ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 168-Ա

 

«ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,598,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի սարքավորումների տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05540069) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (ՀՎՀՀ՝ 08624761) և «Մագնոն Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05554853) 2026 թվականի մարտի 3-ին կնքված՝ N Ա-001 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 5,598,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


26.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 168-Ա որոշման

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր, Գեղամավան և Վարսեր բնակավայրերում իրականացվելու է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման աշխատանքներ, որի նպատակն է՝ խրախուսել առողջ ապրելակերպը, բարձրացնել հետաքրքրություն մանուկների առօրյայում, տրամադրել այլընտրանքային զբաղվածության հնարավորություն, բարեկարգել շրջակա միջավայրը։

Խաղահրապարակը լինելու է համապատասխան ժամանակակից պահանջներին՝ գրավիչ, օգտակար մկանային համակարգի, վեստիբուլյար ապարատի համար, քանի որ բնակավայրում առկա խաղահրապարակի սարքավորումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովության և անվտանգության չափանիշներին,

ինչպես նաև սակավ են բնակավայրի մանուկների թվաքանակի համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Դեկավվա Ֆոնդ» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, կենտրոն, Վ. Սարգսյան փողոց 26/1, ՀՎՀՀ՝ 02904078)

4.

Ծրագիրը կատարողը

«Տեղական Ժողովրդավարության Գրասենյակ» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Վարդանանց հրապարակ 1, ՀՎՀՀ՝ 05540069)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Զովաբեր, Գեղամավան և Վարսեր բնակավայրեր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

5,598,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի ապրիլի 15-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր, Գեղամավան և Վարսեր բնակավայրերի բացօթյա մանկական խաղահրապարակի համար ձեռք է բերվելու թվով 18 խաղասարք` 5,598,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

18 հատ խաղասարքի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 5, 598,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի՝

1) 3 հատ ճոճանակ /2 տեղանի/ խաղ– 246,000 դրամ.

2) 3 հատ փորձիր խաղ – 351,000 դրամ.

3) 3 հատ պտույտ /1.5 մ/ խաղ – 1,074,000 դրամ.

4) 3 հատ փոքր երկակի կամար խաղ - 975,000 դրամ.

5) 3 հատ փոքր տարզան խաղ – 1,224,000 դրամ.

6) 3 հատ կրկնակի աստրա – 1,728,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ (Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Նաիրյան 164, ՀՎՀՀ՝ 08624761)

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


26.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան