ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
(հրամանագիրը խմբ. 24.09.80 N 325-X.)
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՅՈՒՍ ԱԿՏԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 24.09.80 N 325-X.)
Ղեկավարվելով Հայկական ՍՍՀ սահմանադրության 104 հոդվածով և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի ռեգլամենտով, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.
1. Հայկական ՍՍՀ օրենքները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումները և մյուս ակտերը, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերն ու որոշումները ոչ ուշ, քան դրանց ընդունումից հետո երկշաբաթյա ժամկետում, հրապարակվում են հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահի և քարտուղարի ստորագրություններով:
Նշված ակտերի հավելվածները հրապարակվում են Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղարի ստորագրությամբ:
2. Հայկական ՍՍՀ օրենքները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումները և մյուս ակտերը ենթակա են հրապարակման «Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագրում» և «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմենիստանի» ու «Ռյա թազա» թերթերում:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերն ու որոշումները հրապարակվում են «Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագրում»: Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության լայն և անհապաղ հրապարակում պահանջող ակտերը տպագրվում են նաև «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմենիստանի» և «Ռյա թազա» թերթերում:
«Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագրում» և «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմանիստանի» ու «Ռյա թազա» թերթերում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության ակտերի հրապարակումը հանդիսանում է պաշտոնական հրապարակում:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության ակտերը կարող են հրապարակվել նաև մամուլի այլ օրգաններում, ժողովրդականացվել հեռուստատեսությամբ, ռադիոյով, հաղորդվել հեռագրով, ուղարկվել համապատասխան պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին:
3. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության ընդհանուր նշանակություն չունեցող կամ նորմատիվ բնույթ չկրող հրամանագրերը և որոշումները Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության որոշմամբ կարող են չհրապարակվել: Այդ ակտերն ուղարկվում են համապատասխան պետական մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և նրանց կողմից հասցվում են ի գիտություն այն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու անձանց, որոնց վրա տարածվում է այդ ակտերի գործողությունը:
4. Հայկական ՍՍՀ օրենքները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումները և մյուս ակտերը, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության ընդհանուր-նորմատիվ բնույթի հրամանագրերն ու որոշումները Հայկական ՍՍՀ տերիտորիայում ուժի մեջ են մտնում միաժամանակ` «Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագրում» դրանց հրապարակումից տասն օր հետո: Նույն ակտերը, որոնք «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմենիստանի» և «Ռյա թազա» թերթերում հրապարակվել են «Տեղեկագրում» հրապարակվելուց ավելի վաղ, ուժի մեջ են մտնում այդ թերթերում հրապարակվելուց տասն օր հետո:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրապարակված ոչ նորմատիվ բնույթի ակտերը ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից:
Ակտերն ուժի մեջ մտնելու` սույն հոդվածում նշված ժամկետները չեն կիրառվում այն դեպքում, երբ ակտի ընդունման ժամանակ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը կամ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը սահմանել է այն կիրարկելու այլ ժամկետ:
5. Սույն հրամանագրի 3 հոդվածին համապատասխան, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության չհրապարակված հրամանագրերն ու որոշումները ուժի մեջ են մտնում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից դրանք ստացվելու պահից, եթե Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը չի սահմանել դրանք կիրարկելու այլ ժամկետ:
|
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Ռ. ՍՎԵՏԼՈՎԱ |
|
քաղ. Երևան, 26 մարտի 1975 թ. |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 10.09.1996, ՀՕ-79 | 26.03.1975, | |
| 24.09.1980, N 325-X. | 26.03.1975, |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|