ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 519
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/10-11-12, հոկտ., նոյեմբ., դեկտեմբ. 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 1992 թ. N 519

Քաղ. Երևան

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը`

 

Ապրանքի անվանումը

Դրույքաչափը տոկոսներով ներմուծման արժեքի նկատմամբ

1

2

Գինի-օղու արտադրանք (սննդային սպիրտ, օղի, լիկյոր-օղու արտադրանք, խաղողի գինիներ, կոնյակ, շամպայն-գինիներ, ոգելից թուրմ)

10

Շոկոլադ

0

Ծխախոտի արտադրանք

10

Մարդատար ավտոմեքենաների անվադողեր

5

Ոսկերչական իրեր

0

Մորթի և մորթեղեն

10

Բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա իրեր

10

Գորգեր և գորգագործական արտադրանք

5

Բնական կաշվից հագուստ

10

 

2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` անհրաժեշտության դեպքում ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայման վերաբերյալ:

(2-րդ կետը խմբ. 01.07.94 N 285)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի
կառավարչի պաշտոնակատար 

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ