև վկայականի, հավաստագրի, դիպլոմի և ներդիրի՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը կամ տվյալ օտար լեզվով որևէ թեմայի ներկայացմամբ կարճ տեսահոլովակ՝ առավելագույնը հինգ րոպե տևողությամբ կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսավարների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող հասարակական միավորների տեղեկանք (զբոսավարի աշխատանքը օտար լեզվով իրականացնելու և լեզվական կարողության պահանջը ստուգելու դեպքում),

6) սուրդո թարգմանություն իրականացնելու համար շնորհված դիպլոմի կամ այդպիսի կրթությանը համարժեք վերապատրաստում անցնելու համար սահմանված ավարտական վկայականով, իսկ օտար լեզվով տրված լինելու դեպքում՝ դիպլոմի կամ ավարտական վկայականի՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը (սուրդոթարգմանության պահանջը ստուգելու դեպքում),

7) բարձրագույն կրթություն ունենալու մասին (առկայության դեպքում) դիպլոմի և ներդիրի պատճենը, իսկ օտար լեզվով տրված լինելու դեպքում՝ դիպլոմի և ներդիրի՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը (համապետական մասնագիտացման ուղղության զբոսավարի համար),

8) առնվազն զբոսաշրջության բնագավառի միջին մասնագիտական կրթություն ունենալու մասին դիպլոմի և ներդիրի պատճենը, իսկ օտար լեզվով տրված լինելու դեպքում՝ դիպլոմի և ներդիրի՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը (հանրապետական մասնագիտական ուղղության զբոսավարի համար),

9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածով լրիվ ծավալով քաղաքացիական գործունակությամբ օժտված լինելու փաստը հավաստող փաստաթղթեր,

10) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով։

8. Սույն Հավելված 2-ի 7-րդ կետի 4-5-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են որպես նույն կետի 7-8-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի մաս։

9. Ի լրումն սույն Հավելված 2-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի՝ սույն Հավելված 2-ի 4-րդ կետի հիման վրա պարզեցված ընթացակարգով որակավորվող թեկնածուն Կոմիտե է ներկայացնում սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ով 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացն ավարտած լինելու մասին ավարտական վկայականը և դրա ներդիրը։

10. Ի լրումն սույն Հավելված 2-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի՝ սույն Հավելված 2-ի 5-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա արագացված ընթացակարգով որակավորվող թեկնածուն Կոմիտե է ներկայացնում՝

1) Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 945-Ն որոշման հիման վրա զբոսավարի լիցենզիայի պատճենը,

2) սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ով 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացն ավարտած լինելու մասին ավարտական վկայականը և դրա ներդիրը։

11. Ի լրումն սույն Հավելված 2-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի՝ սույն Հավելված 2-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա արագացված ընթացակարգով որակավորվող թեկնածուն Կոմիտե է ներկայացնում՝

1) Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 945-Ն որոշման հիման վրա զբոսավարի լիցենզիայի պատճենը,

2) առնվազն 1, սակայն ոչ ավել, քան 3 տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի անդամ օտարերկրյա պետությունում գրանցված և գործող զբոսաշրջային գործունեության սուբյեկտից, կամ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսավարների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող հասարակական միավորներին անդամության վերաբերյալ տվյալ հասարակական միավորումից տեղեկանք, որում առնվազն պետք է նշվեն՝

ա. թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որոնք նույնական են սույն որոշմամբ հաստատված Հավելված 17-ում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալներին,

բ. հասարակական միավորին թեկնածուի անդամակցելու ամիսը, տարին, ամսաթիվը,

գ. անդամությունը կասեցված կամ դադարեցված լինելու կամ չլինելու մասին տեղեկություններ,

դ. որպես հասարակական միավորի անդամ՝ այդ միավորի կանոնադրությամբ նախատեսված թեկնածուին կարգապահական պատասխանատվության ենթարկած լինելու կամ այդպիսի պատասխանատվության ենթարկած չլինելու մասին տեղեկություն, իսկ թեկնածուին կարգապահական պատասխանատվության ենթարկած լինելու դեպքում՝ կարգապահական խախտման հիմքը և նկարագիրը,

ե. թեկնածուի ունակությունը՝ պահպանելու քաղաքակիրթ վարվեցողության և համընդհանուր ընդունելի էթիկայի նորմերին համապատասխանությունը,

զ. թեկնածուի կողմից զբոսավարի գործառույթներ իրականացնելու փաստը՝ նշելով ժամկետը և գործառույթների մանրամասն նկարագրությունը։

12. Ի լրումն սույն Հավելված 2-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի՝ սույն Հավելված 2-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա արագացված ընթացակարգով որակավորվող թեկնածուն Կոմիտե է ներկայացնում՝

1) սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ով 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացն ավարտած լինելու մասին ավարտական վկայականը և դրա ներդիրը,

2) առնվազն 1, սակայն ոչ ավել, քան 3 տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի անդամ օտարերկրյա պետությունում գրանցված և գործող զբոսաշրջային գործունեության սուբյեկտից, կամ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսավարների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող հասարակական միավորներին անդամության վերաբերյալ տվյալ հասարակական միավորումից տեղեկանք, որում առնվազն պետք է նշվեն՝

ա. թեկնածուին անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որոնք նույնական են սույն որոշմամբ հաստատված Հավելված 17-ում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալներին,

բ. հասարակական միավորին թեկնածուի անդամակցելու ամիսը, տարին, ամսաթիվը,

գ. անդամությունը կասեցված կամ դադարեցված լինելու կամ չլինելու մասին տեղեկություններ,

դ. որպես հասարակական միավորի անդամ՝ այդ միավորի կանոնադրությամբ նախատեսված թեկնածուին կարգապահական պատասխանատվության ենթարկած լինելու կամ այդպիսի պատասխանատվության ենթարկած չլինելու մասին տեղեկություն, իսկ թեկնածուին կարգապահական պատասխանատվության ենթարկած լինելու դեպքում՝ կարգապահական խախտման հիմքը և նկարագիրը,

ե. թեկնածուի ունակությունը՝ պահպանելու քաղաքակիրթ վարվեցողության և համընդհանուր ընդունելի էթիկայի նորմերին համապատասխանությունը,

զ. թեկնածուի կողմից զբոսավարի գործառույթներ իրականացնելու փաստը՝ նշելով ժամկետը և գործառույթների մանրամասն նկարագրությունը։

13. Ի լրումն սույն Հավելված 2-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի՝ սույն Հավելված 2-ի 5-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա արագացված ընթացակարգով որակավորվող թեկնածուն Կոմիտե է ներկայացնում՝

1) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի անդամ պետության իրավասու մարմնից ստացած զբոսավարի որակավորման, լիցենզիա կամ տվյալ պետության կողմից այլ ձևով ճանաչված համարժեք հավատարմագրման պատճենը և նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

2) սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ով 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացն ավարտած լինելու մասին ավարտական վկայականը և դրա ներդիրը,

3) առնվազն 1, սակայն ոչ ավել, քան 3 տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի անդամ օտարերկրյա պետությունում գրանցված և գործող զբոսաշրջային գործունեության սուբյեկտից, որում առնվազն ներկայացված են հետևյալ տեղեկությունները՝

ա. թեկնածուին անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որոնք նույնական են սույն որոշմամբ հաստատված Հավելված 17-ում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալներին,

բ. թեկնածուի ունակությունը պահպանելու քաղաքակիրթ վարվեցողության և համընդհանուր ընդունելի էթիկայի նորմերին համապատասխանությունը,

գ. թեկնածուի հետ նախկինում ունեցած իրավահարաբերության բնույթը՝ թեկնածուի հետ ներկայումս կամ նախկինում ունեցած աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի (պայմանագրերի) պատճենը և տևողությունը, աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրով թեկնածուին նախկինում որպես զբոսավար ներգրավելու մասին տեղեկություններ՝ նշելով ներգրավելու տևողությունը (ըստ օրերի, ամիսների, տարիների),

դ. զբոսաշրջիկների կողմից թեկնածուի վերաբերյալ ներկայացված բողոքների կամ դրանց բացակայության մասին տեղեկություններ։ Բողոքների առկայության դեպքում տրվում է բողոքի հիմքը և զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից ձեռնարկված միջոցառումների նկարագրությունը։

14. Ի լրումն սույն Հավելված 2-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի՝ սույն Հավելված 2-ի 6-րդ կետի հիման վրա կանոնավոր ընթացակարգով որակավորվող թեկնածուն Կոմիտե է ներկայացնում սույն Հավելված 2-ի 6-րդ գլխով սահմանված գրավոր քննությունը դրական լինելու մասին փաստաթուղթ։

15. Կանոնավոր ընթացակարգով դիմողները կարող են դիմել որակավորման գրավոր քննությունը դրական ստանալուց հետո։

16. Սույն հավելվածով նախատեսված որակավորվող թեկնածուների խմբերի փաստաթղթերում թերությունների առկայության պարագայում այդ փաստաթղթերը Կոմիտե ներկայացնելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն էլեկտրոնային փոստի միջոցով թեկնածուին ծանուցում է ներկայացված փաստաթղթերում առկա թերությունների մասին և առաջարկում 15 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը, տեղեկությունները կամ շտկել դրանցում տեղ գտած թերությունները։

17. Սույն Հավելված 2-ի 16-րդ կետով սահմանված Կոմիտեի առաջարկը թեկնածուի կողմից համարվում է մերժված, եթե թեկնածուն էլեկտրոնային փոստի միջոցով հրաժարվում է լրացնել փաստաթղթերը, տեղեկությունները կամ շտկել դրանցում տեղ գտած թերությունները կամ առաջարկը թողնում է անարձագանք։ Լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում փաստաթղթերի ներկայացման ժամկետի հաշվարկը սկսում է լրացված փաստաթղթի ներկայացման օրվանից։

 

4. ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

 

18. Պարզեցված ընթացակարգով թեկնածուի որակավորումն անցկացվում է՝

1) սույն որոշմամբ նախատեսված զբոսավարի որակավորման պահանջներին թեկնածուի համապատասխանությունը հավաստող սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացի արդյունքում տրամադրված վկայականի և դրա ներդիրի պատճենների կամ տեսաներածված պատճենների ստուգման միջոցով․

2) հանձնաժողովի կողմից թեկնածուի հետ հարցազրույցի միջոցով, եթե սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգման կամ Կոմիտեի աշխատակցի կողմից համապատասխան վերապատրաստման դասընթացի մշտադիտարկման արդյունքում դասընթացի կամ տվյալ թեկնածուի հմտությունների կամ գիտելիքների՝ սույն որոշմանը համապատասխանությունը ոչ բավարար գնահատելու արդյունքներով Կոմիտեի նախագահը թեկնածուի համապատասխանությունը զբոսավարի որակավորման պահանջներին գնահատել է ոչ բավարար։

19. Սույն Հավելված 2-ի 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգումն իրականացնում է Կոմիտեն թեկնածուի կողմից սույն Հավելված 2-ի 3-րդ գլխով նախատեսված փաստաթղթերի վերջնական փաթեթը ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում։

20.Սույն Հավելված 2-ի 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգման արդյունքներով Կոմիտեի նախագահը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) հաստատել թեկնածուի համապատասխանությունը զբոսավարի որակավորման պահանջներին և տրամադրել զբոսավարի որակավորում.

2) թեկնածուի համապատասխանությունը զբոսավարի որակավորման պահանջներին համարել ոչ բավարար և հարցազրույց անցնելու համար թեկնածուին հրավիրել հարցազրույցի․

3) հաստատել թեկնածուի անհամապատասխանությունը զբոսավարի որակավորման պահանջներին և մերժել որակավորման տրամադրումը։

21. Սույն Հավելված 2-ի 20-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված որոշման հիման վրա Կոմիտեի նախագահը կազմակերպում է թեկնածուի հետ հարցազրույցը՝ հարցն ընդգրկելով հանձնաժողովի առաջիկա նիստի դեռևս չլրացված նիստի օրակարգ կամ հրավիրելով հանձնաժողովի արտահերթ նիստ։

 

5. ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

 

22. Արագացված ընթացակարգով զբոսավարի որակավորման համար դիմած թեկնածուի որակավորումն իրականացվում է՝

1) Կոմիտեի կողմից սույն որոշմամբ նախատեսված զբոսավարի որակավորման պահանջներին թեկնածուի համապատասխանությունը հավաստող սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացի արդյունքում տրամադրված վկայականի և դրա ներդիրի պատճենների կամ տեսաներածված պատճենների ստուգման միջոցով.

2) հանձնաժողովի կողմից թեկնածուի հետ հարցազրույցի միջոցով, եթե սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգման կամ Կոմիտեի աշխատակցի կողմից համապատասխան վերապատրաստման դասընթացի մշտադիտարկման արդյունքում դասընթացի կամ տվյալ թեկնածուի հմտությունների կամ գիտելիքների՝ սույն որոշմանը համապատասխանությունը ոչ բավարար գնահատելու արդյունքներով Կոմիտեն թեկնածուի համապատասխանությունը զբոսավարի որակավորման պահանջներին գնահատել է ոչ բավարար։

23.Սույն Հավելված 2-ի 22-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգումը իրականացնում է Կոմիտեն թեկնածուի կողմից սույն Հավելված 2-ի 3-րդ գլխով նախատեսված փաստաթղթերի վերջնական փաթեթը ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում։

24. Սույն Հավելված 2-ի 22-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգման և գնահատման արդյունքներով Կոմիտեի նախագահը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հաստատել թեկնածուի համապատասխանությունը զբոսավարի որակավորման պահանջներին և տրամադրել զբոսավարի որակավորում.

2) հաստատել թեկնածուի համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված զբոսավարի որակավորման ընդհանուր պահանջներին և հրավիրել թեկնածուին անցնելու հարցազրույց՝ սույն որոշման հավելված 1-ով սահմանված հատուկ և լրացուցիչ պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար.

3) հաստատել թեկնածուի անհամապատասխանությունը զբոսավարի որակավորման պահանջներին և մերժել որակավորման տրամադրումը։

25. Սույն Հավելված 2-ի 24-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված որոշման հիման վրա Կոմիտեի նախագահը կազմակերպում է թեկնածուի հետ հարցազրույցը՝ հարցն ընդգրկելով հանձնաժողովի առաջիկա նիստի դեռևս չլրացված նիստի օրակարգ կամ հրավիրելով հանձնաժողովի արտահերթ նիստ։

 

6. ԿԱՆՈՆԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

26.Կանոնավոր ընթացակարգով թեկնածուի որակավորումն անցկացվում է երկու փուլով՝

1) գրավոր քննություն, որը կարող է անցկացվել համակարգչի միջոցով (computer-based).

2) հարցազրույց (բանավոր փուլ) և, անհրաժեշտության դեպքում, գործնական էքսկուրսիա։

27. Կանոնավոր ընթացակարգով որակավորվող թեկնածուն մասնակցում է գրավոր քննության Կոմիտեի կամ վերջինիս արտապատվիրակած կազմակերպության կազմած հարցաշարի միջոցով։

28.Հարցաշարի պատրաստումը և գրավոր քննության անցկացումը Կոմիտեն մրցութային հիմունքներով կարող է հինգ տարի ժամկետով արտապատվիրակել այլ կազմակերպության, որին առաջադրվող պահանջներն ու ընտրության կարգը պետական լիազոր մարմնի ղեկավարը հաստատում է սույն որոշումն ընդունվելուց հետո 1 ամսվա ընթացքում։

29.Արտապատվիրակված կազմակերպության կողմից գրավոր քննությունն անցկացվելու դեպքում քննության թեստերի կազմման, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման, քննություններին մասնակցելու համար թեկնածուների հերթագրման, փաստաթղթերի ընդունման, քննությունների անցկացման, քննության արդյունքների ամփոփման, բողոքարկման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կոմիտե ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն սույն որոշումն ընդունվելուց հետո 1 ամսվա ընթացքում։

30. Գրավոր քննությանը մասնակցելու համար թեկնածուները պետք է նախապես հերթագրվեն։ Թեկնածուները կարող են հերթագրվել՝ Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում կամ արտապատվիրակված կազմակերպության ինտերնետային կայքում տվյալներ մուտքագրելով կամ հեռախոսահամարով։

31. Հերթագրվելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում՝ մինչև տվյալ եռամսյակի առաջին ամսվան նախորդող ամսվա 10-ը։

32. Թեկնածուները Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված հեռախոսահամարով կարող են հերթագրվել ցանկացած օր և ցանկացած ժամի՝ թողնելով համապատասխան հաղորդագրություն ստորև նշված տեղեկությունների վերաբերյալ՝

1) անուն, ազգանուն, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի համարը,

2) զբոսավարի որակավորման մասնագիտացման ուղղությունը,

3) քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),

4) հեռախոսահամար:

33. Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հերթագրվելու դեպքում թեկնածուները, բացի սույն Հավելված 2-ի 32-րդ կետով սահմանված տվյալներից, պետք է հայտնեն նաև էլեկտրոնային փոստի վերաբերյալ տեղեկատվություն:

34. Թեկնածուի կողմից նշված օրը կամ ժամին քննության անցկացման անհնարինության դեպքում կամ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու օր կամ ժամ չնշելու դեպքում Կոմիտեն կամ արտապատվիրակված կազմակերպության աշխատակիցը թեկնածուի հերթագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է թեկնածուին քննության անցկացման հնարավոր առաջիկա օրվա և ժամի մասին:

35. Թեկնածուները քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով՝

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը․

2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:

36. Անկախ մասնագիտացման ուղղությունից՝ կանոնավոր ընթացակարգով գրավոր քննություն թույլատրվում է հանձնել երեք տարվա ընթացքում ոչ ավել, քան 3 անգամ։ Երեք անգամ քննության նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում թեկնածուն զրկվում է մեկ տարի գրավոր քննությունը հանձնելու հնարավորությունից` հաշվարկի սկիզբ համարելով որևէ մասնագիտական ուղղությամբ առաջին անգամ գրավոր քննություն հանձնելու օրը։

37. Գրավոր քննությունը կարող է անցկացվել համակարգչային ծրագրով՝ թեսթային հարցաշարով և 1 գործնական առաջադրանքով։

38. Թեսթը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 1-ին կետով սահմանված թեմաների ցանկի հիման վրա։ Թեսթի հարցերը կազմվում են սույն որոշումն ընդունվելուց հետո 2 ամսվա ընթացքում:

39. Գործնական առաջադրանքը պարունակում է զբոսավարի գործունեության հետ կապված հարց կամ իրավիճակային խնդրի լուծում։

40. Թեսթերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կոմիտեի նախագահի որոշմամբ և ենթակա չեն հրապարակման: Թեսթերը վերանայվում են՝ ըստ անհրաժեշտության:

41. Թեսթերը կարող են տարբերակվել թեկնածուների համար՝ ըստ քննություն հանձնող թեկնածուների ընտրած մասնագիտացման ուղղությունների։

42. Թեսթը բաղկացած է 50 հարցից։

43. Գրավոր քննության առավելագույն ժամկետ սահմանվում է 120 րոպե:

44. Թեսթերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է 4 հնարավոր պատասխան, որոնցից մեկն է միանշանակ ճիշտ և լիարժեք:

45. Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:

46. Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից, ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

47. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեսթի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ, ինչպես նաև թեկնածուի կողմից գրավոր քննությունը հանձնելու փորձերի քանակը:

48. Գրավոր քննության հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ՝

1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 80 տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված․

2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 80 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված:

49. Թեստի հարցի ճիշտ և լիարժեք պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ գործնական առաջադրանքինը՝ 5 միավոր: Սխալ պատասխանը կամ հարցին չպատասխանելը գնահատվում է զրո միավոր: Սխալ համարվում են՝

1) հարցի պատասխանը, որը չի համապատասխանում հարցի բովանդակային պահանջներին, տրամաբանորեն ճիշտ չէ և թեմային չի վերաբերում,

2) հարցին միաժամանակ մեկից ավելի պատասխան նշելը, երբ հարցը ենթադրում է միայն մեկ ճիշտ պատասխանի ընտրություն,

3) հարցին որևէ պատասխան չնշելը կամ հարցի անպատասխան թողնելը, երբ պատասխանն անհրաժեշտ է:

50. Գրավոր քննության կազմակերպման և անցկացման, ինչպես նաև հարցաշարերի կազմման հետ կապված մանրամասները սահմանվում են Կոմիտեի նախագահի հրամանով սույն որոշումն ընդունվելուց հետո 2 ամսվա ընթացքում: Գրավոր քննության հարցաշարերը և համապատասխան գրականության ցանկը հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական կայքում։

51. Թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները՝ քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային գրավոր դիմում ներկայացնելով Կոմիտեի նախագահին:

52. Գրավոր բողոքը քննության առնելիս Կոմիտեն, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:

53. Գրավոր բողոքը քննության առնելիս Կոմիտեն ուսումնասիրում է տվյալ գրավոր քննությանը մասնակցի կողմից տրված պատասխանը (պատասխանները) և դրանց տրված գնահատականը (գնահատականները), որոնք կարող են փոփոխվել Կոմիտեի կողմից (իջեցվել կամ բարձրացվել):

54. Դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

55. Թեսթերի հարցերի պատասխանների արդյունքները գրավոր քննությունն անցկացնող արտապատվիրակված կազմակերպությունն ուղարկում է Կոմիտեի նախագահին, իսկ թեկնածուին տրամադրվում է վկայական, որն արտացոլում է ստացած միավորը տոկոսային հարաբերակցությամբ։

56. Սույն գլխով նախատեսված կարգով գրավոր քննության դրական արդյունքից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում թեկնածուն կարող է սույն Հավելված 2-ի 3-րդ գլխով նախատեսված փաստաթղթերը ներկայացնել Կոմիտե՝ հանձնաժողովի հետ հարցազրույցը կազմակերպելու համար։

57. Կոմիտեի նախագահը կազմակերպում է թեկնածուի հետ հարցազրույցը՝ հարցն ընդգրկելով հանձնաժողովի առաջիկա նիստի դեռևս չլրացված նիստի օրակարգ։ Հանձնաժողովի նիստի օրակարգը ձևավորելիս հանձնաժողովի նիստի օրակարգ են ներառվում ըստ ժամանակագրության ավելի վաղ դիմած թեկնածուների հարցերը։

58. Կանոնավոր ընթացակարգով որակավորվող թեկնածուների հետ վարվող հարցազրույցի արդյունքներով հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) հաստատել թեկնածուի համապատասխանությունը զբոսավարի որակավորման պահանջներին և տրամադրել զբոսավարի որակավորում.

2) մերժել զբոսավարի որակավորման տրամադրումը։

59. Սույն հավելվածի 58-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը թեկնածուի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համաձայն։

 

7. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

60. Սույն որոշմամբ նախատեսված զբոսավարի որակավորման պահանջներին համապատասխանությունը ստուգվում և գնահատվում է թեկնածուի ներկայացրած փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկությունների հիման վրա՝ ստուգելով դրանց վավերականությունը, ամբողջականությունը և իսկությունը, իսկ սույն որոշմամբ նախատեսված դեպքերում՝ նաև հարցազրույցի hիման վրա։

61. Կոմիտեի նախագահը կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերում մատնանշված կամ հիշատակվող իրավաբանական անձանց, կառույցներին և մասնավոր անձանց՝ թեկնածուի կողմից ներկայացված տվյալների իսկությունը ստուգելու համար, եթե հնարավոր չէ այդ տվյալները ստանալ փոխգործելիությամբ։

62. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջը համարվում է բավարարված, եթե՝

1) լրացել է թեկնածուի 18 տարին.

2) լրացել է թեկնածուի 16 տարին և թեկնածուն ներկայացրել է՝

ա. իր ամուսնության վկայականը,

բ. իր հետ կնքված աշխատանքային պայմանագիր, կամ

գ. ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը հաստատող փաստաթղթեր։

63. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող թեկնածուի դեպքում համարվում է բավարարված, եթե թեկնածուն ներկայացրել է սույն Հավելված 2-ի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթուղթ։

64. Հարցազրույցի ժամանակ լեզվական հմտությունը կարող է ստուգվել և գնահատվել նաև հետևյալ տարբերակներից մեկով կամ մի քանիսով միաժամանակ՝

1) տվյալ օտար լեզվի իմացության ստուգման համար միջազգայնորեն ընդունելի քննության արդյունքներով տրված վկայագրով.

2) լեզվական դպրոցների կողմից տրվող դիպլոմով կամ ավարտական այլ փաստաթղթով.

3) օտար լեզվով որևէ թեմայի ներկայացմամբ կարճ՝ առավելագույնը հինգ րոպե տևողությամբ, տեսահոլովակով:

65. Լեզվական հմտության պահանջը կարող է համարվել բավարարված՝ առանց հարցազրույց անցկացնելու, եթե թեկնածուի վերապատրաստման վկայականը ներառում է լեզվական կարողությունը հավաստող տեղեկատվություն։

66. Լեզվական հմտությունը հարցազրույցի ընթացքում ստուգելիս թեկնածուն պետք է կարողանա օտար լեզվով ազատ արտահայտել իր մտքերը, հաղորդակցվել, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում օտար լեզվով հաղորդակցվելու ունակությունը։

67.Լեզվական հմտությունը ստուգելիս թեկնածուն չի կարող օգտվել բառարանից։

68. Սուրդո թարգմանության պահանջին համապատասխանությունը ստուգվում և գնահատվում է կրթական հաստատությունից տրված վկայակագրով։

69. Զբոսավարի որակավորման հատուկ պահանջներին թեկնածուի համապատասխանությունը ստուգվում և գնահատվում է հետևյալ եղանակներից մեկով կամ մի քանիսով միաժամանակ՝

1) թեկնածուի ներկայացրած գրավոր փաստաթղթերի, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացն ավարտելու մասին ավարտական վկայականի և դրա ներդիրի վերլուծության հիման վրա,

2) թեկնածուի հետ հարցազրույցի միջոցով,

3) գործնական էքսկուրսիա անցկացնելով։

 

8. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

70. Հանձնաժողովը ոչ մշտական հիմունքներով գործող մարմին է։

71. Հանձնաժողովի անդրանիկ կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով սույն որոշումն ընդունվելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Հրամանում նշվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի նշանակման ժամկետը։

72. Հանձնաժողովի անդամի նշանակման ժամկետը չի կարող գերազանցել 2 տարին, բացառությամբ Կոմիտեի նախագահի կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձի կամ Կոմիտեի աշխատողների, ում համար նշանակման ժամկետի սահմանափակում չի կիրառվում։

73. Հանձնաժողովի կազմը, անդամների նշանակման ժամկետը և այլ փոփոխությունները հաստատվում են Կոմիտեի նախագահի հրամանով։ Կոմիտեի նախագահի պարտականությունն է ապահովել, որ հանձնաժողովը մշտապես համալրված լինի սույն Հավելված 2-ով նախատեսված քանակի անդամներով։

74. Հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից՝

1) Կոմիտեի 3 աշխատող,

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 1 աշխատող,

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսավարների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող տարբեր հասարակական միավորումներից 2 ներկայացուցիչ,

4) զբոսաշրջության բնագավառում գիտական կոչում ունեցող 1 գիտնական կամ զբոսաշրջության վերաբերյալ առնվազն 5 տարվա դասավանդման փորձ ունեցող 1 մասնագետ,

5) մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի 1 մասնագետ,

6) բանասիրության կամ պատմության գիտական կոչում ունեցող 1 գիտնական,

7) հոգեբանության գիտական կոչում ունեցող 1 գիտնական հոգեբան,

8) զբոսաշրջության ոլորտի մասնագետ։

75. Կոմիտեի նախագահը կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձը հանդիսանում է Հանձնաժողովի մշտական անդամ և ղեկավարում է Հանձնաժողովի նիստերը։

76. Հանձնաժողովը՝

1) վարում է հարցազրույց,

2) սույն որոշմամբ սահմանված դեպքերում ստուգում է թեկնածուի կողմից ներկայացված գրավոր փաստաթղթերը և այդ փաստաթղթերի հիման վրա գնահատում թեկնածուի համապատասխանությունը զբոսավարի որակավորման պահանջներին,

3) օտար լեզվի իմացության ստուգման համար հրավիրում է թարգմանիչ, իսկ սուրդո թարգմանության համար՝ սուրդո թարգմանիչ,

4) թեկնածուի համար ապահովում է գործնական էքսկուրսիայի անցկացումը։

77. Հանձնաժողովի նախագահը կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձը՝

1) նիստի սկզբում պարզում է նիստի իրավազորությունը և հանձնաժողովի բացակա անդամների, ինչպես նաև հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց պատշաճ ծանուցված լինելու հարցը,

2) հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց տեղեկացնում է նիստի դռնփակ լինելու (նիստը դռնփակ անցկացվելու դեպքում) և նիստում քննարկվող հարցերի ու այլ տեղեկությունների հրապարակման ենթակա չլինելու մասին,

3) հայտարարում է հանձնաժողովի նիստը հետաձգելու կամ ընդմիջելու մասին,

4) նիստի ընթացքում հրապարակում է նիստի օրակարգը,

5) ձայն է տալիս ելույթի, ինչպես նաև հարցի կամ դրան պատասխանելու համար, հանում է այն հարցերը կամ դադարեցնում է այն ելույթները, որոնք չեն առնչվում կամ վերաբերելի չեն հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի էությանը,

6) հայտարարում է քվեարկության անցկացման մասին,

7) կայացնում է որոշում յուրաքանչյուր հարցով որոշումը հրապարակելու ժամանակի և վայրի մասին,

8) հայտարարում է հանձնաժողովի նիստի ավարտի մասին,

9) հանձնաժողովի բնականոն աշխատանքներն ապահովելու համար իրականացնում է այլ գործառույթներ:

78. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստեր հրավիրելու միջոցով։

79. Հանձնաժողովը նիստերը վարում է առնվազն 1 դիմումի առկայության պարագայում ամսական առնվազն երկու անգամ։

80. Հանձնաժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին։

81. Հանձնաժողովի նիստերին մասնակցում է Կոմիտեի նախագահի կողմից նշանակված նիստերի քարտուղարը, որի գործառույթն է՝

1) Էլեկտրոնային փոստի և հեռախոսազանգի միջոցով տեղեկացնել հարցազրույցի հրավիրվող անձանց հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին,

2) կազմել հանձնաժողովի արձանագրությունը։

82. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ, չունի քվեարկելու իրավունք և չի կարող կարծիք արտահայտել օրակարգի հարցի վերաբերյալ բովանդակային քննարկումներին։

83. Հանձնաժողովի անդամների դիտարկումները թեկնածուների վերաբերյալ ներառվում են հանձնաժողովի արձանագրության մեջ միայն նրանց գիտությամբ և համաձայնությամբ։

84. Հանձնաժողովը որոշումը կայացնում է գաղտնի քվեարկությամբ «մեկ անձին մեկ ձայն» սկզբունքով՝ կողմ կամ դեմ քվեարկելով։ Արձանագրության մեջ ներառվում է ձայների կողմ և դեմ քանակը։

85. Թեկնածուին տրամադրվում է զբոսավարի որակավորում, եթե նրան որակավորում տրամադրելու որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի՝ նիստին մասնակցող անդամների երեք քառորդը։

86. Հանձնաժողովի անդամների միջև քննարկումները համառոտ ներառվում են հանձնաժողովի արձանագրության մեջ, որը ստորագրվում են նիստին ներկա և քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի բոլոր անդամները:

87. Թեկնածուն իրավունք ունի Կոմիտեից ստանալ արձանագրությունից քաղվածք, որը պետք է պարունակի արձանագրությունում ներառված իրեն վերաբերելի հատվածը։

88. Հանձնաժողովի նիստի հրավիրման, վարման, քվեարկության կազմակերպման, թեկնածուի հարցազրույցի գնահատման ուղենիշները, շահերի բախմամբ պայմանավորված քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու կարգը և արդյունքների մասին թեկնածուին ծանուցելու այլ մանրամասները սահմանվում են Կոմիտեի նախագահի հրամանով։

 

9. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

89. Թեկնածուի հետ հարցազրույց անցկացնելու մասին Կոմիտեն էլեկտրոնային փոստի և հեռախոսահամարի միջոցով ծանուցում է թեկնածուին հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ։

90. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է հարցազրույցի մասնակից թեկնածուին:

91. Հարցազրույցի մասնակից թեկնածուն, հարցազրույցի իր անհատական ժամից ուշանալու դեպքում, համարվում է հարցազրույցին չներկայացած, բացառությամբ այն դեպքի, եթե հերթականությամբ նախորդ թեկնածուի հարցազրույցը մինչ իր ներկայանալու պահը չի ավարտվել:

92. Թեկնածուի հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկ ժամ է: 93.Հարցազրույցն ընթանում է երկու մասով՝

1) անձի ներկայացում (հարցազրույցի առաջին մաս)՝ առավելագույնը 5 րոպե տևողությամբ,

2) զբոսավարի որակավորման հատուկ պահանջներին համապատասխանության ստուգում (հարցազրույցի երկրորդ մաս)։

94. Հանձնաժողովի անդամները գնահատում են թեկնածուին իրենց ներքին համոզմունքի հիման վրա՝ ելնելով թեկնածուի՝ հարցերին ճիշտ պատասխանելու կարողությունից և պատասխանների ներկայացման ձևից։

95. Հարցազրույցի ժամանակ թեկնածուի գիտելիքները ստուգվում են սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ով սահմանված թեմաների շրջանակներում:

96. Հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի որոշմամբ կարող է նախատեսվել գործնական էքսկուրսիայի անցկացում։

 

10. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ

 

97. Սույն Հավելված 2-ով սահմանված դեպքերում Կոմիտեի նախագահի կողմից կայացվող որոշումների մասին Կոմիտեն էլեկտրոնային փոստով տեղեկացնում է թեկնածուին այդ որոշման կայացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` կցելով որոշման տեսաներածած պատճենը։

98. 30.03.2026Սույն Հավելված 2-ով սահմանված դեպքերում հանձնաժողովի կողմից կայացվող որոշումը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կայացվում է հանձնաժողովի օրակարգում ընդգրկված տվյալ հարցի քննարկումից անմիջապես հետո։

99. Սույն Հավելված 2-ով նախատեսված դեպքերում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման արդյունքներով Կոմիտեի նախագահի հրամանն էլեկտրոնային փոստով ուղարկվում է թեկնածուին հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

100. Զբոսավարի որակավորում տրամադրելու մասին որոշումների մասին ծանուցման հետ մեկտեղ թեկնածուին առաջարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցել զբոսավարի գործունեության մասին, բացառությամբ «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, և զգուշացնում առանց ծանուցման զբոսավարի գործունեություն իրականացնելու համար սահմանված իրավական հետևանքների մասին։

 

11. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

101. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբոսավարի գործունեության մասին ծանուցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում զբոսավարը Կոմիտեից ստանում է զբոսավարի որակավորման վկայականը և անվանաքարտը։

102. Որակավորման վկայականը կամ անվանաքարտը կորցնելու դեպքում զբոսավարը կարող է գրավոր դիմել Կոմիտե կրկնօրինակը ստանալու համար: Դիմելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է նոր վկայական կամ անվանաքարտ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՐԳԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անկախ մասնագիտացման ուղղությունից՝ որակավորված զբոսավարների և թեկնածուների՝ սույն որոշման հավելված 1-ով սահմանված ընդհանուր, հատուկ և լրացուցիչ պահանջներին համապատասխանությունը ապահովելու նպատակով վերապատրաստումն իրականացվում է առնվազն հետևյալ թեմաներով՝

1) հայոց լեզվի և գրականության պատմություն,

2) հայ ժողովրդի պատմություն,

3) ազգագրություն, հնագիտություն և ժողովրդական բանահյուսություն,

4) Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ,

5) հայկական ճարտարապետություն,

6) հին և ժամանակակից հայ արվեստ, հայ նկարչություն և կիրառական արվեստ,

7) Հայաստանի, հայկական լեռնաշխարհի և տարածաշրջանի աշխարհագրություն,

8) արտաքին և տնտեսական կապեր,

9) հայկական երաժշտական արվեստ և պարարվեստ,

10) Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսներ,

11) հայկական մշակութային ժառանգություն,

12) կրոնի պատմություն,

13) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմություն,

14) հայկական խոհանոց,

15) Սահմանադրություն, պետության կառուցվածքի և պետական կառավարման համակարգի ընդհանուր նկարագրություն,

16) «Զբոսաշրջության մասին» օրենք, դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և հարակից իրավական ակտեր,

17) զբոսավարի հմտություններ, այդ թվում նաև՝

ա․ սոցիալական հոգեբանություն,

բ․ խոսքի մշակույթ և արտասանական արվեստ,

գ․ արտակարգ իրավիճակների կառավարում,

դ․ միջմշակութային հաղորդակցություն և ներառականություն,

ե․ Էթիկա,

18) առաջին օգնություն,

19) մեդիա գրագիտություն,

20) քայլարշավների իրականացման հմտություններ։

2. Ըստ մասնագիտացման ուղղության՝ լոկալ զբոսավարների և թեկնածուների համար վերապատրաստումն իրականացվում է առնվազն հետևյալ թեմաներով՝

1) հայ ժողովրդի պատմություն,

2) զբոսավարի հմտություններ, այդ թվում նաև՝

ա․ սոցիալական հոգեբանություն,

բ․ խոսքի մշակույթ և արտասանական արվեստ,

գ․ արտակարգ իրավիճակների կառավարում,

դ․ միջմշակութային հաղորդակցություն և ներառականություն,

ե․ Էթիկա,

3) Հայաստանի աշխարհագրություն,

4) քայլարշավների իրականացման հմտություններ,

5) խորացված մակարդակով նաև լոկալ զբոսավարի գործունեության վայրն ընդգրկող Հայաստանի վարչատարածքային միավորի կամ դրանցում ներառված առանձին տեղանքի վերաբերյալ՝

ա․ բանահյուսություն,

բ․ կենդանական և բուսական աշխարհ, բնության հատուկ պահպանվող տարածքներ (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր և բնության հուշարձաններ,

գ․ պատմամշակութային ժառանգություն,

դ․ արվեստի պատմություն,

ե․ զբոսաշրջային ռեսուրսներ։

3. Զբոսավարի որակավորում ստացող թեկնածուների համար վերապատրաստման ժամկետներն են՝

1) Պարզեցված ընթացակարգով դիմող թեկնածուների համար` 3 կամ 6 ամիս, յուրաքանչյուր շաբաթվա համար համապատասխանաբար 20 կամ 12 ակադեմիական ժամ,

2) սույն որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 5-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերով արագացված ընթացակարգով դիմող թեկնածուների համար՝ առավելագույնը 1 ամիս, նվազագույնը 35 ակադեմիական ժամ։

4. Յուրաքանչյուր 3 տարին մեկ Կոմիտեի նախագահը հաստատում և վերանայում է թեկնածուների վերապատրաստման և որակավորված զբոսավարների պարտադիր վերապատրաստման ծրագրերի բովանդակությունը՝ քննարկելով զբոսավարների միավորումների և վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների հետ։

5. Որակավորված զբոսավարները պարտավոր են յուրաքանչյուր 3 տարին մեկ պարտադիր վերապատրաստվել առնվազն 35 ակադեմիական ժամ, որից առնվազն 5 ակադեմիական ժամը՝ սույն Հավելված 3-ի 1-ին կետի 1-14 ենթակետերով և առնվազն 5 ակադեմիական ժամ՝ սույն Հավելված 3-ի 1-ին կետի 17-18-րդ ենթակետերով սահմանված թեմաներով։

6. Որակավորված զբոսավարների համար վերապատրաստման ծրագիրը կարող է ներառել Հավելված 3-ի 1-ին կետով չնախատեսված թեմաներ։

7. Որակավորված զբոսավարները կարող են համարվել իրենց պարտադիր վերապատրաստման ժամերը լրացրած, եթե նրանք տվյալ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում առկա կամ հեռավար եղանակով ստացել կամ ուսուցանել են այլ դասընթաց, որն առավելապես կամ հիմնականում ներառում է սույն Հավելված 3-ի 1-ին կետով սահմանված թեմաները, բացառությամբ սույն Հավելված 3-ի 8-րդ կետով սահմանված դեպքի։

8. Սույն Հավելված 3-ի 1-ին կետի 17-18-րդ ենթակետերով սահմանված թեմաներով բոլոր զբոսավարների վերապատրաստումը պարտադիր է։

9. Թեկնածուների համար նախատեսված վերապատրաստման և որակավորված զբոսավարների պարտադիր վերապատրաստումն իրականացնում է «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա վերապատրաստման իրավասություն ունեցող անձը։

10. «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձի բացակայության դեպքում վերապատրաստումը կարող է իրականացնել Կոմիտեն կամ Կոմիտեի կողմից հաստատված ծրագրի չափանիշների, գրականության ցանկի հիման վրա և սահմանված չափանիշներով ընտրված անձը կամ անձինք։

11. Վերապատրաստման դասընթացի ընթացքում Կոմիտեն կարող է ցանկացած ժամանակ իրականացնել մշտադիտարկում։

12. Վերապատրաստման դասընթացին մասնակցությունը ամփոփվում է համապատասխան քննություններով։

13. Սույն հավելված N 3-ի 12-րդ կետով նախատեսված քննությունների դրական արդյունքների պարագայում տրվում է ավարտական վկայական, որի ներդիրը ներառում է քննության արդյունքները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Որակավորման վկայականը տրամադրվում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 2-ով սահմանված ընթացակարգով նախատեսված կարգով որակավորվելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբոսավարի գործունեության մասին ծանուցելուց հետո սույն որոշմամբ հաստատված Հավելված 2-ով սահմանված ժամկետում։

2. Որակավորման վկայականները տրվում են՝ ըստ հերթական համարների:

3. Որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով։

4․ Որակավորման վկայականի ժամկետը սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ժամկետով երկարաձգվում է սույն որոշմամբ սահմանված Հավելված 3-ի 5-րդ կետով նախատեսված վերապատրաստման և նույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված քննության արդյունքում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_24611

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԻ ՁԵՎԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_24612

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ըստ մասնագիտացման ուղղությունների զբոսավարները դասակարգվում են՝

1) համապետական.

2) լոկալ.

2. Համապետական զբոսավարները կարող են զբոսավարի գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

3. Լոկալ զբոսավարները կարող են զբոսավարի գործունեություն իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության այն վարչատարածքային միավորների վարչական շրջանակներում, որոնք լրացվել են որպես զբոսավարի թեկնածու դիմելու պահին սույն որոշմամբ սահմանված Հավելված 17-ով նախատեսված դիմումով։

4. Սույն հավելվածի 1-ին կետով նախատեսված մասնագիտական ուղղությունների զբոսավարները կարող են բնական միջավայրում իրենց ծառայությունների մեջ ներառել քայլարշավային երթուղիներ, եթե մասնակցել են սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 1-ին կետի 20-րդ ենթակետով սահմանված թեմայով վերապատրաստման դասընթացին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Զբոսավարի որակավորումը դադարեցվում է, եթե՝

1) ի հայտ են եկել «Զբոսաշրջության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-5-րդ մասերով սահմանված հիմքերը կամ որակավորվող անձը զրկվել է որակավորման վկայականից․

2) որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից հանվել է․

3) որակավորման վկայականի ժամկետը լրացել է, և որակավորված անձը չի անցել սույն որոշմամբ սահմանված Հավելված 3-ի 5-րդ կետով նախատեսված վերապատրաստում և նույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված քննության արդյունքում անձը չի ստացել որակավորման նոր վկայական․

4) ճանաչվել է անգործունակ.

5) մահացել է։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Հավելված 9-ում օգտագործվում է հետևյալ հասկացությունը.

1) թեկնածու` սույն Հավելված 9-ի 4-5-րդ կետերով սահմանված ուղեկցորդի որակավորման ընդհանուր և հատուկ պահանջներին, ինչպես նաև, ըստ վերաբերելիության, սույն Հավելված 9-ի 3-րդ գլխով սահմանված ուղեկցորդի որակավորման լրացուցիչ պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ, ով դիմում է ուղեկցորդի որակավորում ստանալու համար։

2. Սույն Հավելված 9-ում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում կիրառվող նշանակությունը:

3. Սույն Հավելված 9-ով սահմանված կարգավորումները չեն տարածվում «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով ուղեկցորդի գործունեություն իրականացնելու ծանուցումից ազատված անձանց վրա։

 

2. ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Դիմելու պահին թեկնածուն պետք է բավարարի ուղեկցորդի որակավորման հետևյալ ընդհանուր պահանջները՝

1) լրացած լինի 18 տարին․

2) տիրապետի հայերենին․

3) ունենա ֆիզիկական պատրաստվածություն, որը հնարավոր կլինի ստուգել վերապատրաստման ընթացքում․

4) չունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված հիվանդությունների ցանկի 1-16-րդ, 19-րդ, 23-29-րդ, 36-39-րդ կետերով սահմանված հիվանդությունները կամ դրանցից մեկը․

5) ծառայություն մատուցման ընթացքում ունենա դժբախտ դեպքերից և պատահարներից կյանքի և առողջության ապահովագրություն, որի ծածկույթը առնվազն պետք է ներառի որոնողափրկարարական աշխատանքները, ուղղաթիռով էվակուացիան․

6) թեկնածուի մոտ բացակայեն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը մերժելու հիմքերը։

5. Թեկնածուն պետք է բավարարի հետևյալ հատուկ պահանջները.

1) ունենա հետևյալ հմտությունները՝

ա. լեզվական՝ օտար լեզվով կենցաղային խոսակցություններ վարելու և մասնագիտական եզրույթները զբոսաշրջիկին հասկանալի բացատրելու, առաջադրված հարցերը հասկանալու, հարցերին պատասխանելու, անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկական, անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցներն օգտագործելու վերաբերյալ հրահանգավորում (ուսուցանում) իրականացնելու կարողություն,

բ. հաղորդակցման՝ բանավոր խոսքն արդյունավետ կառուցելու, մտքերը համակարգված վերարտադրելու, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցները կիրառելուն ուղղված կարողությունները մատչելի և հեշտացված ձևով լսարանին փոխանցելու, համբերատար սեփական օրինակով այդ միջոցների կիրառումը ցուցադրելու, բնակլիմայական պայմանների և այլ տեղեկությունները հասկանալի և մատչելի ներկայացնելու ունակություն, մարմնի լեզուն կիրառելու» խոսելու (body langauge) և տեսողական կապ հաստատելու (eye-contact) կարողություն,

գ. առաջնորդելու՝ առնվազն 5 անձից բաղկացած խմբի առաջնորդման ընթացքում երթուղին կազմակերպել այնպես, որ այն բավարարի զբոսաշրջիկի պահանջներին, լինի հնարավորինս անվտանգ և հարմար՝ հաշվի առնելով խմբի անդամների ֆիզիկական, հենաշարժողական, տեսողական, լսողական և այլ սահմանափակ կարողությունները՝ ապահովելով երթուղու առավելագույն մատչելիությունը նրանց համար,

դ. կառավարման՝ արագ կողմնորոշվելու, արտակարգ կամ կոնֆլիկտային իրավիճակներում խնդրի էությունն արագ հասկանալու, դրանք հաղթահարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, առանց էթիկայի կանոնների խախտման ուղեկցորդին վերապահված լիազորությունների շրջանակներում սպառողներին մատուցվող ծառայություններից զբոսաշրջիկներին աջակցելու կարողություն,

ե. տեղանքում կողմնորոշվելու՝ գլոբալ դիրքորոշման համակարգ (GPS), էլեկտրոնային (խելախոս, հեռախոս և այլն), մեխանիկական սարքերի (ռադիոհաղորդիչ և տեղորոշման սարքեր, տեղորոշման փարոսներ, կողմնացույց, բարձրաչափ և այլն), ինտերնետի կամ առանց ինտերնետի շահագործվող այլ սարքերի գործադրմամբ, տեղագրման և այլ քարտեզների ընթերցմամբ և օգտագործմամբ գտնվելու վայրը տեղորոշելու և հետագա տեղաշարժման համար առավել հարմար, մատչելի ուղի գտնելու կամ այդպիսի ուղի մշակելու հմտություն,

զ. ուղեկցելու՝ արշավախմբի անդամների հենաշարժողական, ֆիզիկական այլ առանձնահատկությունների, վնասվածքների, եղանակային պայմանների և բնակլիմայական պայմանների հաշվի առնմամբ, անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառմամբ տեղաշարժման համար գծանշված կամ չգծանշված ուղով անվնաս և անվտանգ վերջնակետ հասցնելու կարողություն,

է. ռիսկերի կանխատեսման և գնահատման կարողություն՝ բնական, եղանակային, ռելիեֆային, մարդկային և տեխնիկական գործոններից բխող՝ կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող իրավիճակները ժամանակին նույնականացնելու, դրանց առաջացման հավանականությունն ու հնարավոր հետևանքները գնահատելու և անվտանգությանը միտված կանխարգելիչ գործողություններ իրականացնելու կարողություն,

ը. արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ օգնություն ցուցաբերելու՝ բնական, տեխնիկական կամ մարդկային գործոններով պայմանավորված իրավիճակներում, արշավախմբի անդամների ֆիզիկական և հոգեբանական վիճակի շարունակական վերահսկման, անհրաժեշտ որոշումների ինքնուրույն ընդունման և, արտաքին օգնության բացակայության դեպքում, խմբի անդամների կյանքի և առողջության անվտանգության ապահովման, առաջին օգնության ցուցաբերման կարողություն,

2) իրազեկված լինի Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների արձագանքման, շտապ բժշկական օգնության, փրկարարական աշխատանքների իրականացման և հանրային անվտանգության ապահովման լիազորություն ունեցող պետական մարմինների կողմից իրականացվող և ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների բնույթին, մասնագիտացման ուղղությամբ ուղեկցորդի գործունությունն ընդգրկող տարածքում այդ ծառայությունների տեղակայման վայրերին, այդ պետական և մասնավոր մարմինների հետ կապ հաստատելու եղանակներին և այդպիսի օգնության ստացման համար սովորաբար պահանջվող ժամկետներին,

3) համապատասխանի հաղորդակցման համընդհանուր ընդունելի քաղաքակիրթ վարվեցողության, էթիկայի կանոններին, տիրապետի խտրականության բացառմանն ուղղված պահանջները, որոնք առնվազն ներառում են՝

ա. հարգանքը բոլոր զբոսաշրջիկների, նրանց ավանդույթների, սովորույթների, կրոնական համոզմունքների և հավատալիքների նկատմամբ,

բ. զբոսաշրջիկների նկատմամբ բոլոր տեսակի խտրականության բացառումը,

գ. զբոսաշրջիկների նկատմամբ որևէ ձևի անհարգալից վերաբերմունքի կամ զբոսաշրջիկի արժանապատվությունը նսեմացնելուն կամ զբոսաշրջիկների խմբին վիրավորելուն ուղղված հրապարակային մեկնաբանություններ անելու բացառումը,

դ. զբոսաշրջիկների հետ բանավեճերի և կոնֆլիկտային իրավիճակների բացառումը,

ե. զբոսաշրջիկներին անհարկի և անցանկալի հպումները բացառելը և սոցիալական հեռավորություն պահպանելը,

զ. հանդուրժողականությունը տարբեր մշակույթներին և դրանց կրող անձանց և խմբերի մշակութային, նրանց հոգևոր, սովորութային առանձնահատկություններին և վարքային դրսևորումների,

4) ունենա հմտություններ՝ համագործակցելու արտակարգ, անհետաձգելի և առաջին օգնության ծառայություններ մատուցող պետական մարմինների հետ, իրականացնի մասնակիցների ճեպազրույցներ, այդ թվում՝ անվտանգության ապահովման կանոնների վերաբերյալ, զբոսաշրջիկների սարքավորումների նախնական ստուգում՝ զբոսաշրջային երթուղիներով անվտանգ անցումն ապահովելու համար,

5) սեփական գործունեությամբ և օրինակով բնության և մշակութային ժառանգության վրա բացասական ազդեցություն չթողնելու, ինչպես նաև, իր կողմից առաջնորդվող խմբի անդամներից շրջակա միջավայրին և մշակութային արժեքներին վնաս հասցնող գործողությունները բացառելու պահանջ դնելու և վերահսկելու կարողություն, այդ թվում՝

ա. չվնասել մշակութային ժառանգությունը, բուսական և կենդանական աշխարհը,

բ. խարույկներով կամ այլ միջոցների օգտագործման արդյունքում չառաջացնել հրդեհային իրավիճակ,

գ. զերծ մնալ գործունեության ընթացքում որևէ տեսակի թափոններ և աղբ բնության գրկում թողնելուց,

6) ունենա պատրաստակամություն բուսական և կենդանական աշխարհին հասցված վնասի, շրջակա միջավայրն աղտոտող անձանց վերաբերյալ իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին հայտնելու՝ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու համար,

7) ունենա երթուղին նախապես պլանավորելու կարողություն։

 

3. ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Ուղեկցորդի որակավորման համար թեկնածուն պետք է բավարարի հետևյալ լրացուցիչ պահանջները՝

1) ծառայություն մատուցելուց առաջ պետք է ապահովի արշավախմբի անդամներին անվտանգության կանոնների (ներառյալ՝ անվտանգային սարքավորումներից օգտվելու կարգը, տարհանման պլանները և ուղիները) ներկայացումը, մասնակցության համար անհրաժեշտ հմտությունները, առողջական հակացուցումները, անվտանգային ռիսկերը նկարագրող գրավոր ծանուցումը,

2) ապահովի, որ արշավախմբի անդամները անցնեն անվտանգության հրահանգավորում և ստորագրությամբ հաստատեն ծանուցմանը ծանոթանալու, անհրաժեշտ հմտությունների առկայության, հակացուցումների բացակայության ու հրահանգավորումն անցնելու (անչափահասների փոխարեն ստորագրում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը) մասին։

7․ Քայլարշավի (hiking) մասնագիտացման ուղղությամբ զբաղվող ուղեկցորդի որակավորման համար թեկնածուն պետք է բավարարի նաև հետևյալ լրացուցիչ պահանջները՝

1) ունենա երթուղին նախապես պլանավորելու և արշավախմբի անդամներին նախապես անհրաժեշտ նյութերն ուղարկելու, արշավախմբի անդամների հատուկ կարիքները հասկանալու և երթուղին հարմարեցնելու կարողություն,

2) ունենա գծանշված հետիոտնային արահետներից օգտվելու և լեռներով, անտառներով, բլուրներով կամ զբոսաշրջության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող այլ բնական միջավայրերով անցնելու կարողություն,

3) լիարժեք տիրապետի զբոսաշրջային խմբի տեմպին, և վնասվածքների դեպքում առաջին օգնության տրամադրման հմտություններին,

4) ուշադրություն դարձնի խմբի հոգնածության, արևահարության և ջրազրկման վիճակին և կանխարգելիչ քայլեր ձեռնարկի,

5) տիրապետի քայլարշավային փայտերի ճիշտ օգտագործման և ուսապարկի հավաքման հմտություններին,

6) ունենա տեղանքում կողմնորոշման գլոբալ դիրքորոշման համակարգի (GPS) սարքերից, թղթային քարտեզից ու կողմնացույցից օգտվելու գերազանց հմտություն,

7) ունենա ամպերի շարժով, քամու ուղղությամբ և ճնշման փոփոխությամբ եղանակի փոփոխությունը կանխատեսելու ունակություն,

8) ունենա տեղական բույսերի (հատկապես թունավոր և ուտելի) և կենդանական աշխարհի մասին գիտելիքներ՝ զբոսաշրջիկների անվտանգությունն ու հետաքրքրությունը ապահովելու համար,

9) ունենա ճգնաժամային կառավարման ունակություն, խուճապի մատնված զբոսաշրջիկին հանգստացնելու, էվակուացիա կազմակերպելու հմտություն։

8․ Թրեքքինգ (trekking) մասնագիտացման ուղղությամբ զբաղվող ուղեկցորդի որակավորման համար թեկնածուն պետք է բավարարի նաև հետևյալ լրացուցիչ պահանջները՝

1) ունենա զառիթափ և քարքարոտ արահետներով տեղաշարժման հնարավորության գնահատման, հնարավոր ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման կարողություն,

2) ունենա բավարար գիտելիքներ քայլարշավային գործունեությունը իրականացնելու համար լոգիստիկ կարգավորումների, անհրաժեշտ սարքավորումների, սննդի, փոխադրամիջոցների անհրաժեշտության մասին,

3) «տիրապետի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանված դրույթներին, բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջային երթուղու անվտանգության ապահովման միջոցներին, տեղադրված նշաններին, իրականացվող զբոսաշրջային գործունեության տեսակներին, ինչպես նաև տվյալ զբոսաշրջային տարածքին բնորոշ բուսական և կենդանական աշխարհի տեսակների վերաբերյալ տեղեկատվությանը,

4) ունենա սննդակարգերով պայմանավորված մարդու օրգանիզմի դիմադրողականության, հոգնածության և ուժերի վերականգնման վերաբերյալ բազային գիտելիքներ,

5) ունենա տեղանքի բնակլիմայական պայմանների և Հայաստանի Հանրապետությունում առկա լանդշաֆտների առանձնահատկությունների, վայրի բնության պայմաններում գոյատևելու հմտություններ,

6) ունենա ձնահոսքի հետևանքով տուժածին խնամք ցուցաբերելու, կլիմայական առանձնահատկություններով պայմանավորված և սուր լեռնային հիվանդությունների կանխարգելման ուղղված միջոցներին տիրապետելու կարողություն։

9․ Ժայռամագլցման (rock climbing) մասնագիտացման ուղղությամբ զբաղվող ուղեկցորդի որակավորման համար թեկնածուն պետք է բավարարի նաև հետևյալ լրացուցիչ պահանջները՝

1) ունենա զառիթափ լանջեր և բարձր աստիճանի թեքություններ բարձրանալու և իջնելու, ժայռ մագլցելու և անձի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու հանգամանքով պայմանավորված առանձնահատուկ անվտանգության միջոցներ պահանջող այլ դեպքերում անհրաժեշտ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների, տեխնիկական և այլ սարքավորումների օգտագործման և գործադրման (պարան, կարաբիններ, սահումը կանխարգելող փոշու օգտագործում) կարողություն,

2) ունենա զառիթափ և քարքարոտ արահետներով տեղաշարժման հնարավորության գնահատման, հնարավոր ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման, բազրիքների տեղադրման կարողություն,

3) ունենա փրկարարական աշխատանքներ կատարելու կարողություն,

4) ունենա հանգույցների և պարանների տիրապետման կարողություն (նույնիսկ ոչ ժայռամագլցողական երթուղիներում սա անհրաժեշտ է գետանցումների կամ բարդ հատվածների ժամանակ ապահովագրման համար)։

10․ Դահուկային լեռնագնացության (Ski mountaineering) և սնոուբորդի (Snowboard) մասնագիտացման ուղղությամբ զբաղվող ուղեկցորդի որակավորման համար թեկնածուն պետք է բավարարի նաև հետևյալ լրացուցիչ պահանջները՝

1) ունենա ձնահոսքի հաղորդիչի, բահերի, զոնդերի օգտագործման, ձնահոսքի որոնման տեխնիկայի կիրառման կարողություն,

2) ունենա ձնահոսքի հետևանքով տուժածին առաջին անհրաժեշտության խնամք ցուցաբերելու, կլիմայական առանձնահատկություններով պայմանավորված և սուր լեռնային հիվանդությունների կանխարգելման ուղղված միջոցներին տիրապետելու կարողություն։

11․ Սառցամագլցման (Ice climbing) մասնագիտացման ուղղությամբ զբաղվող ուղեկցորդի որակավորման համար թեկնածուն պետք է բավարարի նաև հետևյալ լրացուցիչ պահանջները՝

1) ունենա սառույցի որակի, սառցալեզվակների կամ սառցաշերտերի կայունության գնահատման ունակություն,

2) ունենա սառցապտուտակների տեղադրման, սառցե կայանների կառուցման ունակություն, սառցահատերի և սառցամագլցման կատվիկների օգտագործման վարպետություն, վերջիններիս սրման հմտություն,

3) տիրապետի սառույցի վրա կատարվող փրկարարական աշխատանքների, ուղղահայաց սառցե պատից տարհանման հմտություն,

4) ծառայություններից օգտվող անձանց ջերմային ցածր վիճակի վերահսկողության և ցրտահարության կանխարգելման կարողություն։

12․ Ջրային մասնագիտացման ուղղությամբ զբաղվող ուղեկցորդի որակավորման համար թեկնածուն պետք է բավարարի հետևյալ լրացուցիչ պահանջները՝

1) ունենա, ըստ ջրային պայմանների, երթուղու կազմակերպման, գնահատման և մշակման հմտություն,

2) ունենա ռաֆտի, կայակի կամ կանոեի կառավարման հմտություն՝ ըստ ջրի հոսքի ուժգնության,

3) ունենա գետի դասակարգման իմացություն՝ ըստ վտանգավորության, եղանակային փոփոխության կանխատեսման, ջրի մակարդակի և հոսքի արագության վերահսկման հնարավորություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Հավելված 10-ում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) հանձնաժողով` Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված կոլեգիալ մարմին, որը սույն Հավելված 10-ով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ կայացնում է սույն Հավելված 10-ով նախատեսված որոշումները.

2) ենթահանձնաժողով՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված կոլեգիալ մարմին, որը գործնական քննություն անցկացնելու միջոցով ստուգում և գնահատում է սույն Հավելված 10-ով սահմանված կանոնավոր ընթացակարգով ուղեկցորդ որակավորվելու համար դիմող թեկնածուի համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ-ը» պարբերություններով սահմանված հատուկ պահանջներին և, ըստ վերաբերելիության, սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 3-րդ գլխով սահմանված լրացուցիչ պահանջներին.

3) գործնական քննություն՝ ենթահանձնաժողովի կողմից նախապես մշակված ծրագրով իրական կյանքի իրավիճակի կեղծագործում (սիմուլացիա), որի ընթացքում թեկնածուն, հանդես գալով ուղեկցորդի դերում, նախապես մշակված ծրագրին համապատասխան ցուցադրում է իր հմտությունները և կարողությունները և որի միջոցով ստուգվում են թեկնածուի համապատասխանությունը որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ-ը» պարբերություններով սահմանված հատուկ պահանջներին և, ըստ վերաբերելիության, սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 3-րդ գլխով սահմանված լրացուցիչ պահանջներին։

4) թեկնածու` սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված ֆիզիկական անձ.

5) լեզվական հմտություն՝ սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված հմտություն։

2. Սույն Հավելված 10-ում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում կիրառվող նշանակությունը:

 

2. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ

 

3. Թեկնածուի որակավորումն անցկացվում է հետևյալ ընթացակարգերով՝

1) պարզեցված ընթացակարգ.

2) արագացված ընթացակարգ.

3) կանոնավոր ընթացակարգ։

4. Պարզեցված ընթացակարգով որակավորվում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 11-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետով վերապատրաստման դասընթացով վերապատրաստված թեկնածուն։

5. Արագացված ընթացակարգով որակավորվում են`

1) Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 945-Ն որոշման հիման վրա ուղեկցորդի լիցենզիա ստացած թեկնածուն.

2) ուղեկցորդի մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թեկնածուն, եթե թեկնածուն դիմելու պահին բավարարում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 5-6-րդ կետերով սահմանված ուղեկցորդի որակավորման ընդհանուր և հատուկ պահանջները, և սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 7-8-րդ կետերով սահմանված ուղեկցորդի որակավորման լրացուցիչ պահանջները․

3) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով օտարերկրյա պետությունում ուղեկցորդի գործունեություն իրականացրած թեկնածուները, ովքեր տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացել են ուղեկցորդի որակավորում կամ տվյալ օտարերկրյա պետության կողմից տրված ուղեկցորդի գործունեության լիցենզիա, հավաստագրում կամ պետության կողմից այլ ձևով ճանաչված համարժեք հավատարմագրում։

6. Կանոնավոր ընթացակարգով որակավորվում է ուղեկցորդի գործունության այն թեկնածուն, որը չի համապատասխանում կամ պարզեցված կամ արագացված ընթացակարգերի համար սահմանված պահանջներին կամ եթե թեկնածուն ցանկություն է հայտնել կանոնավոր ընթացակարգով որակավորվելու համար։

 

3. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Անկախ ընթացակարգի տեսակից, թեկնածուն էլեկտրոնային եղանակով tourism.gov.am հասցեով գործող հարթակի միջոցով (իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհնարինության դեպքում թղթային տարբերակով) Կոմիտե է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝

1) սույն որոշմամբ հաստատված Հավելված 18-ով հաստատված լրացված դիմում,

2) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը կամ թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ պատճենը,

3) դիմելու պահին նախորդող 6 ամսվա ընթացքում արված 3սմ x 4սմ չափի երկու նույնական գունավոր լուսանկար ՋՓԵԳ (JPEG) կամ ՓիԴիԷֆ (PDF) ձևաչափով կամ թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ թղթային գունավոր լուսանկար,

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող թեկնածուի դեպքում՝ հայերենի իմացությունը հաստատող կրթական հաստատությունից ստացված փաստաթուղթ կամ հայերենով որևէ թեմայի ներկայացմամբ կարճ տեսահոլովակ՝ առավելագույնը հինգ րոպե տևողությամբ կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսավարների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող հասարակական միավորումների տեղեկանք,

5) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական հաստատությունից տեղեկանք սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիվանդություններ չունենալու մասին,

6) «պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով»։

8. Ի լրումն սույն Հավելված 10-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի՝ սույն Հավելված 10-ի 4-րդ կետի հիման վրա պարզեցված ընթացակարգով որակավորվող թեկնածուն Կոմիտե է ներկայացնում սույն որոշմամբ հաստատված Հավելված 11-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացն ավարտելու մասին ավարտական վկայական իր ներդիրով։

9. Ի լրումն սույն Հավելված 10-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի՝ սույն Հավելված 10-ի 5-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա արագացված ընթացակարգով որակավորվող թեկնածուն Կոմիտե է ներկայացնում՝

1) սույն որոշմամբ հաստատված Հավելված 11-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացն ավարտելու մասին ավարտական վկայական իր ներդիրով,

2) Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 945-Ն որոշման հիման վրա ուղեկցորդի լիցենզիայի պատճենը։

10․ Ի լրումն սույն Հավելված 10-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի՝ սույն Հավելված 10-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա արագացված ընթացակարգով որակավորվող թեկնածուն Կոմիտե է ներկայացնում՝

1) սույն որոշմամբ հաստատված Հավելված 11-ի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացն ավարտելու մասին ավարտական վկայական իր ներդիրով,

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող ուղեկցորդների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող հասարակական միավորներից մեկին՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը անդամ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք տվյալ հասարակական միավորումից, որում առնվազն պետք է նշված լինեն՝

ա. հասարակական միավորին թեկնածուի անդամակցելու ամիսը, տարին, ամսաթիվը,

բ. անդամությունը կասեցված կամ դադարեցված լինելու կամ չլինելու մասին տեղեկություններ, իսկ անդամության ամբողջ ժամանակահատվածի որևէ միջակայքում կասեցված լինելու դեպքում՝ տեղեկություն կասեցման ժամանակահատվածը,

գ. որպես հասարակական միավորի անդամ՝ այդ միավորի կանոնադրությամբ նախատեսված թեկնածուին կարգապահական պատասխանատվության ենթարկած լինելու կամ այդպիսի պատասխանատվության ենթարկած չլինելու մասին տեղեկություն։ Թեկնածուին կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու դեպքում՝ կարգապահական խախտման հիմքը և նկարագիրը,

դ. թեկնածուի ունակությունը պահպանելու քաղաքակիրթ վարվեցողության և համընդհանուր ընդունելի էթիկայի նորմերին համապատասխանությունը,

ե. թեկնածուի կողմից ուղեկցորդի գործառույթներ իրականացնելու փաստը՝ նշելով ժամկետը և գործառույթների մանրամասն նկարագրությունը։

11․ Ի լրումն սույն Հավելված 10-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի՝ սույն Հավելված 10-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա արագացված ընթացակարգով որակավորվող թեկնածուն Կոմիտե է ներկայացնում՝

1) սույն որոշմամբ հաստատված Հավելված 11-ի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացն ավարտելու մասին ավարտական վկայական իր ներդիրով,

2) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի անդամ պետության իրավասու մարմնից ստացած ուղեկցորդի որակավորման, լիցենզիայի կամ տվյալ պետության կողմից այլ ձևով ճանաչված համարժեք հավատարմագրման պատճենը և նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

3) առնվազն 1, սակայն ոչ ավել, քան 3 տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի անդամ օտարերկրյա պետությունում գրանցված և գործող զբոսաշրջային գործունեության սուբյեկտից, որում առնվազն ներկայացված են հետևյալ տեղեկությունները՝

ա․ թեկնածուի ունակությունը պահպանելու քաղաքակիրթ վարվեցողության և համընդհանուր ընդունելի էթիկայի նորմերին համապատասխանությունը,

բ․ թեկնածուի հետ նախկինում ունեցած իրավահարաբերության բնույթը և տևողությունը,

գ․ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրով թեկնածուին նախկինում որպես ուղեկցորդ ներգրավելու մասին տեղեկություններ՝ նշելով ներգրավելու տևողությունը (ըստ օրերի, ամիսների, տարիների),

դ․ զբոսաշրջիկների կողմից թեկնածուի վերաբերյալ ներկայացված բողոքների կամ դրանց բացակայության մասին տեղեկություններ։ Բողոքների առկայության դեպքում տրվում է բողոքի հիմքը և զբոսաշրջային գործակալի կամ օպերատորի կողից ձեռնարկված միջոցառումների նկարագրությունը։

12. Կանոնավոր ընթացակարգով դիմողները կարող են դիմել որակավորման գործնական քննությունը դրական ստանալուց հետո։

13. Սույն գլխով նախատեսված որակավորվող թեկնածուների խմբերի փաստաթղթերում թերությունների առկայության պարագայում այդ փաստաթղթերը Կոմիտե ներկայացնելու օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն էլեկտրոնային փոստի միջոցով թեկնածուին ծանուցում է ներկայացված փաստաթղթերում առկա թերությունների մասին և առաջարկում 15 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը, տեղեկությունները կամ շտկել դրանցում տեղ գտած թերությունները։

14. Սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված Կոմիտեի առաջարկը թեկնածուի կողմից համարվում է մերժված, եթե թեկնածուն էլեկտրոնային փոստի միջոցով հրաժարվում է լրացնել փաստաթղթերը, տեղեկությունները կամ շտկել դրանցում տեղ գտած թերությունները կամ առաջարկը թողնում է անարձագանք։ Լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում փաստաթղթերի ներկայացման ժամկետի հաշվարկը սկսում է լրացված փաստաթղթի ներկայացման օրվանից։

 

4. ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

15. Պարզեցված ընթացակարգով թեկնածուի որակավորումն անցկացվում է.

1) սույն որոշմամբ նախատեսված ուղեկցորդի որակավորման պահանջներին թեկնածուի համապատասխանությունը հավաստող սույն որոշմամբ հաստատված Հավելված 11-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վերապատրաստման դասընթացի արդյունքում տրամադրված վկայականի և դրա ներդիրի պատճենների կամ տեսաներածված պատճենների ստուգման միջոցով,

2) հանձնաժողովի կողմից թեկնածուի հետ հարցազրույցի միջոցով, եթե սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգման կամ Կոմիտեի աշխատակցի կողմից համապատասխան վերապատրաստման դասընթացի մշտադիտարկման արդյունքում դասընթացի կամ տվյալ թեկնածուի հմտությունների կամ գիտելիքների՝ սույն որոշմանը համապատասխանությունը ոչ բավարար գնահատելու արդյունքներով Կոմիտեի նախագահը թեկնածուի համապատասխանությունը ուղեկցորդի որակավորման պահանջներին գնահատել է ոչ բավարար։

16. Սույն Հավելված 10-ի 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգումն իրականացնում է Կոմիտեի նախագահը թեկնածուի կողմից սույն Հավելված 10-ի 3-րդ գլխով նախատեսված փաստաթղթերի վերջնական փաթեթը ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում։

17. Սույն Հավելված 10-ի 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգման արդյունքներով Կոմիտեի նախագահը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) հաստատել թեկնածուի համապատասխանությունը ուղեկցորդի որակավորման պահանջներին և տրամադրել ուղեկցորդի որակավորում.

2) թեկնածուի համապատասխանությունը ուղեկցորդի որակավորման պահանջներին համարել ոչ բավարար և հարցազրույց անցնելու համար թեկնածուին հրավիրել հարցազրույցի.

3) հաստատել թեկնածուի անհամապատասխանությունը ուղեկցորդի որակավորման պահանջներին և մերժել որակավորման տրամադրումը։

18. Սույն Հավելված 10-ի 17-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված որոշման հիման վրա կազմակերպվում է թեկնածուի հետ հարցազրույցը։

 

5. ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

19. Արագացված ընթացակարգով ուղեկցորդի որակավորման համար դիմած թեկնածուի որակավորումն անցկացվում է՝

1) Կոմիտեի կողմից սույն որոշմամբ նախատեսված ուղեկցորդի որակավորման պահանջներին թեկնածուի համապատասխանությունը հավաստող սույն որոշմամբ հաստատված Հավելված 11-ի 3-րդ կետի, ըստ վերաբերելիության, 2-րդ կամ 3-րդ ենթակետերով նախատեսված վերապատրաստման դասընթացի արդյունքում տրամադրված վկայականի և դրա ներդիրի պատճենների կամ տեսաներածված պատճենների ստուգման միջոցով,

2) հանձնաժողովի կողմից թեկնածուի հետ հարցազրույցի միջոցով, եթե սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգման կամ Կոմիտեի աշխատակցի կողմից համապատասխան վերապատրաստման դասընթացի մշտադիտարկման արդյունքում դասընթացի կամ տվյալ թեկնածուի հմտությունների կամ գիտելիքների՝ սույն որոշմանը համապատասխանությունը ոչ բավարար գնահատելու արդյունքներով Կոմիտեի նախագահը թեկնածուի համապատասխանությունը ուղեկցորդի որակավորման պահանջներին գնահատել է ոչ բավարար։

20. Սույն Հավելված 10-ի 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգումն իրականացնում է Կոմիտեն թեկնածուի կողմից սույն Հավելված 10-ի 3-րդ գլխով նախատեսված փաստաթղթերի վերջնական փաթեթը ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում։

21. Սույն Հավելված 10-ի 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ստուգման արդյունքներով հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) հաստատել թեկնածուի համապատասխանությունը ուղեկցորդի որակավորման պահանջներին և տրամադրել ուղեկցորդի որակավորում․

2) հաստատել թեկնածուի համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված ուղեկցորդի որակավորման ընդհանուր պահանջներին և հրավիրել թեկնածուին անցնելու հարցազրույց՝ սույն որոշման հավելված 9-ով սահմանված հատուկ կամ լրացուցիչ պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար.

3) հաստատել թեկնածուի համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված ուղեկցորդի որակավորման ընդհանուր պահանջներին և հրավիրել թեկնածուին անցնելու գործնական քննություն և հարցազրույց՝ սույն որոշման հավելված 9-ով սահմանված հատուկ կամ լրացուցիչ պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար.

4) հաստատել թեկնածուի անհամապատասխանությունը ուղեկցորդի որակավորման պահանջներին և մերժել որակավորման տրամադրումը։

22. Սույն Հավելված 10-ի 21-րդ կետի 2-3-րդ ենթակետերով սահմանված որոշման հիման վրա Կոմիտեի նախագահը կազմակերպում է թեկնածուի հետ հարցազրույցը՝ հարցն ընդգրկելով հանձնաժողովի առաջիկա նիստի դեռևս չլրացված նիստի օրակարգ։ Հանձնաժողովի նիստի օրակարգը ձևավորելիս հանձնաժողովի նիստի օրակարգ են ներառվում ըստ ժամանակագրության առավել վաղ դիմած թեկնածուների հարցերը։

 

6. ԿԱՆՈՆԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

23. Կանոնավոր ընթացակարգով թեկնածուի որակավորումն անցկացվում է երկու փուլով՝

1) գործնական քննություն,

2) հարցազրույց (բանավոր փուլ)։

24. Գործնական քննությունը կազմակերպելու համար Կոմիտեի նախագահի հրամանով նախապես ստեղծվում է ենթահանձնաժողով, որը բաղկացած է 10 անդամից՝

1) Կոմիտեի 3 աշխատող,

2) Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայությունից 2 լեռնափրկարար և 1 առաջին օգնության ու անվտանգության հրահանգիչ,

3) զբոսաշրջության ոլորտի 1 մասնագետ,

4) հոգեբանության գիտական կոչում ունեցող 1 գիտնական հոգեբան,

5) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող ուղեկցորդների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող հասարակական միավորներից՝ 2 անդամ։

25. Ենթահանձնաժողովի անդրանիկ կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով սույն որոշումն ընդունվելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Հրամանում նշվում է ենթահանձնաժողովի յուրաքանչյուր անդամի նշանակման ժամկետը։

26. Ենթահանձնաժողովի անդամի նշանակման ժամկետը չի կարող գերազանցել 2 տարին, բացառությամբ Կոմիտեի նախագահի, նրան ի պաշտոնե փոխարինող անձի կամ Կոմիտեի աշխատողների, ում համար նշանակման ժամկետի սահմանափակում չի կիրառվում։

27. Ենթահանձնաժողովի կազմը, անդամների նշանակման ժամկետը և այլ փոփոխությունները հաստատվում են Կոմիտեի նախագահի հրամանով։ Կոմիտեի նախագահի պարտականությունն է ապահովել, որ ենթահանձնաժողովը մշտապես համալրված լինի սույն Հավելված 10-ի 24-րդ կետով նախատեսված քանակի անդամներով։

28. Ենթահանձնաժողովի անդամները չեն կարող լինել հանձնաժողովի անդամ, բացառությամբ Կոմիտեի նախագահի և Կոմիտեի աշխատողների։

29. Կոմիտեի նախագահը կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձը հանդիսանում է ենթահանձնաժողովի մշտական անդամ և ղեկավարում է ենթահանձնաժողովը։

30. Ենթահանձնաժողովը գնահատում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ-ը» պարբերություններով սահմանված հատուկ պահանջներին և, ըստ վերաբերելիության, սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 3-րդ գլխով սահմանված լրացուցիչ պահանջներին համապատասխանությունը գործնական պարապմունք անցկացնելու միջոցով։

31. Գործնական քննությանը մասնակցելու համար թեկնածուները պետք է նախապես հերթագրվեն։ Թեկնածուները կարող են հերթագրվել՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային հասցեին գործնական քննությանը մասնակցելու ցանկության մասին գրություն ուղարկելով կամ Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում նշված հեռախոսահամարով տեղեկացնելով գործնական քննությանը մասնակցելու ցանկության մասին։ Հերթագրվելուց հետո առնվազն 3 աշխատանքային օրվա ընթացքում Թեկնածուն Կոմիտեի կողմից ստանում է տեղեկատվություն գործնական քննության օրվա և ժամի մասին էլեկտրոնային փոստի իր հասցեին ուղարկված գրությամբ և հեռախոսազանգի միջոցով։

32. Թեկնածուի գրավոր համաձայնությամբ գործնական քննության ընթացքը կարող է ամբողջությամբ տեսաձայնագրառվել։ Ենթահանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն գործնական քննության ընթացքի և արդյունքների մասին, որը ստորագրվում է ենթահանձնաժողովի բոլոր անդամների կողմից։

33. Ենթահանձնաժողովի արձանագրությունը կազմում է Կոմիտեի նախագահի կողմից նշանակված քարտուղարը, որը ենթահանձնաժողովի անդամ չի հանդիսանում։

34. Արձանագրության մեջ ներառվում են ենթահանձնաժողովի անդամների և թեկնածուի դիտարկումները։

35. Ենթահանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) թեկնածուն համապատասխանում է ուղեկցորդի հատուկ և լրացուցիչ պահանջներին.

2) թեկնածուն չի համապատասխանում ուղեկցորդի հատուկ և լրացուցիչ պահանջներին։

36. Ենթահանձնաժողովի որոշումը պարտադիր է հանձնաժողովի համար:

37. Թեկնածուին վերաբերյալ ենթահանձնաժողովի արձանագրությունից քաղվածքը Կոմիտեն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է թեկնածուին ենթահանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում։

38. Ենթահանձնաժողովի որոշման վերաբերյալ հարցը Կոմիտեի նախագահն ուղարկում է հանձնաժողովի մոտակա նիստի դեռևս չլրացված օրակարգ և էլեկտրոնային փոստի միջոցով թեկնածուին տեղեկացնում է հարցազրույցի օրվա մասին։

 

7. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

39. Սույն որոշմամբ նախատեսված ուղեկցորդի որակավորման ընդհանուր պահանջներին համապատասխանությունը ստուգվում և գնահատվում է թեկնածուի ներկայացրած փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկությունների հիման վրա՝ ստուգելով դրանց վավերականությունը, ամբողջականությունը և իսկությունը, իսկ սույն որոշմամբ նախատեսված դեպքերում՝ նաև հարցազրույցի hիման վրա։

40. Կոմիտեի նախագահը կարող է դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերում մատնանշված կամ հիշատակվող իրավաբանական անձանց, կառույցներին և մասնավոր անձանց՝ թեկնածուի կողմից ներկայացված տվյալների իսկությունը ստուգելու համար։

41. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող թեկնածուի համարվում է բավարարված, եթե թեկնածուն ներկայացրել է սույն Հավելված 10-ի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթուղթ։

42. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջը համարվում է բավարարված, եթե Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատությունից տեղեկանքով հաստատվում է, որ թեկնածուն չի տառապում սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով հիվանդությամբ։

43. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պահանջը համարվում է բավարարված, եթե ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող ապահովագրական ընկերությունից դժբախտ պատահարներից և դեպքերից կյանքի և առողջության ապահովագրության պոլիս կամ ապահովագրական պայմանագիր։

44. Լեզվական հմտությունը ստուգելիս թեկնածուն չի կարող օգտվել բառարանից։

45. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 5-րդ կետով սահմանված ուղեկցորդի որակավորման հատուկ և նույն հավելվածի 3-րդ գլխով նախատեսված լրացուցիչ պահանջներին թեկնածուի համապատասխանությունը ստուգվում և գնահատվում է հետևյալ եղանակներից մեկով կամ մի քանիսով միաժամանակ՝

1) թեկնածուի ներկայացրած գրավոր փաստաթղթերի, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացն ավարտելու մասին ավարտական վկայականի և ներդիրի վերլուծության հիման վրա․

2) թեկնածուի հետ հարցազրույցը հարց ու պատասխան ձևաչափով անցկացնելով.

3) գործնական քննության միջոցով։

 

8. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

46. Հանձնաժողովը ոչ մշտական հիմունքներով գործող մարմին է։

47. Հանձնաժողովի անդրանիկ կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով սույն որոշումն ընդունվելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Հրամանում նշվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի նշանակման ժամկետը։

48. Հանձնաժողովի անդամի նշանակման ժամկետը չի կարող գերազանցել 2 տարին, բացառությամբ Կոմիտեի նախագահի, նրան ի պաշտոնե փոխարինող անձի կամ Կոմիտեի աշխատողների, ում համար նշանակման ժամկետի սահմանափակում չի կիրառվում։

49. Հանձնաժողովի կազմը, անդամների նշանակման ժամկետը և այլ փոփոխությունները հաստատվում են Կոմիտեի նախագահի հրամանով։ Կոմիտեի նախագահի պարտականությունն է ապահովել, որ ենթահանձնաժողովը մշտապես համալրված լինի սույն Հավելված 10-ով նախատեսված քանակի անդամներով։

50. Կոմիտեի նախագահը կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձը հանդիսանում է հանձնաժողովի մշտական անդամ և ղեկավարում է հանձնաժողովը։

51. Հանձնաժողովը բաղկացած է 9 անդամից՝

1) Կոմիտեի 3 աշխատող,

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող ուղեկցորդների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող հասարակական միավորներից՝ 2 անդամ,

3) զբոսաշրջության վերաբերյալ առնվազն 5 տարվա դասավանդման փորձ ունեցող 1 գիտնական,

4) մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի 1 մասնագետ,

5) հոգեբանության գիտական կոչում ունեցող 1 գիտնական հոգեբան,

6) ոլորտային 1 մասնագետ, ով տիրապետում է բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր և բնության հուշարձաններ) վերաբերյալ տեղեկատվությանը։

52. Հանձնաժողովը ղեկավարում է Կոմիտեի նախագահը կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձը։

53. Հանձնաժողովը՝

1) վարում է հարցազրույց,

2) սույն որոշմամբ սահմանված դեպքերում ստուգում է թեկնածուի կողմից ներկայացված գրավոր փաստաթղթերը և այդ փաստաթղթերի հիման վրա գնահատում թեկնածուի համապատասխանությունը ուղեկցորդի որակավորման պահանջներին,

3) օտար լեզվի իմացության ստուգման համար հրավիրում է թարգմանիչ,

4) գործնական քննության արդյունքները վերլուծելիս հիմք է ընդունում ենթահանձնաժողովի որոշումը։

54. Հանձնաժողովի նախագահը կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձը՝

1) նիստի սկզբում պարզում է նիստի իրավազորությունը և հանձնաժողովի բացակա անդամների, ինչպես նաև հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց պատշաճ ծանուցված լինելու հարցը,

2) հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց տեղեկացնում է նիստի դռնփակ լինելու (նիստը դռնփակ անցկացվելու դեպքում) և նիստում քննարկվող հարցերի ու այլ տեղեկությունների հրապարակման ենթակա չլինելու մասին,

3) հայտարարում է հանձնաժողովի նիստը հետաձգելու կամ ընդմիջելու մասին,

4) նիստի ընթացքում հրապարակում է նիստի օրակարգը,

5) ձայն է տալիս ելույթի, ինչպես նաև հարցի կամ դրան պատասխանելու համար, հանում է այն հարցերը կամ դադարեցնում է այն ելույթները, որոնք չեն առնչվում կամ վերաբերելի չեն հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի էությանը,

6) հայտարարում է քվեարկության անցկացման մասին,

7) կայացնում է որոշում յուրաքանչյուր հարցով որոշումը հրապարակելու ժամանակի և վայրի մասին,

8) հայտարարում է հանձնաժողովի նիստի ավարտի մասին,

9) հանձնաժողովի բնականոն աշխատանքներն ապահովելու համար իրականացնում է այլ գործառույթներ:

55. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստեր հրավիրելու միջոցով։

56. Հանձնաժողովը նիստերը վարում է առնվազն 1 դիմումի առկայության պարագայում ամսական առնվազն երկու անգամ։

57. Հանձնաժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին։

58. Հանձնաժողովի նիստերին մասնակցում է Կոմիտեի նախագահի կողմից նշանակված նիստերի քարտուղարը, որի գործառույթն է՝

1) էլեկտրոնային փոստի և հեռախոսազանգի միջոցով տեղեկացնել հարցազրույցի հրավիրվող անձանց հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին,

2) կազմել հանձնաժողովի արձանագրությունը։

59. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ, չունի քվեարկելու իրավունք և չի կարող կարծիք արտահայտել օրակարգի հարցի վերաբերյալ բովանդակային քննարկումներին։

60. Հանձնաժողովի անդամների դիտարկումները թեկնածուների վերաբերյալ ներառվում են հանձնաժողովի արձանագրության մեջ միայն նրանց գիտությամբ և համաձայնությամբ։

61. Հանձնաժողովը որոշումը կայացնում է գաղտնի քվեարկությամբ «մեկ անձին մեկ ձայն» սկզբունքով՝ կողմ կամ դեմ քվեարկելով։ Արձանագրության մեջ ներառվում է ձայների կողմ և դեմ քանակը։

62. Թեկնածուին տրամադրվում է ուղեկցորդի որակավորում, եթե ուղեկցորդի որակավորման տրամադրման որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի՝ նիստին մասնակցող անդամների երեք քառորդը։

63. Հանձնաժողովի անդամների միջև քննարկումները համառոտ ներառվում են հանձնաժողովի արձանագրության մեջ, որը ստորագրվում են նիստին ներկա և քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի բոլոր անդամները:

64. Թեկնածուն իրավունք ունի Կոմիտեից ստանալ արձանագրությունից քաղվածք, որը պետք է պարունակի արձանագրությունում ներառված իրեն վերաբերելի հատվածը։

65. Հանձնաժողովի նիստի հրավիրման, վարման, քվեարկության կազմակերպման, թեկնածուի հարցազրույցի գնահատման ուղենիշները, շահերի բախմամբ պայմանավորված քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու կարգը և արդյունքների մասին թեկնածուին ծանուցելու այլ մանրամասները սահմանվում են Կոմիտեի նախագահի հրամանով։

 

9. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

66. Սույն Հավելված 10-ով սահմանված դեպքերում թեկնածուի հետ հարցազրույց անցկացնելու մասին Կոմիտեն էլեկտրոնային փոստի և հեռախոսահամարի միջոցով ծանուցում է թեկնածուին հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ։

67. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է հարցազրույցի մասնակից թեկնածուին:

68. Հարցազրույցի մասնակից թեկնածուն, հարցազրույցի իր անհատական ժամից ուշանալու դեպքում, համարվում է հարցազրույցին չներկայացած, բացառությամբ այն դեպքի, եթե հերթականությամբ նախորդ թեկնածուի հարցազրույցը մինչ իր ներկայանալու պահը չի ավարտվել:

69. Թեկնածուի հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկ ժամ է:

70. Հարցազրույցն ընթանում է երկու մասով՝

1) անձի ներկայացում (հարցազրույցի առաջին մաս)՝ առավելագույնը 5 րոպե տևողությամբ.

2) ուղեկցորդի որակավորման հատուկ պահանջներին համապատասխանության ստուգում (հարցազրույցի երկրորդ մաս)։

71. Հանձնաժողովի անդամները գնահատում են թեկնածուին իրենց ներքին համոզմունքի հիման վրա՝ ելնելով թեկնածուի՝ հարցերին ճիշտ պատասխանելու կարողությունից և պատասխանների ներկայացման ձևից։

72. Հարցազրույցի ժամանակ թեկնածուի գիտելիքները և հմտությունները ստուգվում են սույն որոշմամբ հաստատված Հավելված 11-ով սահմանված թեմաների շրջանակներում:

 

10. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ

 

73. Սույն Հավելված 10-ով սահմանված դեպքերում Կոմիտեի նախագահի կողմից կայացվող որոշումների մասին Կոմիտեն էլեկտրոնային փոստով տեղեկացնում է թեկնածուին այդ որոշման կայացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` կցելով որոշման տեսաներածված պատճենը։

74. Սույն Հավելված 10-ով սահմանված դեպքերում ենթահանձնաժողովի և հանձնաժողովի կողմից կայացվող որոշումը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կայացվում է հանձնաժողովի օրակարգում ընդգրկված տվյալ հարցի քննարկումից անմիջապես հետո։

75. Սույն Հավելված 10-ով նախատեսված դեպքերում ենթահանձնաժողովի և հանձնաժողովի կողմից ընդունված որոշման արդյունքներով Կոմիտեի նախագահի հրամանն էլեկտրոնային փոստով ուղարկվում է թեկնածուին հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

76. Ուղեկցորդի որակավորում տրամադրելու մասին որոշումների մասին ծանուցման հետ մեկտեղ թեկնածուին առաջարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցել ուղեկցորդի գործունեության մասին, բացառությամբ «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի և զգուշացնում առանց ծանուցման ուղեկցորդի գործունեություն իրականացնելու համար սահմանված իրավական հետևանքների մասին։

 

11. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

77. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեկցորդի գործունեության մասին ծանուցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուղեկցորդը Կոմիտեից ստանում է ուղեկցորդի որակավորման վկայականը և անվանաքարտը։

78. Որակավորման վկայականը կամ անվանաքարտը կորցնելու դեպքում ուղեկցորդը կարող է գրավոր դիմել Կոմիտե կրկնօրինակը ստանալու համար: Դիմելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է նոր վկայական կամ անվանաքարտ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՐԳԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Որակավորված ուղեկցորդների և թեկնածուների վերապատրաստումն իրականացվում է հետևյալ թեմաներով՝

1) Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ բնության հատուկ պահպանվող տարածքներ (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր և բնության հուշարձաններ),

2) Հայաստանի աշխարհագրություն,

3) Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսներ և մշակութային ժառանգություն,

4) առաջին օգնություն,

5) ֆիզիկական պատրաստվածություն (գործնական)՝ ըստ սույն որոշման հավելված 15-ով սահմանված մասնագիտական ուղղությունների տեսակների վերաբերելիության,

6) սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ և հանրության (մարդու) առողջության անվտանգության ապահովման հանրային առողջապահական նորմատիվներ,

7) էթիկա,

8) ուղեկցորդի հմտություններ՝ ըստ սույն որոշման հավելված 15-ով սահմանված մասնագիտական ուղղությունների տեսակների վերաբերելիության,

9) «Զբոսաշրջության մասին» օրենք, դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և հարակից իրավական ակտեր,

10) հոգեբանություն,

11) օտար լեզուներ (նախընտրությունը՝ Հայաստանի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկների խմբերի ծագման վայրի երկրի պաշտոնական լեզուներին),

12) միջմշակութային հաղորդակցություն և ներառականություն,

13) մասնագիտական գիտելիքների փոխանցման հմտություններ։

2․ Յուրաքանչյուր երեք օրացուցային տարին մեկ Կոմիտեի նախագահը հաստատում և վերանայում է թեկնածուների վերապատրաստման և որակավորված ուղեկցորդների պարտադիր վերապատրաստման ծրագրերի բովանդակությունը՝ քննարկելով ուղեկցորդների միավորումների և վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների հետ։

3. Ուղեկցորդի որակավորում ստացող թեկնածուների համար վերապատրաստման ժամկետներն են՝

1) սույն որոշմամբ հաստատված Հավելված 10-ի 4-րդ կետով դիմող թեկնածուների համար` 3 կամ 6 ամիս, յուրաքանչյուր շաբաթվա համար համապատասխանաբար 20 կամ 12 ակադեմիական ժամ․

2) սույն որոշմամբ հաստատված Հավելված 10-ի 5-րդ կետի 1-ին ենթակետով արագացված ընթացակարգով դիմող թեկնածուների համար՝ 1 շաբաթ, 20 ակադեմիական ժամ և 5 գործնական դաս․

3) սույն որոշմամբ հաստատված Հավելված 10-ի 5-րդ կետի 2-3-րդ ենթակետերով արագացված ընթացակարգով դիմող թեկնածուների համար՝ 2-3 շաբաթ, ընդհանուր 40 ակադեմիական ժամ և 10 գործնական դաս։

4. Որակավորված ուղեկցորդները պարտավոր են յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստվել առնվազն 25 ակադեմիական ժամ։

5. Որակավորված ուղեկցորդների համար վերապատրաստման ծրագիրը ներառում է սույն Հավելված 11-ի 1-ին կետով սահմանված թեմաները։ Որակավորված ուղեկցորդների համար վերապատրաստման ծրագիրը կարող է ներառել Հավելված 3-ի 1-ին կետով չնախատեսված լրացուցիչ թեմաներ։

6. Որակավորված ուղեկցորդները կարող են համարվել իրենց պարտադիր վերապատրաստման ժամերը լրացրած, եթե նրանք տվյալ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում առկա կամ հեռավար եղանակով ստացել կամ ուսուցանել են այլ դասընթաց, որն առավելապես կամ հիմնականում ներառում է սույն Հավելված 11-ի 1-ին կետով սահմանված թեմաները, բացառությամբ սույն Հավելված 11-ի 7-րդ կետով սահմանված դեպքի։

7. Որակավորված ուղեկցորդների համար վերապատրաստումը պարտադիր է սույն Հավելված 11-ի 1-ին կետի 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված թեմաներով։

8. Թեկնածուների համար նախատեսված վերապատրաստման և որակավորված ուղեկցորդների պարտադիր վերապատրաստումն իրականացնում է «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ հոդվածի հիման վերապատրաստման իրավասություն ունեցող անձը։

9. «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձի բացակայության դեպքում վերապատրաստումը կարող է իրականացնել Կոմիտեն կամ Կոմիտեն կամ Կոմիտեի կողմից հաստատված ծրագրի չափանիշների, գրականության ցանկի հիման վրա և սահմանված չափանիշներով ընտրված անձը կամ անձինք։

10. Վերապատրաստման դասընթացին մասնակցությունը ամփոփվում է գործնական և տեսական քննություններով։

11․ Սույն հավելված N 11-ի 10-րդ կետով նախատեսված քննությունների դրական արդյունքների պարագայում տրվում է ավարտական վկայական, որի ներդիրը ներառում է քննությունների արդյունքները։

12․ Վերապատրաստման դասընթացի ընթացքում Կոմիտեն կարող է ցանկացած ժամանակ իրականացնել մշտադիտարկում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Որակավորման վկայականը տրամադրվում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 10-ով սահմանված ընթացակարգով նախատեսված կարգով որակավորվելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեկցորդի գործունեության մասին ծանուցելուց հետո սույն որոշմամբ հաստատված Հավելված 10-ով սահմանված ժամկետում։

2. Որակավորման վկայականները տրվում են ըստ հերթական համարների:

3. Որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով։

4․ Որակավորման վկայականը սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված

ժամկետով երկարաձգվում է սույն որոշմամբ սահմանված Հավելված 11-ի 4-րդ կետով նախատեսված վերապատրաստման և նույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված քննությունների արդյունքում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_24613

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԻ ՁԵՎԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_24614

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1․ Ըստ մասնագիտացման ուղղությունների՝ ուղեկցորդները դասակարգվում են հետևյալ տեսակների՝

1) ցամաքային (քայլարշավի, թրեքքինգ, ժայռամագլցման, քարանձավային, լեռնագնացության, դահուկային, սառցամագլցման, շարժիչով փոխադրամիջոցների, ձիարշավի, հեծանվային, լեռնահեծանվային և այլն),

2) ջրային (ռաֆտինգի, կայակինգի, կանոեի, դայվինգի, սաբբորդինգի և այլն)։

2․ Ցամաքային ուղեկցորդը ծառայություն մատուցում է հիմնականում բնական միջավայրերում՝ ապահովելով երթուղու տեխնիկական իրականացումը, մասնակիցների անվտանգությունը, տեղեկատվական աջակցությունը և ընդհանուր փորձառության որակը։

3․ Ցամաքային մասնագիտացման ուղղությամբ ուղեկցորդները սույն որոշման հավելված 11-ի 1-ին կետի 5-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված թեմաներով վերապատրաստման դասընթացի արդյունքում որակավորվում են սույն հավելված 15-ի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեսակներից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի համար միաժամանակ։

4․ Ջրային ուղեկցորդը գործում է տարբեր բարդության ջրային միջավայրերում՝ գետեր (ներառյալ լեռնային արագընթաց հոսանքներ), լճեր, ջրամբարներ կամ հատուկ նշանակության ջրուղիներ։ Գործունեությունը իրականացվում է նախապես սահմանված երթուղիներով։

5․ Ջրային ուղեկցորդը կարող է իրականացնել՝

1) ջրային երթուղիների նախնական ուսումնասիրություն և գնահատում՝ ջրային հոսքի արագություն, ջրի մակարդակ, խոչընդոտներ, ելման և ավարտի կետեր, վթարային անցումներ,

2) ջրային միջավայրի, դրա կենսաբազմազանության և պահպանման սկզբունքների վերաբերյալ նվազագույն տեղեկատվության տրամադրում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Ուղեկցորդի որակավորումը դադարեցվում է, եթե՝

1) ի հայտ են եկել «Զբոսաշրջության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-5-րդ մասերով սահմանված հիմքերը կամ որակավորվող անձը զրկվել է որակավորման վկայականից.

2) որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից հանվել է.

3) որակավորման վկայականի ժամկետը լրացել է, և որակավորված անձը չի անցել սույն որոշմամբ սահմանված Հավելված 11-ի 4-րդ կետով նախատեսված վերապատրաստում և նույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված քննության արդյունքում անձը չի ստացել որակավորման նոր վկայական․

4) ճանաչվել է անգործունակ.

5) մահացել է.

6) չի անցել առողջության տարեկան պարտադիր զննությունը կամ զննության արդյունքներով հայտնաբերվել է, որ տառապում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 9-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիվանդությամբ.

7) լրացել է կյանքի և առողջության ապահովագրությունը, և չունի կյանքի և առողջության ապահովագրության համար նոր պայմանագիր։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 17

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

ԶԲՈՍԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

ԴԻՄՈՒՄ

 

 

 

 

Ամրակցեք այստեղ

Ձեր լուսանկարը:

 

 

 

 

 

1. Անձնական տվյալներ

1.1. Անուն, ազգանուն, հայրանուն

1.2 Սեռ՝

արական

իգական

1.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

1.4 Ծննդավայր

1.5 Քաղաքացիություն

1.6 Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

1.7. Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

1.8  Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին)

1.9 Հեռախոսահամար

1.10 Էլեկտրոնային փոստի հասցե

2. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

2.1

 

Ուսումնական հաստատության

անվանումը և մասնագիտությունը

Գտնվելու վայրը

Սովորելու

ժամանակաշրջանը

(-- թ-ից մինչև --թ.)

Մասնագիտությունը

 
       
       
       
       

2.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

 հայերեն

 անգլերեն

 ռուսերեն

 այլ (նշել լեզուն)

2.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.

 

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Հեռախո-սահամար

Պաշտոնը

Ազատման հիմքերը

           
           
           

 

2.4 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ

 Ոչ,

 Այո, ներկայացնել մանրամասներ

3. Ի՞նչ մասնագիտական ուղղվածությամբ զբոսավարի որակավորման համար եք դիմում

 Համապետական

 Լոկալ

4. Ի՞նչ տարածքում եք նախատեսում իրականացնել զբոսավարի գործունեությունը

 Երևան համայնք

 Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք

 Հայաստանի Հանրապետության տարածք, բացառությամբ Երևան համայնքի

 Կոնկրետ մարզ, քաղաքային բնակավայր կամ գյուղ կամ համայնք (մասնավորեցնել)

5. Ձեր կարծիքով արդյոք առկա՞ են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել

 Ոչ,

 Այո, ներկայացնել մանրամասները

6. Այլ փաստաթղթեր

 Ոչ,

 Այո, կցել փաստաթղթերը

7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:

8. Տալիս եմ համաձայնություն իմ կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների իսկությունը ստուգելու համար հարցումներ անելու

 

----------------------------

ստորագրություն

 

 

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)

----------------------------
   

Ստորագրություն

----------------------------

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 18

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 383-Ն որոշման

 

 ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

ԴԻՄՈՒՄ

 

 

 

 

Ամրակցեք այստեղ

Ձեր լուսանկարը:

 

 

 

 

 

1. Անձնական տվյալներ

1.1. Անուն, ազգանուն, հայրանուն

1.2 Սեռ՝

արական

իգական

1.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

1.4 Ծննդավայր

1.5 Քաղաքացիություն

1.6 Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

1.7. Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

1.8 Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին)

1.9 Հեռախոսահամար

1.10 Էլեկտրոնային փոստի հասցե

2. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

2.1

 

Ուսումնական հաստատության

անվանումը և մասնագիտությունը

Գտնվելու վայրը

Սովորելու

ժամանակաշրջանը

(-- թ-ից մինչև --թ.)

Մասնագիտությունը

 
       
       
       
       

2.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

 հայերեն

 անգլերեն

 ռուսերեն

 այլ (նշել լեզուն)

2.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.

 

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Հեռախո-սահամար

Պաշտոնը

Ազատման հիմքերը

           
           
           

 

2.4 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ

 Ոչ,

 Այո, ներկայացնել մանրամասներ

3. Ի՞նչ մասնագիտական ուղղվածությամբ ուղեկցորդի որակավորման համար եք դիմում

 Ցամաքային (քայլարշավի, թրեքքինգ, ժայռամագլցման, քարանձավային,

լեռնագնացության, դահուկային, սառցամագլցման, շարժիչով փոխադրամիջոցների,

ձիարշավի, հեծանվային, լեռնահեծանվային և այլն).

 Ջրային (ռաֆտինգի, կայակինգի, կանոեի, դայվինգի, սաբբորդինգի և այլն)։

4. Ունե՞ք ուղեկցորդի որակավորման համար անհրաժեշտ վկայական կամ դիպլոմ

 Ոչ

 Այո (նշել որակավորումը ստանալու ամսաթիվը, որակավորումը տրամադրած մարմնի

կամ կառույցի ամբողջական անվանումը և որակավորման տեսակը)

5. Ձեր կարծիքով արդյոք առկա՞ են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել

 Ոչ,

 Այո, ներկայացնել մանրամասները

6. Այլ փաստաթղթեր

 Ոչ,

 Այո, կցել փաստաթղթերը

7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:

8. Տալիս եմ համաձայնություն իմ կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների իսկությունը ստուգելու համար հարցումներ անելու

----------------------------

ստորագրություն

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)

----------------------------
   

Ստորագրություն

----------------------------

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան