ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1447-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1447-Ա

«18» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

18.03.2026 թ.

հ 1447-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Ան-շարժ գույքի տե-սակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տա-յին դա-սիչը

1

2

3

4

5

6

7

1

Աշոտ Ավագյան

Նոր Խարբերդի 12-րդ փողոց, հ.22

հողա-մաս

Աշոտ Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի 12-րդ փողոցի հ.22 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.07032026-01-0007/ մնացորդային 355.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 12-րդ փողոց, հ.95

01113BTUCLYK

 

2

Աշոտ Ավագյան

Նոր Խարբերդի 12-րդ փողոց, հ.22

հողա-մաս

Աշոտ Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի 12-րդ փողոցի հ.22 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.07032026-01-0007/ բաժանման հատակագծով առանձնացվող 131.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 12-րդ փողոց, հ.95/1

01113CQ9XLKV

 

3

Նարեկ Մհեր Պարսումեան, Գէորգ Պարսումեան, Զեփյուռ Մարտոյեան

Շահումյանի անվան նախկին կոլտնտ., հ.70

բնա-կելի տուն

25.02.2026թ. հ.ԱՇԹԴ/7/1855-26 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Նարեկ Մհեր Պարսումեանի, Գէորգ Պարսումեանի, Զեփյուռ Մարտոյեանի կողմից Շահումյանի անվան նախկին կոլտնտ. հ.70 հասցեում կառուցված բնակելի տանը /հիմք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության 03.03.2026թ. հ.42/94/2/57793-26 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոյ թաղամաս, հ.70

01073USLDBNZ

 

4

Սևակ Մանուկյան

Հաղթանակ թաղամաս, հ.48-5

հողա-մաս

Սևակ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հաղթանակ թաղամասի հ.48-5 հասցեում գտնվող հողամասին /վկ.հ.11092023-01-0239, Երևանի քաղաքապետի 10.01.2024թ. հ.75-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 7-րդ փակուղի, հ.44

01073LNYJR4G

 

5

Սևակ Մանուկյան

Հաղթանակ թաղամաս, հ.48-5

հողա-մաս

Սևակ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հաղթանակ թաղամասի հ.48-5 հասցեում գտնվող հողամասին /վկ.հ.18092023-01-0376, Երևանի քաղաքապետի 22.01.2024թ. հ.191-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 7-րդ փակուղի, հ.42/1

01073EMDTU4S

 

6

Էդուարդ Համբարձումյան

/լիազորված անձ/

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ

Խ. Աբովյան փողոց, հ.38 շենք, հ.34/1

տա-րածք

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Խ. Աբովյան փողոցի հ.38 շենքի հ.34/1 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.03032026-01-0388/ բաժանման հատակագծով առանձնացվող 268.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Խ. Աբովյան փողոց, հ.38 շենք, շինություն հ.34/2

01063Y9QJCMP

 

7

Ռաֆայել Գևորգյան

/լիազորված անձ/

Համլետ և Վահագն Գևորգյաններ

Իսահակյան փողոց, հ.42/3

ավտո-տնակ

Համլետ և Վահագն Գևորգյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Իսահակյան փողոցի հ.42/3 հասցեում գտնվող ավտոտնակի

/վկ. հ.05032026-01-0449, հող. 56.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 9.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Իսահակյան փողոց, հ.42/8

01063PLB4EGV

 

8

Անժելա և Ալբերտ Համբարձումյաններ

Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/284 և հ.1/278

բնա-կելի տուն և հողա-մաս

Անժելա և Ալբերտ Համբարձումյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/284 և հ.1/278 հասցեներում գտնվող բնակելի տանը և հողամասին

/վկ. հ.19122025-01-0262 և հ.19122025-01-0206/ տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, հ.56/2

0107368KTZVZ

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան