ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2026
Ընդունող մարմին
Եղեգնաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.03.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

 

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2026 թվականի N 35-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետով.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

 

Կողմ -11

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2026 թ. մարտի 20

ք․ Եղեգնաձոր

Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր

համայնքի ավագանու 2026 թվականի

մարտի 20-ի N 35-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի (այսուհետ՝ Համայնք) վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին (այսուհետ՝ քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահ) ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները:

2. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծառայություններ իրականացնելու կամ մատուցելու թույլտվությունը տալիս է Համայնքի ղեկավարը՝ ընթացիկ տարվա տեղական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա, եթե քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը թույլտվության տրամադրման պահին (ինչպես առաջին, այնպես էլ հաջորդ անգամ) համապատասխանում է սույն հավելվածով սահմանված սահմանափակումներին, պահանջներին և պայմաններին:

3. Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացումը կամ մատուցումը առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

 

2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է գտնվեն՝

1) ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, հյուրանոցներից, բազմաբնակարան շենքերից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից, հանրային սննդի օբյեկտներից նվազագույնը 100 մետր, իսկ անհատական բնակելի տներից նվազագույնը 70 մետր հեռավորության վրա բացառությամբ, եթե դրանք գտնվելու են՝

ա. հիվանդանոցներում գործող ախտաբանաանատոմիական բաժիններում կամ բաժանմունքներում,

բ. գերեզմանատների զբաղեցված հողամասի սահմանից մինչև 50 մետր հեռավորության վրա,

գ. միայն անհատական բնակելի տներից և հանրային սննդի օբյեկտներից մինչև սույն կետի առաջին ենթակետում նշված հեռավորությունների վրա և առկա է դրանց սեփականատերերի գրավոր համաձայնությունը,

դ. համայնքի տարածքում գործող եկեղեցիների:

5. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին և պայմաններին՝

1) Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է ունենան՝

ա. նախասրահ՝ հանդերձարանով,

բ. հանգուցյալի մարմնի կամ աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ,

գ. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման համար առանձնացված վայր (տարածք),

դ. սանհանգույց (առնվազն 2 հատ, որից մեկը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար),

ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առաջին բժշկական օգնության համար անհրաժեշտ դեղորայքով և կահավորմամբ սենյակ,

զ. հուղարկավորությունը ստանձնողների ընդունման համար նախատեսված առանձին մուտքով գրասենյակային տարածք.

2) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար՝ առնվազն մինչև հանգուցյալի մարմնի կամ աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ, սանհանգույց և առաջին բժշկական օգնության սենյակ մուտք գործելու համար.

3) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահում հանգուցյալի մարմնի կամ աճյունի տեղադրման համար նախատեսված երկու և ավելի սենյակի առկայության դեպքում յուրաքանչյուրը պետք է ունենա առանձին մուտք, նախասրահ, սանհանգույցներ.

4) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահով զբաղեցված և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ ներառյալ սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված տարածքը պետք է ունենա առնվազն երկու մետր բարձրությամբ անթափանց նյութերով կառուցված ցանկապատ կամ պարիսպ: Ընդ որում քաղաքացիական հոգեհանգստի իրականացման ծառայությունները իրականացվում կամ մատուցվում են միայն սրահի ցանկապատված տարածքում այնպես, որ սրահի տարածքից դուրս գտնվող անձանց համար սգո պարագաները, այդ թվում՝ ծաղիկները և ծաղկեպսակները տեսանելի չլինեն՝ բացառությամբ ավտոկայանատեղիի.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշման պահանջներին համապատասխան և հասցեի նշմամբ ցուցանակներ, ընդ որում ցուցանակները պետք է լինեն լուսավորված.

6) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահի տարածքը պետք է ունենա յուրաքանչյուր հանգուցյալի մարմնի կամ աճյունի տեղադրման համար նախատեսված մեկ սենյակի հաշվարկով առնվազն 20 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղ.

7) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահին կից պետք է լինի հանգուցյալի մարմնի կամ աճյունի տեղադրման համար նախատեսված մեկ սենյակի հաշվարկով առնվազն 100 քմ մակերեսով տարածք՝ քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը մասնակցող անձանց գտնվելու համար՝ ապահովված աղբամաններով, լուսավորությամբ և ծխելու համար նախատեսված (առանձնացված) հատվածով.

8) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը պետք է ունենա ջեռուցման, հովացման, օդափոխության, իսկ հանգուցյալի մարմնի կամ աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակում նաև երաժշտության ձայնային համակարգեր.

9) քաղաքացիական հոգեհանգստի սրահը շահագործողը պետք է ունենա բժշկի որակավորում ունեցող աշխատակից կամ համապատասխան պայմանագիր Համայնքում գործող բժշկական հաստատությունների հետ՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման ողջ ժամանակահատվածում բժշկի ներկայությունը ապահովելու համար՝ անհրաժեշտության դեպքում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով.

10) քաղաքացիական հոգեհանգստի սրահը շահագործողը քաղաքացիական հոգեհանգստի սրահում ծառայությունների իրականացման կամ մատուցման ընթացքում պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքաշինական, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ (սանիտարահամաճարակաբանական) նորմերի ու կանոնների պահպանումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան