ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 364-Ա
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման 4-րդ կետը և N 3 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղ. Երևան, Շիրակի փողոց 2/32, քաղ. Երևան, Մոլդովական փողոց 29/1, Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 (էներգետիկական քոլեջի հանրակացարան) շենքեր հասցեներում բնակվող քաղաքացիներին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման, սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն՝ սեփականաշնորհմամբ տրամադրվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 364-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
NN ը/կ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Սեփակա-նաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը |
Բնակարանի մակերեսը (քառ.մ) |
Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
Հողամասը |
|
1․ |
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԶԱԼԻՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԵԼԼԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅԿԻ |
AS0542360, տրված՝ 19․03․2019 թ.-ին, 001-ի կողմից, AP0592436, տրված՝ 06․10․2016 թ.-ին, 044-ի կողմից, Ծննդյան վկայական՝ ԱԲ N 513173, տրված՝ 08․06․2016 թ.-ին /ծնված՝ 03․06․2016 թ.-ին/ |
ք․ Երևան, Շիրակի փողոց, 2/32 շենք, թիվ 411 սենյակ |
16․8 |
69,451․2 |
ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով |
|
2. |
ՄԻՆԱՍՈՎԱ ԱՆՆԱ ԳԵՈՐԳԻԻ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՐԱՄԻ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԱՐԱՄԻ |
AV0496850, տրված՝ 27․10․2022 թ.-ին, 006-ի կողմից, Ծննդյան վկայական՝ ԱԱ N249531, տրված՝ 03․07․2008 թ.-ին /ծնված՝ 01․07․2008 թ.-ին/ Ծննդյան վկայական՝ ԱԲ N278931, տրված՝ 07․08․2013 թ.-ին /ծնված՝ 01․08․2013 թ.-ին/ |
ք․ Երևան, Մոլդովական 29/1 շենք, թիվ 806 սենյակ |
17․1 |
126,574․2 |
ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով |
|
3․ |
ՍԱՀԱԿՅԱՆ ուղղ.ՌՈԲԻԿ ՍԱՀԱԿԻ
ՍԱՀԱԿՅԱՆ ՌԱԶՄԵԼԱ ՍՈՒՐԵՆԻ |
AO0317515, տրված՝ 08․08․2025 թ.-ին, 046-ի կողմից, AU0698337, տրված՝ 27․04․2022 թ.-ին, 019-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 շենք (էներգետիկա-կան քոլեջ), թիվ 333 սենյակ |
35.5 |
374,690.075 |
ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով |
|
4․ |
ՆԱՎԱՍԱՐՏՈՎԱ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՐՏԵՄԻ
ՆԱՎԱՍԱՐՏՈՎԱ ՄԱԼՎԻՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
ՆԱՎԱՍԱՐՏՈՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ |
AS0420280, տրված՝ 07․11․2018 թ.-ին, 008-ի կողմից, AX0545661, տրված՝ 14․11․2024 թ.-ին, 003-ի կողմից, AL0395913, տրված՝ 18․08․2023 թ.-ին, 008-ի կողմից |
ք․ Երևան, Շիրակի 2/32 շենք, թիվ 15 սենյակ |
30․6 |
126,500․4 |
ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով |
|
5․ |
ՊՈՂՈՍՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՎԱՍԻԼԻ |
AO0351205, տրված՝ 10․09․2025 թ.-ին, 003-ի կողմից |
ք․ Երևան, Շիրակի 2/32 շենք, թիվ 521 սենյակ |
16․7 |
69,038 |
սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով |
|
6․ |
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՍԵՄՅՈՆԻ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԱՆ ԱՐՄԱՆԻ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍՏԵԼԼԱ ԱՐՄԱՆԻ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԵՐՈՆԻԿԱ ԱՐՄԱՆԻ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՐՄԱՆԻ |
019001999, տրված՝ 26․08․2025 թ.-ին, 003-ի կողմից, Ծննդյան վկայական՝ ԱԲN265293, տրված՝ 10․06․2013 թ.-ին /ծնված՝ 09․06․2013 թ.-ին/, Ծննդյան վկայական՝ ԱԲN110514, տրված՝ 27․01․2011 թ.-ին /ծնված՝ 24․01․2011 թ.-ին/, Ծննդյան վկայական՝ ԱԱN257717, տրված՝ 02․03․2009 թ.-ին /ծնված՝ 01․03․2009 թ.-ին/, AL0681127, տրված՝ 22․03․2024 թ.-ին, 003-ի կողմից |
ք․ Երևան, Շիրակի 2/32 շենք, թիվ 4 սենյակ |
17․6 |
72,758․4 |
ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |