ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.
«Հայկական ՍՍՀ օրենքները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերն ու որոշումները հրապարակելու և ուժի մեջ մտցնելու կարգի մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1975 թվականի մարտի 26-ի հրամանագրում («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1975 թ., N 6, հոդվ. 39) մտցնել Հայկական ՍՍՀ սահմանադրությունից և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի ռեգլամենտից բխող փոփոխություններ ու լրացումներ, այն հաստատելով նոր խմբագրությամբ:
|
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Բ. ՍԱՐԿԻՍՈՎ |
|
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Մ. ԲԱԽՉԻՆՅԱՆ |
|
24 սեպտեմբերի 1980 թվականի, քաղ. Երևան N 325-X. |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՅՈՒՍ ԱԿՏԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայկական ՍՍՀ սահմանադրության 104 հոդվածով և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի ռեգլամենտով, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.
1. Հայկական ՍՍՀ օրենքները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումները և մյուս ակտերը, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերն ու որոշումները ոչ ուշ, քան դրանց ընդունումից հետո երկշաբաթյա ժամկետում, հրապարակվում են հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահի և քարտուղարի ստորագրություններով:
Նշված ակտերի հավելվածները հրապարակվում են Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղարի ստորագրությամբ:
2. Հայկական ՍՍՀ օրենքները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումները և մյուս ակտերը ենթակա են հրապարակման «Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագրում» և «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմենիստանի» ու «Ռյա թազա» թերթերում:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերն ու որոշումները հրապարակվում են «Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագրում»: Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության լայն և անհապաղ հրապարակում պահանջող ակտերը տպագրվում են նաև «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմենիստանի» և «Ռյա թազա» թերթերում:
«Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագրում» և «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմանիստանի» ու «Ռյա թազա» թերթերում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության ակտերի հրապարակումը հանդիսանում է պաշտոնական հրապարակում:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության ակտերը կարող են հրապարակվել նաև մամուլի այլ օրգաններում, ժողովրդականացվել հեռուստատեսությամբ, ռադիոյով, հաղորդվել հեռագրով, ուղարկվել համապատասխան պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին:
3. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության ընդհանուր նշանակություն չունեցող կամ նորմատիվ բնույթ չկրող հրամանագրերը և որոշումները Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության որոշմամբ կարող են չհրապարակվել: Այդ ակտերն ուղարկվում են համապատասխան պետական մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և նրանց կողմից հասցվում են ի գիտություն այն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու անձանց, որոնց վրա տարածվում է այդ ակտերի գործողությունը:
4. Հայկական ՍՍՀ օրենքները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումները և մյուս ակտերը, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության ընդհանուր-նորմատիվ բնույթի հրամանագրերն ու որոշումները Հայկական ՍՍՀ տերիտորիայում ուժի մեջ են մտնում միաժամանակ` «Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագրում» դրանց հրապարակումից տասն օր հետո: Նույն ակտերը, որոնք «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմենիստանի» և «Ռյա թազա» թերթերում հրապարակվել են «Տեղեկագրում» հրապարակվելուց ավելի վաղ, ուժի մեջ են մտնում այդ թերթերում հրապարակվելուց տասն օր հետո:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրապարակված ոչ նորմատիվ բնույթի ակտերը ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից:
Ակտերն ուժի մեջ մտնելու` սույն հոդվածում նշված ժամկետները չեն կիրառվում այն դեպքում, երբ ակտի ընդունման ժամանակ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը կամ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը սահմանել է այն կիրարկելու այլ ժամկետ:
5. Սույն հրամանագրի 3 հոդվածին համապատասխան, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության չհրապարակված հրամանագրերն ու որոշումները ուժի մեջ են մտնում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից դրանք ստացվելու պահից, եթե Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը չի սահմանել դրանք կիրարկելու այլ ժամկետ:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|