ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՅԴՊԻՍԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՆՐԱ ԼԻԱԶՈՐԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 266-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
10.03.2026
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

«10» մարտի 2026 թ.

N 266-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՅԴՊԻՍԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՆՐԱ ԼԻԱԶՈՐԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 187-րդ հոդվածի 6-րդ մասը, 232-րդ հոդվածի 3-րդ և 16-րդ մասերը՝

Հրամայում եմ`

1. Սահմանել`

1) Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում գրանցման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները՝ համաձայն N 1 հավեվածի․

2) Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրի վարման և հրապարակման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի․

3) Մտավոր սեփականության օբյեկտների իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումների, ինչպես նաև մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների և ուղարկվող ծանուցման ձևերը՝ համաձայն N 3 հավելվածի։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված որոշումները և ծանուցումը կազմվում են սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևերին համապատասխան՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակի համապատասխան համակարգի միջոցով ներկայացման դեպքում, իսկ մինչև նշված համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում դրանք կազմվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացվող կասեցման դիմումի ձևը և դրա ներկայացման ու քննարկման կարգը, գրանցամատյանում գրանցվող մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, գրանցամատյանի վարման և դրանում գրանցված տեղեկությունների հրապարակման կարգը, ապրանքների բացթողումը կասեցնելու մասին որոշման ընդունման, իրավատիրոջն ու ապրանքներ տեղափոխող անձին ընդունված որոշման մասին տեղեկացնելու, ինչպես նաև ապրանքների բացթողումը կասեցնելու ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 02/1507 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 178-Ն հրամանը։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3/10/2026

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավելված N 1

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «10» մարտի 2026 թ.

N 266-Ն հրամանի

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում գրանցման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած մտավոր սեփականության հետևյալ օբյեկտները՝

1) հեղինակային իրավունքի օբյեկտներ և հարակից իրավունքների օբյեկտներ.

2) ապրանքային նշաններ, սպասարկման նշաններ և աշխարհագրական ծագման տեղանուններ:

Հավելված N 2

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «10» մարտի 2026 թ.

N 266-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր)՝ մաքսային մարմնի կողմից վարման և հրապարակման հետ կապված հարաբերությունները։

2. Ռեեստրի վարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ ռեեստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանումն իրականացնում է հետևյալ գործողությունները՝

1) մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից դիմումների ընդունում և ուսումնասիրություն․

2) ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտների գրանցում․

3) ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտների գրանցման մերժում․

4) ռեեստրում փոփոխությունների (լրացումների) կատարում․

5) մտավոր սեփականության օբյեկտների՝ ռեեստրում գրանցման ժամկետի երկարաձգում․

6) ռեեստրից մտավոր սեփականության օբյեկտների հանում․

7) դիմումների քննարկման արդյունքների վերաբերյալ դիմումատուներին ծանուցում․

8) ռեեստրի հրապարակում Կոմիտեի պաշտոնական կայքում (այսուհետ՝ կայք)։

3. Ռեեստրը վարվում է սույն հավելվածի ձևին համապատասխան։

4. Ռեեստրում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ վերաբերյալ (կազմակերպության դեպքում՝ անվանումը, ՀՎՀՀ-ն, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)․

2) առկայության դեպքում՝ մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ լիազորած անձի վերաբերյալ (անունը, ազգանունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը)․

3) մտավոր սեփականության օբյեկտի անվանումը․

4) ապրանքային նշանը.

5) ապրանքների դասերն ըստ Նիցցայի դասակարգչի, առկայության դեպքում նաև ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիրը.

6) մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի տվյալները․

7) ռեեստրում գրանցման դիմումի ներկայացման ամսաթիվը․

8) մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնելու ժամկետի վերաբերյալ տեղեկություններ․

9) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման ամսաթիվը, գումարը, վճարման հանգամանքը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ․

10) մաքսային մարմնի կողմից ռեեստրում գրանցման վերաբերյալ կայացվող որոշում.

11) պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի վերաբերյալ տեղեկություններ․

12) մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքներ ներմուծելու իրավունք ունեցող անձանց վերաբերյալ տեղեկություններ (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)․

13) այն իրազեկման գրությունների վերաբերյալ տեղեկություններ (գրանցման համար, ամսաթիվ), որոնց միջոցով մաքսային մարմնի կողմից մտավոր սեփականության օբյեկտների, մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների առնչությամբ կայացված որոշումները տրամադրվել են Կոմիտեի՝ մաքսային հսկողություն իրականացնող բոլոր ստորաբաժանումներին.

14) այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման նպատակներով։

5. Ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտները գրանցվում են ըստ մաքսային մարմնի կողմից որոշումների կայացման հերթականության։

6. Ռեեստրում փոփոխությունների (լրացումների) իրականացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի՝ ռեեստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանումը այդպիսի փոփոխությունների և լրացումների վերաբերյալ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով տրամադրում է Կոմիտեի՝ կայքում հրապարակման համար պատասխանատու ստորաբաժանմանը և մաքսային հսկողություն իրականացնող բոլոր ստորաբաժանումներին։

7. Ռեեստրում փոփոխությունների (լրացումների) իրականացման վերաբերյալ տեղեկությունները ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի՝ կայքում հրապարակման համար պատասխանատու ստորաբաժանումը այդպիսի փոփոխություններն ու լրացումները հրապարակում է կայքում։

Ձև

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐ

Հ/Հ

Մտավոր սեփակա-նության օբյեկտի իրավա-տեր

Մտավոր սեփակա-նության օբյեկտի իրավա-տիրոջ լիազորած անձ

Մտավոր սեփակա-նության օբյեկտի անվա-նում

Ապրան-քային նշան

Ապրանք-ների դասերն ըստ Նիցցայի դասա-կարգչի, առկայ-ության դեպքում նաև ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիր

Մտավոր սեփակա-նության օբյեկտի նկատմամբ իրավունքը հաստատող փաստա-թուղթ

Ռեեստ-րում գրանց-ման դիմումի ներկա-յացման ամսա-թիվ

Մաքսային մարմին-ների կողմից մտավոր սեփակա-նության օբյեկտի նկատմամբ հսկողու-թյուն իրակա-նացնելու ժամկետ

Պետա-կան տուրքի վճարման վերա-բերյալ տեղեկու-թյուններ

Մաքսային մարմնի կողմից ռեեստրում գրանցման վերա-բերյալ կայացվող որոշում

Պատաս-խանա-տվության ռիսկի ապահովա-գրության պայմանա-գիր

Մտավոր սեփակա-նության օբյեկտ պարու-նակող ապրանք-ներ ներմու-ծելու իրավունք ունեցող անձանց վերա-բերյալ տեղեկու-թյուններ

Այն իրազեկման գրություն-ների վերաբերյալ տեղեկու-թյուններ (գրանցման համար, ամսաթիվ), որոնց միջոցով մաքսային մարմնի կողմից մտավոր սեփակա-նության օբյեկտների, մտավոր սեփակա-նության օբյեկտներ պարու-նակող ապրանք-ների առնչու-թյամբ կայացված որոշում-ները տրամա-դրվել են Կոմիտեի՝ մաքսային հսկողու-թյուն իրակա-նացնող բոլոր ստորա-բաժա-նումներին

Այլ տե-ղեկու-թյուն-ներ

Հավելված N 3

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «10» մարտի 2026 թ.

N 266-Ն հրամանի

Ձև N 1

ԴԻՄՈՒՄ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

2․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ լիազորած անձի (առկայության դեպքում)՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

3․ Մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը

4․ Ապրանքատեսակների ցանկը, որոնք կարող են պարունակել մտավոր սեփականության օբյեկտը, ապրանքների դասը ըստ Նիցցայի դասակարգչի, հնարավորության դեպքում նաև ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիրը

5․ Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքները ներմուծելու իրավունք ունեցող անձանց ցանկը (անվանումները, ՀՎՀՀ)

6. Մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնելու ժամկետը

7. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը (ամսաթիվը, անվանումը)

8. Մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների մասին ծանուցման եղանակը (էլեկտրոնային կամ թղթային)

9. Ռեեստրում գրանցելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում պարտավորվում եմ մաքսային մարմին ներկայացնել ոչ պակաս, քան 10 հազար եվրոյին համարժեք գումարի չափով անձանց վնաս պատճառելու համար պատասխանատվության ռիսկի ապահովագրություն:

10․ Դիմումատուի ստորագրությունը

11. Դիմումատուի անունը, ազգանունը

Ձև N 2

ԴԻՄՈՒՄ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՆՐԱ ԼԻԱԶՈՐԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԼՐԱՑՈՒՄՆԵՐ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

1․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

2. Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ լիազորած անձի (առկայության դեպքում)՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

3․ Մտավոր սեփականության օբյեկտի՝ ռեեստրում գրանցման համարը

4․ Մտավոր սեփականության օբյեկտի առնչությամբ ռեեստրում առաջարկվող փոփոխությունները (լրացումները)

5․ Մտավոր սեփականության օբյեկտի առնչությամբ ռեեստրում փոփոխությունների (լրացումների) իրականացման հիմքը

6. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը (ամսաթիվը, անվանումը)

7․ Դիմումատուի ստորագրությունը

8. Դիմումատուի անունը, ազգանունը

Ձև N 3

ՈՐՈՇՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Մաքսային մարմնի անվանումը

2․ Որոշման՝

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

3․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

4. Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ լիազորած անձի (առկայության դեպքում)՝

5․ Մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը

6. Մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնելու ժամկետը

7․ Որոշումը կայացնող պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

2) զբաղեցրած պաշտոնը

3) ստորագրությունը

Ձև N 4

ՈՐՈՇՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Մաքսային մարմնի անվանումը

2․ Որոշման՝

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

3․ Մտավոր սեփականության օբյեկտը ռեեստրում գրանցելու վերաբերյալ դիմումի՝

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

4․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

5. Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ լիազորած անձի (առկայության դեպքում)՝

6․ Ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը մերժելու հիմքը

7․ Որոշումը կայացնող պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

2) զբաղեցրած պաշտոնը

3) ստորագրությունը

Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրը և «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով՝ երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բողոքարկման հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչական դատարան:

Ձև N 5

ՈՐՈՇՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Մաքսային մարմնի անվանումը

2․ Որոշման՝

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

3․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

4. Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ լիազորած անձի (առկայության դեպքում)՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

4․ Ռեեստրում գրանցված մտավոր սեփականության օբյեկտների առնչությամբ փոփոխությունները (լրացումները)

Ռեեստրի տողը

Փոփոխված տվյալը

5․ Ռեեստրում գրանցված մտավոր սեփականության օբյեկտների առնչությամբ փոփոխությունների (լրացումների) իրականացման հիմքը

5․ Որոշումը կայացնող պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

2) զբաղեցրած պաշտոնը

3) ստորագրությունը

Ձև N 6

ՈՐՈՇՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐԻՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Մաքսային մարմնի անվանումը

2․ Որոշման՝

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

3. Ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտի գրանցման վերաբերյալ որոշման`

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

4․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

5. Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ լիազորած անձի (առկայության դեպքում)՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

6․ Ռեեստրից մտավոր սեփականության օբյեկտը հանելու հիմքը

7․ Որոշումը կայացնող պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

2) զբաղեցրած պաշտոնը

3) ստորագրությունը

Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրը և «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով՝ երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բողոքարկման հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչական դատարան:

Ձև N 7

ՈՐՈՇՈՒՄ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Մաքսային մարմնի անվանումը

2․ Որոշման՝

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

3. Այն մաքսային փաստաթղթի գրանցման համարը, որով հայտարարագրվել են ապրանքները

4. Հայտարարատուի՝

1) անվանումը

2) ՀՎՀՀ

5․ Բացթողումը կասեցված ապրանքի հերթական համարը մաքսային փաստաթղթում

6. Բացթողումը կասեցված ապրանքի քանակը և մաքսային արժեքը

7. Բացթողումը կասեցված ապրանքի գտնվելու վայրը

8․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

9․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ լիազորած անձի (առկայության դեպքում)՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

10․ Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների բացթողման ժամկետի կասեցման հիմքը, ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտի գրանցման վերաբերյալ որոշման համարը և ամսաթիվը

11․ Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների բացթողման ժամկետի կասեցման ժամկետը

12․ Որոշումը կայացնող պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

2) զբաղեցրած պաշտոնը

3) ստորագրությունը

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 356-րդ հոդվածին համապատասխան՝ սույն որոշման 6-րդ կետով ներկայացված՝ ապրանքի քանակի և մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը մտավոր սեփականության օբյեկտի իրավատերը կամ նրա լիազորած անձը իրավունք չունեն հրապարակելու, անձնական նպատակներով օգտագործելու կամ այլ անձանց, այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմիններին փոխանցելու։

Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից և «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով՝ երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բողոքարկման հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչական դատարան։

Ձև N 8

ՈՐՈՇՈՒՄ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Մաքսային մարմնի անվանումը

2․ Կասեցման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշման՝

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

3. Կասեցման որոշման՝

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

4․ Այն մաքսային փաստաթղթի գրանցման համարը, որով հայտարարագրվել են ապրանքները

5. Հայտարարատուի՝

1) անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ

6․ Բացթողումը կասեցված ապրանքի հերթական համարը մաքսային փաստաթղթում

7. Բացթողումը կասեցված ապրանքի քանակը և մաքսային արժեքը

8․Բացթողումը կասեցված ապրանքի գտնվելու վայրը

9․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ ՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

10. Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ լիազորած անձի (առկայության դեպքում)՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

11․ Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների բացթողման ժամկետի կասեցման ժամկետի երկարաձգման հիմքը

12․ Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների բացթողման ժամկետի կասեցման երկարաձգման ժամկետը

13․ Որոշումը կայացնող պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

2) զբաղեցրած պաշտոնը

3) ստորագրությունը

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 356-րդ հոդվածին համապատասխան՝ սույն որոշման 6-րդ կետով ներկայացված՝ ապրանքի քանակի և մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը մտավոր սեփականության օբյեկտի իրավատերը կամ նրա լիազորած անձը իրավունք չունեն հրապարակելու, անձնական նպատակներով օգտագործելու կամ այլ անձանց, այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմիններին փոխանցելու։

Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից և «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով՝ երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բողոքարկման հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչական դատարան։

Ձև N 9

ՈՐՈՇՈՒՄ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ Մաքսային մարմնի անվանումը

2․ Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների բացթողման ժամկետի կասեցման վերաբերյալ որոշման չեղարկման մասին որոշման՝

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

3. Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների բացթողման ժամկետի կասեցման վերաբերյալ որոշման՝

1) գրանցման համարը

2) ամսաթիվը

4. Այն մաքսային փաստաթղթի գրանցման համարը, որով հայտարարագրվել են ապրանքները

5. Հայտարարատուի՝

1) անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ

6․ Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) էլեկտրոնային փոստի հասցեն

5) հեռախոսահամարը

7. Մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ լիազորած անձի (առկայության դեպքում)՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

4) հասցեն (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գրանցման կամ փաստացի բնակության հասցեն)

5) էլեկտրոնային փոստի հասցեն

6) հեռախոսահամարը

8․ Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների բացթողման ժամկետի կասեցման վերաբերյալ որոշման չեղարկման մասին որոշման հիմքը

9․ Որոշումը կայացնող պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

2) զբաղեցրած պաշտոնը

3) ստորագրությունը

Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից և «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով՝ երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բողոքարկման հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչական դատարան։

Ձև N 10

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Ծանուցումը ստացող անձի՝

1) անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

2) ՀՎՀՀ (ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի համարը

2. Սույնով ծանուցվում է, որ մաքսային մարմնի կողմից մտավոր սեփականության օբյեկտների, մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների առնչությամբ կայացվել է __________թ. N _____ որոշումը (կից ներկայացվում է)

3․ Ծանուցումը ներկայացնող պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

2) զբաղեցրած պաշտոնը

3) ստորագրությունը

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2026 թվական: