ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 167-Ա
«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող` 26,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի գործնական դասընթացների սարքավորումներով ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Սահմանել, որ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (ցանկը՝ համաձայն հավելված N 2-ի, 8,598.93 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 627,431.64 դրամ և այլ ծախսերը 110 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
(2-րդ կետը փոփ. 26.05.26 N 301-Ա)
3. «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետի N 167-Ա որոշման |
«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գործող Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի ինժեներիայի և կիրառական արտադրություն դասընթացների գործնական ուսումնառություն, որը իրենից ենթադրում է կրթական ծրագրերի շրջանակում ինժեներական և արտադրական բաժնի դասընթացների գործնական ուսումնական ընթացքի համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի արդիականացում նոր սերնդի սարքերի և սարքավորումների ներմուծմամբ և տեղադրմամբ՝ ուսումնական և լաբորատոր գործընթացների կազմակերպման նպատակով։ Ծրագրի իրականացմամբ կապահովվի ինժեներական նախագծման, մոդելավորման, պրոտոտիպավորման և արտադրական գործընթացների թվայնացման գործնական ուսուցումը՝ բարձրացնելով ուսանողների մասնագիտական կարողությունները և աշխատաշուկայում մրցունակությունը։ Սարքավորումները կօգտագործվեն բացառապես կրթական և վերապատրաստման նպատակներով՝ քոլեջի ուսանողների, ինչպես նաև պատերազմի մասնակիցների և վետերանների, սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդների և մարզային համայնքների շահառուների մասնագիտական վերապատրաստման ծրագրերում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 68, ՀՎՀՀ՝ 05532905) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար խոշորացված համայնք, բնագավառը՝ կրթական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
26,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
«Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջի (Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Ի. Գասպարյան փողոց 2, ՀՎՀՀ՝ 04445077) |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Քոլեջի ինժեներիայի և կիրառական արտադրություն դասընթացների գործնական ուսումնառության կազմակերպման համար՝ նոր սերնդի արտադրական սարքերի, սարքավորումների հաստոցների ձեռքբերում և ներմուծում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում` 26,000,000 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) 3D տպիչների և համապատասխան ներկանյութերի և սարքավորումների ներմուծում՝ 10,000,000 դրամի չափով. 2) արդյունաբերական պլազմային և լազերային մետաղակտրող հաստոցի ներմուծում՝ 6,000,000 դրամի չափով. 3) կիրառական արտադրական դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ հաստոց-մեքենաների ներմուծում՝ 10,000,000 դրամի չափով: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Փարաքարի համայնքապետարան: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ փոխվարչապետի N 167-Ա որոշման |
«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Քանակը (հատ) |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
|
1. |
3D տպիչ սարք Bambu Lab H2C |
1 |
2,399 |
2,399 |
|
2. |
Ուլտրամանուշակագույն ճառագայթման խցիկ Mercury Plus V3.0 |
1 |
119 |
119 |
|
3. |
Ֆոտոպոլիմերային խեժ Water- Washable Resin |
1 |
49.99 |
49.99 |
|
4. |
3D տպիչ սարք Saturn 4 Ultra 16K |
1 |
419 |
419 |
|
5. |
3D տպիչ սարք Jupiter SE |
1 |
619 |
619 |
|
6. |
3D տպիչ սարք Neptune 4 Max |
3 |
359 |
1,077 |
|
7. |
3D տպիչ սարք Centauri Carbon |
3 |
279 |
837 |
|
8. |
Խեժեր տպագրության համար |
36 |
9.999 |
359.97 |
|
9. |
Խեժեր տպագրության համար |
36 |
11.665 |
419.97 |
|
10. |
3D տպիչ սարք OrangeStorm Giga |
1 |
2,299 |
2,299 |
|
Ընդամենը |
8,598.93 | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |