ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 154-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 735-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի նոյեմբերի 21-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շիրակի մարզում մանկալքության կանխարգելում» ծրագրի մասին» N 735-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2026 թվականի փետրվարի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 5,192,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրայմ Սթոր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04460526) 2026 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցանցային ֆայրվոլի և անջատիչի մատակարարում՝ 764,583.34 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Պրայմ Սթոր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04460526) 2026 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռախոսների մատակարարում՝ 518,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|