ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1455-Ա |
«18» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 463-րդ, 464-րդ հոդվածները, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն, Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա և 2026 թվականի փետրվարի 20-ի հ.963-Ա որոշումները և գույքն աճուրդով վարձակալությամբ տրամադրելու մասին 2026 թվականի մարտի 13-ի արձանագրությունները.
1. 2026 թվականի մարտի 13-ին կայացած գույքի վարձակալության աճուրդում հաղթողներին վարձակալության իրավունքով տրամադրել գույք` համաձայն սույն որոշման հ.հ.1, 2 և 3 հավելվածների:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` աճուրդով վարձակալության տրամադրվող գույքերի վճարման ենթակա գումարների վճարումները, սահմանված ժամկետում և կարգով կատարելուց հետո, աճուրդում հաղթողների հետ կնքել գույքի վարձակալության պայմանագրեր և գույքերի փոխանցման (հանձնման և ընդունման) ակտեր:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) պետական գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են վարձակալների կողմից:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |