ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԱՍՆՈՍԵԼՍԿԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՀԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան, Կրասնոսելսկի շրջանի պատգամավորների Վահանի գյուղական խորհրդի 1992 թվականի հունիսի 8-ի` «Պատգամավորների Վահանի գյուղական խորհրդի պատգամավորների լիազորությունների վաղակետ դադարեցման մասին» որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Կրասնոսելսկի շրջանի պատգամավորների Վահանի գյուղական խորհրդի պատգամավորների լիազորությունները համարել վաղակետ դադարեցված։
2. Կրասնոսելսկի շրջանի պատգամավորների Վահանի գյուղական խորհրդի պատգամավորների արտահերթ ընտրությունները նշանակել 1994 թվականի սեպտեմբերի 11-ին՝ «Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հերթական ընտրությունների համար սահմանված կարգով։
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
1 հուլիսի 1994 թվականի, Հ. Նխ-661ա-I. |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|