ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԵՑ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1905-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1336
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
12.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1905-Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԵՑ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 28.12.23 N 2341-Ն, 26.03.26 N 378-Ն)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն, 26.03.26 N 378-Ն)

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող՝ 141030.7 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության՝ 12525.3 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(2-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն, 26.03.26 N 378-Ն)

3․ Սահմանել, որ ՝

1) «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ միջին աստիճանի մտավոր խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի տրամադրումը.

2) «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկա են առաջնային բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության տրամադրման, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման գործընթացի, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման գործընթացի, ազատ ժամանցի, աշխատանքային թերապիայի կազմակերպումը, ինչպես նաև սննդի, անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.

3) «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2),

բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7),

գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9),

դ․ բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.3)․

ե. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01):

(3-րդ կետը խմբ. 22.01.15 N 32-Ն, 15.02.18 N 163-Ն, լրաց. 15.06.20 N 962-Ն, խմբ. 28.12.23 N 2341-Ն, փոփ., խմբ. 26.03.26 N 378-Ն) 

4. «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

(4-րդ կետը լրաց. 18.11.04 N 1593-Ն, փոփ. 28.12.23 N 2341-Ն, 26.03.26 N 378-Ն) 

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

(5-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն, 26.03.26 N 378-Ն)

6. «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

(6-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն, 26.03.26 N 378-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան