ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ (1990-1995 ԹԹ.)» ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսատնտեսական վարչությանը՝ Գերագույն խորհրդի պահպանման ծախսերում կատարել փոփոխություն և ըստ նախահաշվի (կցվում է բնագրին) կատարել «Հայաստանի Հանրապետության խորհրդարանը (1990-1995 թթ.)» պայմանական անվանումով գրքի հրատարակման համար նախատեսված 1994 թվականի ծախսերը, իսկ մնացած մասը մտցնել 1995 թվականի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պահպանման ծախսերի նախահաշվի մեջ։
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
9 օգոստոսի 1994 թվականի, Հ. Նխ-669-I. |