ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-61-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ կետով.

«27) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) և դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում՝

1) «բ» ենթակետից հանել ««բ2»,» բառը.

2) «բ2» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) «բ3» ենթակետից հանել «՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

 «21) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարների հաշվին կատարված ծախսերը՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մարտի 26

Երևան

ՀՕ-61-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան