ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 334-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոց ների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) N 1 ցուցակում «MMBA(N)-018 (N-(1-կարմաբոիլ-2,2-դիմեթիլպրոպ-1-իլ)-1-պենտիլ-1H- ինդազոլ-3-կարբոքսամիդ)» բառերը փոխարինել «MMBA(N)-018 (N(1-կարբամոիլ-2,2- դիմեթիլպրոպ-1-իլ)-1-պենտիլ-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ)» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«N-պիրոլիդինո պրոտոնիտազեն,
N-պիրոլիդինո մետոնիտազեն,
Էտոնիտազեպիպն,
N-դեզեթիլ իզոտոնիտազեն։».
2) N 3 ցուցակը «Կամազեպամ» բառից հետո լրացնել «Կարիսոպրոդոլ» բառով, իսկ «Հալոպերիդոլ» բառից հետո լրացնել «Հեքսահիդրոկանաբինոլ» բառով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|