ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 40-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 161-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 40-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի փետրվարի 4-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 40-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2026 թվականի փետրվարի 11-ին կնքված՝ N 11/02/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելիքի կտրոնների ձեռքբերում` 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սմարթագրո» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03549691) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անասնաբուժական գործիքների, սարքավորումների ու պարագաների մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ատ Գազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07619068) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի մատակարարում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Կուլտիվա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00221453) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի և կթի սարքավորումների պարագաների մատակարարում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00019746) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մաքրող և սանիտարահիգիենիկ միջոցների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Էզաս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07613096) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Աքվա Ստանդարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03810806) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջուր փափկացնող աղի և ֆիլտրերի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09104669) 2026 թվականի փետրվարի 2-ին կնքված՝ N 32797_J_26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տարաներով ջրի և բաժակների մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վետֆարմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427162) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Շինմետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07622956) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

11) «Մեդիսար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02555635) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քիմիկատների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

12) «Ինգլիշ Թրեյդ Հաուզ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02550253) 2026 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեքենաների, սարքավորումների և տրակտորների յուղերի մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

13) «Երեք Ար Ստրատեգիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02600539) 2026 թվականի փետրվարի 9-ին կնքված՝ N 01/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Գյուղատնտեսական կոոպերատիվների կառավարում» վերապատրաստման ծառայության մատուցում` 2,046,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

25.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ