ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Նորիկ Մաղաքյանի կազմած և նույն ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» օրենքի 15 հոդվածի 4-րդ կետով, որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագիծը դնել ժողովրդական քննարկման՝ հրապարակման ձևի ընտրությունը թողնելով «Հայաստանի Հանրապետութիւն» պաշտոնաթերթի խմբագրությանը։
2. Առաջարկել «Հայաստանի Հանրապետութիւն», «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթերի խմբագրություններին և Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը պարբերաբար լուսաբանել օրենսգրքի նախագծի քննարկումը։
3. Քննարկման ընթացքում ստացված դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մասնագիտական հանձնախմբին։
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
1 հուլիսի 1994 թվականի, Հ. Նխ-661-I. |