ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1444-Ա |
«18» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ Հ.3/3 ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Առուստամյանի լ/ա Յուրա Մարչենկոյի դիմումը՝ Հ.Մարգարյան փողոց 1-ին նրբանցք հ.3/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուզաննա Առուստամյանին պատկանող գրասենյակային շինության գործառական և դրա զբաղեցրած հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07032018-01-0251 վկայական) գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հ.Մարգարյան փողոց 1-ին նրբանցք հ.3/3 հասցեում գտնվող հողամասը գտնվում է բնակավայրերի բնակելի կառուցապատման, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 6-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/8356-26 եզրակացությունը.
1. Հ.Մարգարյան փողոց 1-ին նրբանցք հ.3/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուզաննա Առուստամյանին պատկանող գրասենյակային շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես բնակելի տուն /«ՀՀՇՆ 30.01.2023» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հ.Մարգարյան փողոց 1-ին նրբանցք հ.3/3 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/` բնակելի կառուցապատման:
3. Հանձնարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել որպես բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառնական և գործառական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |