ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՐԱՍՆՈՍԵԼՍԿԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՀԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-661ա-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/13 (1065) 15 հուլիս, Հոդ.259
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
01.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԱՍՆՈՍԵԼՍԿԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՀԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան, Կրասնոսելսկի շրջանի պատգամավորների Վահանի գյուղական խորհրդի 1992 թվականի հունիսի 8-ի` «Պատգամավորների Վահանի գյուղական խորհրդի պատգամավորների լիազորությունների վաղակետ դադարեցման մասին» որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Կրասնոսելսկի շրջանի պատգամավորների Վահանի գյուղական խորհրդի պատգամավորների լիազորությունները համարել վաղակետ դադարեցված։

2. Կրասնոսելսկի շրջանի պատգամավորների Վահանի գյուղական խորհրդի պատգամավորների արտահերթ ընտրությունները նշանակել 1994 թվականի սեպտեմբերի 11-ին՝ «Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հերթական ընտրությունների համար սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

 

1 հուլիսի 1994 թվականի,
քաղ. Երևան

Հ. Նխ-661ա-I.