ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 340-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշման 8-րդ կետում «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ի հետ 07․08․2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/2 պայմանագրում՝ պայմանագրի գնի 23․24 տոկոսի չափով» բառերը փոխարինել «Ավանգարդ շին» ՍՊԸ-ի և «Էկո Սիթի Գրուպ» ՍՊԸ-ի հետ 11.08.2025 թ. կնքված N ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-25/6 պայմանագրում՝ պայմանագրի գնի 39․25 տոկոսի չափով» բառերով:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2025 թվականի սեպտեմբերի 19-ին «ԷՌԲԱ» ԱԿ-ի, «ԷԿՈ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար գնման N ՀՀՔԿ- ՀՄԱԱՇՁԲ-25/9 պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի 23.14 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |