ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԴ/3978/05/22 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 44Բ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1443-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1443-Ա

«18» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԴ/3978/05/22 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 44Բ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Արման Պապեյանի լ/ա Հռիփսիմե Գալստյանի դիմումը, ինչպես նաև 2023 թվականի մայիսի 3-ի ՀՀ վարչական դատարանի ՎԴ/3978/05/22 վճիռը (օրինական ուժի մեջ է մտել 05.09.2024թ.)՝ Մալաթիա-Սեբաստիա 2-րդ փողոց, նրբանցք, թիվ 44բ հասցեում գտնվող տնամերձ հողամասի (ծածկագիր՝ 01-007-0063-0058) սահմանները ճշտելու մասին:

Հաշվի առնելով Արման Պապեյանի կողմից 27.02.2026թ. ներկայացված համաձայնությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.02.2026թ. տրամադրած հ.Ն/8385-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Մալաթիա-Սեբաստիա 2-րդ փողոց, նրբանցք, թիվ 44բ հասցեում գտնվող 226.85քմ (տնամերձ) մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան