ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 168-Ա
«ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,598,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի սարքավորումների տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05540069) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (ՀՎՀՀ՝ 08624761) և «Մագնոն Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05554853) 2026 թվականի մարտի 3-ին կնքված՝ N Ա-001 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 5,598,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 168-Ա որոշման |
«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակ |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր, Գեղամավան և Վարսեր բնակավայրերում իրականացվելու է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման աշխատանքներ, որի նպատակն է՝ խրախուսել առողջ ապրելակերպը, բարձրացնել հետաքրքրություն մանուկների առօրյայում, տրամադրել այլընտրանքային զբաղվածության հնարավորություն, բարեկարգել շրջակա միջավայրը։ Խաղահրապարակը լինելու է համապատասխան ժամանակակից պահանջներին՝ գրավիչ, օգտակար մկանային համակարգի, վեստիբուլյար ապարատի համար, քանի որ բնակավայրում առկա խաղահրապարակի սարքավորումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովության և անվտանգության չափանիշներին, ինչպես նաև սակավ են բնակավայրի մանուկների թվաքանակի համար։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Դեկավվա Ֆոնդ» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, կենտրոն, Վ. Սարգսյան փողոց 26/1, ՀՎՀՀ՝ 02904078) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Տեղական Ժողովրդավարության Գրասենյակ» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Վարդանանց հրապարակ 1, ՀՎՀՀ՝ 05540069) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Զովաբեր, Գեղամավան և Վարսեր բնակավայրեր, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
5,598,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի ապրիլի 15-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր, Գեղամավան և Վարսեր բնակավայրերի բացօթյա մանկական խաղահրապարակի համար ձեռք է բերվելու թվով 18 խաղասարք` 5,598,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
18 հատ խաղասարքի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 5, 598,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի՝ 1) 3 հատ ճոճանակ /2 տեղանի/ խաղ– 246,000 դրամ. 2) 3 հատ փորձիր խաղ – 351,000 դրամ. 3) 3 հատ պտույտ /1.5 մ/ խաղ – 1,074,000 դրամ. 4) 3 հատ փոքր երկակի կամար խաղ - 975,000 դրամ. 5) 3 հատ փոքր տարզան խաղ – 1,224,000 դրամ. 6) 3 հատ կրկնակի աստրա – 1,728,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ (Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Նաիրյան 164, ՀՎՀՀ՝ 08624761) |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |