ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 349-Ա
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի տնօրինության 8 708 333 ՀՀ դրամ սկզբնական և 0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով TOYOTA CAMRY 2.4 (2008 թվականի արտադրություն, նույնացման համար՝ JTNBE40K803155506) տրանսպորտային միջոցը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
2. Կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքները՝ գրանցման և հաշվառման ծախսերը իրականացնելով Արարատի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |