ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2026-27.05.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 167-Ա

 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող` 26,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի գործնական դասընթացների սարքավորումներով ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Սահմանել, որ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (ցանկը՝ համաձայն հավելված N 2-ի, 8,598.93 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 392,019.64 դրամ և այլ ծախսերը 110 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


26.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

N 167-Ա որոշման

 

«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գործող Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի ինժեներիայի և կիրառական արտադրություն դասընթացների գործնական ուսումնառություն, որը իրենից ենթադրում է կրթական ծրագրերի շրջանակում ինժեներական և արտադրական բաժնի դասընթացների գործնական ուսումնական ընթացքի համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի արդիականացում նոր սերնդի սարքերի և սարքավորումների ներմուծմամբ և տեղադրմամբ՝ ուսումնական և լաբորատոր գործընթացների կազմակերպման նպատակով։ Ծրագրի իրականացմամբ կապահովվի ինժեներական նախագծման, մոդելավորման, պրոտոտիպավորման և արտադրական գործընթացների թվայնացման գործնական ուսուցումը՝ բարձրացնելով ուսանողների մասնագիտական կարողությունները և աշխատաշուկայում մրցունակությունը։ Սարքավորումները կօգտագործվեն բացառապես կրթական և վերապատրաստման նպատակներով՝ քոլեջի ուսանողների, ինչպես նաև պատերազմի մասնակիցների և վետերանների, սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդների և մարզային համայնքների շահառուների մասնագիտական վերապատրաստման ծրագրերում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

4.

Ծրագիրը կատարողը

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 68, ՀՎՀՀ՝

05532905)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար խոշորացված համայնք, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

26,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջի (Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Ի. Գասպարյան փողոց 2, ՀՎՀՀ՝ 04445077)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Քոլեջի ինժեներիայի և կիրառական արտադրություն դասընթացների գործնական ուսումնառության կազմակերպման համար՝ նոր սերնդի արտադրական սարքերի, սարքավորումների հաստոցների ձեռքբերում և ներմուծում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած

ժամանակահատվածում` 26,000,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) 3D տպիչների և համապատասխան ներկանյութերի և սարքավորումների ներմուծում՝ 10,000,000 դրամի չափով.

2) արդյունաբերական պլազմային և լազերային մետաղակտրող հաստոցի ներմուծում՝ 6,000,000 դրամի չափով.

3) կիրառական արտադրական դասընթացների կազմակերպման համար

անհրաժեշտ հաստոց-մեքենաների ներմուծում՝ 10,000,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Փարաքարի համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


26.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

N 167-Ա որոշման

 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Ապրանքի անվանումը

Քանակը (հատ)

Միավորի արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

Ընդհանուր արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

3D տպիչ սարք Bambu Lab H2C

1

2,399

2,399

2.

Ուլտրամանուշակագույն ճառագայթման խցիկ Mercury

Plus V3.0

1

119

119

3.

Ֆոտոպոլիմերային խեժ Water-

Washable Resin

1

49.99

49.99

4.

3D տպիչ սարք Saturn 4 Ultra 16K

1

419

419

5.

3D տպիչ սարք Jupiter SE

1

619

619

6.

3D տպիչ սարք Neptune 4 Max

3

359

1,077

7.

3D տպիչ սարք Centauri Carbon

3

279

837

8.

Խեժեր տպագրության համար

36

9.999

359.97

9.

Խեժեր տպագրության համար

36

11.665

419.97

10.

3D տպիչ սարք OrangeStorm

Giga

1

2,299

2,299

Ընդամենը

   

8,598.93

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


26.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ