ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.01.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2025 թվականի

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի հունվարի 19-ի

թիվ 6 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացի իրագործման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները մշակվել են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող հետևյալ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան.

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք («Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի թիվ 1 հավելված).

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 6 որոշումը փոփոխելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 2 որոշում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Ընդհանուր գործընթացներն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 200 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի օգոստոսի 19-ի թիվ 132 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 29 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 9-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների վերլուծության, օպտիմալացման, ներդաշնակեցման և նկարագրության մեթոդիկայի մասին» թիվ 63 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 17-ի «Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ձևը, դրա լրամշակման ու այդպիսի նախնական որոշման մեջ փոփոխությունների (լրացումների) կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 58 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 15-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ընդունված՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներից տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկելու կարգի մասին» թիվ 172 որոշում։

 (1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 02.12.25 թիվ 116)

2. Սույն կանոնները հիմք են հանդիսանում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացը (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) իրագործման՝ կազմակերպչական-տեխնիկական ապահովմանն ուղղված աշխատանքների տեխնոլոգիական նախագծում և պլանավորում կատարելու համար։

3. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

շահագրգիռ անձ՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակից կամ ապրանքները ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դասակարգելու համար անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու գործում շահագրգռված այլ անձ.

նախնական որոշման ճշգրտում՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման մեջ փոփոխությունների կատարում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա.

նախնական որոշում՝ ապրանքները՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դասակարգելու վերաբերյալ Միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից ընդունված նախնական որոշում.

նախնական որոշումների ժողովածու՝ նախնական որոշումներից անանուն ձևով տեղեկատվություն (տեղեկություններ) պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրս.

կենտրոնական մաքսային մարմին՝ Միության անդամ պետության՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմին։

Սույն կանոններում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) ստեղծման և զարգացման հարցերով Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով։

 

II. Ընդհանուր գործընթացի նպատակներն ու խնդիրները

 

4. Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակն է նախնական որոշումների ժողովածուի ձևավորումն ու վարումը, ինչպես նաև դրանից տեղեկությունների ներկայացումը շահագրգիռ անձանց։

5. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.

ա) ապահովել կենտրոնական մաքսային մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջև տեղեկատվական փոխգործակցության իրագործումը՝ կենտրոնական մաքսային մարմինների կողմից Հանձնաժողով նախնական որոշումներից արդիական ու հավաստի տեղեկատվություն ներկայացնելու նպատակով.

բ) ապահովել նախնական որոշումների ժողովածուի ձևավորումը՝ Հանձնաժողովում ստացված տեղեկությունների հիման վրա.

գ) ապահովել նախնական որոշումների ժողովածուից տեղեկությունների տեղադրումը Միության տեղեկատվական պորտալում, ինչպես նաև այդ տեղեկություններին հասանելիության տրամադրումը շահագրգիռ անձանց։

 

III. Տեղեկատվական փոխգործակցության մասնակիցները

 

6. Ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության մասնակիցներն են՝

ա) կենտրոնական մաքսային մարմինները.

բ) Հանձնաժողովը.

գ) շահագրգիռ անձինք:

7. Տեղեկատվական փոխգործակցության իրագործման շրջանակներում մաքսային մարմինները կատարում են հետևյալ գործառույթները.

ա) ձևավորում և Հանձնաժողով են ներկայացնում տեղեկություններ՝ Միության անդամ պետությունների մաքսային մարմինների (այսուհետ՝ մաքսային մարմիններ) կողմից ընդունված այն նախնական որոշումներից, որոնց գործողության ժամկետը չի լրացել, որոնք չեն փոփոխվել, չեն չեղարկվել, և որոնց գործողությունը չի դադարեցվել.

բ) ձևավորում և Հանձնաժողով են ներկայացնում տեղեկություններ՝ նախնական որոշումների ճշգրտման վերաբերյալ.

գ) ձևավորում և Հանձնաժողով են ներկայացնում տեղեկություններ՝ նախնական որոշումների չեղարկման կամ դրանց գործողության դադարեցման վերաբերյալ։

8. Տեղեկատվական փոխգործակցության իրագործման շրջանակներում Հանձնաժողովը կատարում է հետևյալ գործառույթները.

ա) ստանում և մշակում է այն նախնական որոշումներից տեղեկությունները, որոնց գործողության ժամկետը չի լրացել, որոնք չեն փոփոխվել, չեն չեղարկվել, և որոնց գործողությունը չի դադարեցվել.

բ) ձևավորում և մշակում է տեղեկություններ՝ նախնական որոշումների ճշգրտման վերաբերյալ.

գ) ստանում և մշակում է տեղեկություններ՝ նախնական որոշումների չեղարկման կամ դրանց գործողության դադարեցման վերաբերյալ.

դ) ձևավորում է նախնական որոշումների ժողովածուն՝ կենտրոնական մաքսային մարմինների կողմից ներկայացված՝ մշակված տեղեկությունների հիման վրա.

ե) ապահովում է նախնական որոշումների ժողովածուից տեղեկությունների տրամադրումը շահագրգիռ անձանց՝ Միության տեղեկատվական պորտալի միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ նախնական որոշումների ժողովածուից՝ սահմանված ձևաչափերով տեղեկությունների որոնման, զտման ու ներբեռնման ծառայությունների միջոցով։

9. Ընդհանուր գործընթացի մասնակիցների միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է թիվ 1 հավելվածի համաձայն՝ ֆունկցիոնալ սխեմային համապատասխան:

 

IV. Տեղեկատվական ռեսուրսները և ծառայությունները

 

10. Միության տեղեկատվական պորտալում նախնական որոշումներից տեղեկությունների տեղադրման և նշված տեղեկատվությանն օպերատիվ հասանելիության կազմակերպման համար Հանձնաժողովը ձևավորում է նախնական որոշումների ժողովածու։

Նախնական որոշումներից տեղեկությունների ժողովածուի ձևավորումը ներառում է Հանձնաժողովի կողմից սույն կանոնների 7-րդ կետով նախատեսված արդիական տեղեկությունների ստացումը կենտրոնական մաքսային մարմիններից, դրանց մուտքագրումը նշված տեղեկագրքի մեջ և պահպանումը։

Նախնական որոշումների ժողովածուի մեջ տեղեկությունները ներառվում են թիվ 2 հավելվածով սահմանված կազմով։

11. Նախնական որոշումների ժողովածուն պարունակում է անանուն ձևով տեղեկություններ նախնական որոշումներից, այդ թվում՝ տեղեկություններ նախնական որոշումների ճշգրտման, գործողության ժամկետի ավարտի, չեղարկման կամ գործողության դադարեցման վերաբերյալ։

12. Պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք (գաղտնիքներ) կազմող տեղեկատվությունը կամ շահագրգիռ անձանց վերաբերող ցանկացած այլ գաղտնի տեղեկատվություն կենտրոնական մաքսային մարմինների կողմից Հանձնաժողովին չի փոխանցվում և ենթակա չէ նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառման։

13. Միության տեղեկատվական պորտալում ապահովվում է կենտրոնական մաքսային մարմինների կողմից ներկայացված և սույն կանոնների թիվ 2 հավելվածում բերված աղյուսակի 2-6-րդ կետերով սահմանված արդիական տեղեկությունների, մասնավորապես՝ այն նախնական որոշումներից տեղեկատվության տեղադրումը, որոնց գործողության ժամկետը չի լրացել, որոնք չեն չեղարկվել, և որոնց գործողությունը չի դադարեցվել։

14. Կենտրոնական մարմինների կողմից սույն կանոնների 7-րդ կետով նախատեսված տեղեկությունների ձևավորումն իրականացվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի կամ Հանձնաժողովի՝ ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածի ծրագրային ապահովման բաղադրիչների օգտագործմամբ, որոնցով նախատեսվում է դրանց օգտագործումն ինտեգրված համակարգի ազգային հատվածների կազմում։

15. Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակով կենտրոնական մաքսային մարմինների կողմից ապահովվում են էլեկտրոնային ծառայությունների հետևյալ տեսակների ստեղծումը և կիրառումը.

ա) ծառայություններ, որոնցով ապահովվում է նախնական որոշումներից այնպիսի ամբողջական արդիական տեղեկությունների ձևավորումը, որոնք կենտրոնական մաքսային մարմինների կողմից Հանձնաժողով են ներկայացվում մեկ անգամ՝ ընդհանուր գործընթացին միանալիս նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառելու համար.

բ) ծառայություններ, որոնցով ապահովվում է մաքսային մարմնի կողմից ընդունված նախնական որոշումից տեղեկությունների ձևավորումն ու ներկայացումը՝ նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառելու համար.

գ) ծառայություններ, որոնցով ապահովվում է նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառված տեղեկությունների ճշգրտման վերաբերյալ տեղեկատվության ձևավորումն ու ներկայացումը (այն դեպքում, երբ կենտրոնական մաքսային մարմինների կողմից իրականացվել է այդ որոշումներից ավելի վաղ Հանձնաժողով ուղարկված և հրապարակված տեղեկությունների ճշգրտում).

դ) ծառայություններ, որոնցով ապահովվում է տեղեկատվության ձևավորումն ու ներկայացումը՝ նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառված տեղեկությունները հանելու համար (նախնական որոշումը չեղարկվելու կամ այդպիսի որոշման գործողության դադարեցման մասին որոշում ընդունելու դեպքում)։

16. Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակով Հանձնաժողովն ապահովում է էլեկտրոնային ծառայությունների հետևյալ տեսակների իրագործումը, լրամշակումը, կարգաբերումը և (կամ) կիրառումը.

ա) ծառայություններ, որոնցով ապահովվում է նախնական որոշումների ժողովածուի ավտոմատ կերպով ձևավորումը, ինչպես նաև Միության տեղեկատվական պորտալում նախնական որոշումների ժողովածուից տեղեկությունների հրապարակումն այնպիսի ամբողջական արդիական տեղեկությունների հիման վրա, որոնք կենտրոնական մաքսային մարմինների կողմից ներկայացվել են մեկ անգամ՝ ընդհանուր գործընթացին միանալիս.

բ) ծառայություններ, որոնցով ապահովվում է կենտրոնական մաքսային մարմինների և Հանձնաժողովի միջև փոխգործակցությունը՝ սույն կանոնների 7-րդ կետով նախատեսված տեղեկությունների փոխանակման նպատակով.

գ) Միության տեղեկատվական պորտալի ծառայություններ, որոնցով ապահովվում է շահագրգիռ անձանց հարցումների հիման վրա նախնական որոշումների ժողովածուի մեջ պարունակվող արդիական հրապարակվող տեղեկությունների ներկայացումը, ներառյալ՝ դրանց որոնումը, զտումը, արտացոլումը և վերբեռնումը՝ սահմանված ձևաչափերով.

դ) ծառայություններ, որոնցով ապահովվում է Հանձնաժողովի աշխատակիցների հասանելիությունը նախնական որոշումների ժողովածուից ամբողջական (թե՛ արդիական, թե՛ ոչ արդիական) տեղեկություններին, այդ թվում՝ նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառված՝ այն նախնական որոշումներից տեղեկություններին, որոնց գործողության ժամկետը լրացել է, ինչպես նաև այն նախնական որոշումներից տեղեկություններին, որոնք փոփոխվել են փոփոխությունների կատարման կապակցությամբ (Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետ), չեղարկվել են, որոնց մասով ընդունվել է որոշում գործողության դադարեցման վերաբերյալ (Օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետ)։ Նշված ծառայություններով պետք է ապահովվի՝

նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառված նախնական որոշումներից տեղեկատվության որոնումը, զտումն ու արտացոլումը՝ որոշակի ամսաթվի դրությամբ.

նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառված նախնական որոշումներից որոշակի տեղեկությունների կարգավիճակների ու բովանդակության փոփոխման պատմության արտացոլումը.

նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառված նախնական որոշումներից տեղեկությունների՝ արտաքին ձևաչափերով վերբեռնումը՝ հաշվի առնելով նշված տեղեկությունների արտացոլման ժամանակ սահմանված զտիչները։

 

V. Տեղեկատվական փոխգործակցության առանձնահատկությունները

 

17. Կենտրոնական մաքսային մարմինների և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակման միջոցով՝ ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ։

Մեկ էլեկտրոնային հաղորդագրության շրջանակներում փոխանցվում են մեկ նախնական որոշմանը վերաբերող տեղեկություններ՝ բացառությամբ այդ որոշման մեջ տեղեկությունների ճշգրտման դեպքերի։

18. Նոր նախնական որոշումից տեղեկատվությունը կենտրոնական մաքսային մարմնի կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ նախնական որոշումների ժողովածուի մեջ ավտոմատ կամ ավտոմատացված ռեժիմով ներառելու համար՝ այդ որոշումն ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում։

19. Նախնական որոշման ժողովածուի մեջ ներառված նախնական որոշման ճշգրտման վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմնի կողմից ավտոմատ կամ ավտոմատացված ռեժիմով ուղարկվում է Հանձնաժողով՝ նշված տեղեկությունների ճշգրտման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։

20. Նախնական որոշման ճշգրտումն իրականացվում է Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 17-ի թիվ 58 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ձևը լրացնելու և այդ նախնական որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի (այսուհետ՝ Նախնական որոշման ձևը լրացնելու կարգ) III բաժնի դրույթներին համապատասխան։

Ընդ որում, էլեկտրոնային հաղորդագրության մեջ փոխանցվում են տեղեկություններ 2 նախնական որոշման վերաբերյալ (հին որոշման վերաբերյալ, որի գործողությունը դադարեցվել է ճշգրտման առնչությամբ, և նոր որոշման վերաբերյալ)՝ նշելով նոր նախնական որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը և հին նախնական որոշման գործողության ավարտի ամսաթիվը։

Հին և նոր նախնական որոշումների գրանցման համարները ձևավորվում են՝ հաշվի առնելով Նախնական որոշման ձևը լրացնելու կարգի 8-րդ և 33-րդ կետերի դրույթները։

21. Նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառված տեղեկատվությունը հանելու համար տեղեկությունները մաքսային մարմնի կողմից ավտոմատ կամ ավտոմատացված ռեժիմով ուղարկվում է Հանձնաժողով՝ նախնական որոշման չեղարկման վերաբերյալ որոշում ընդունելու կամ այդպիսի որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշում ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։

22. Նախնական որոշումների ժողովածուի մեջ ներառված տեղեկատվությունը հանելու համար՝ նախնական որոշման գործողության դադարեցման վերաբերյալ որոշման մասով տեղեկությունները ներկայացվում են Օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում։

23. Շահագրգիռ անձանց հարցումների հիման վրա նախնական որոշումների ժողովածուից տեղեկությունները ներկայացվում են Միության տեղեկատվական պորտալի միջոցների օգտագործմամբ՝ սույն կանոնների թիվ 2 հավելվածում բերված աղյուսակի 2-6-րդ կետերով սահմանված տեղեկությունների ծավալով՝ այն նախնական որոշումներից տեղեկատվության մասով, որոնց գործողության ժամկետը չի լրացել, որոնք չեն չեղարկվել, և որոնց գործողությունը չի դադարեցվել։

24. Կենտրոնական մաքսային մարմինների և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային հաղորդագրությունների կազմին, տեղեկատվական փոխգործակցության ընթացքում օգտագործվող՝ դրանցում պարունակվող էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների կառուցվածքին ներկայացվող պահանջները սահմանվում են, ինտեգրված համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացն իրագործելիս, տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերում (այսուհետ՝ տեխնոլոգիական փաստաթղթեր)՝ սույն կանոնների պահանջներին, այդ թվում՝ սույն կանոնների թիվ 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան։

 

VI. Տեղեկատվական անվտանգության ապահովման սկզբունքները

 

25. Նախնական որոշումների ժողովածուի մեջ պարունակվող և սույն կանոնների 13-րդ կետին համապատասխան Միության տեղեկատվական պորտալում տեղադրվող տեղեկություններն ընդհանուր օգտագործման տեղեկություններ են և կարող են հրապարակվել բաց աղբյուրներում։

26. Ընդհանուր գործընթացն իրագործելիս էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) էլեկտրոնային տեսքով փաստաթղթերից տեղեկությունների փոխանցման ժամանակ անվտանգությունը պետք է ապահովվի՝

ա) ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի շրջանակներում՝ ինտեգրված համակարգի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի միջոցներով՝ Միության իրավունքին համապատասխան․

բ) ինտեգրված համակարգի՝ ազգային հատվածների շրջանակներում՝ համապատասխան անդամ պետության տարածքում գործող օրենսդրությանը և տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված տեխնիկական պահանջներին համապատասխան։

 

VII. Ընդհանուր գործընթացի իրագործմանն ուղղված միջոցառումները

 

27. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելու համար Հանձնաժողովն ապահովում է՝

ա) տեխնոլոգիական փաստաթղթերի մշակումն ու դրանց հաստատումը․

բ) Միության տվյալների մոդելի հիման վրա տեղեկատվական փոխգործակցության ընթացքում օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) միասնականացված կառուցվածքների մշակումն ու դրանց հաստատումը տեխնոլոգիական փաստաթղթերի կազմում․

գ) Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի (ենթահամակարգերի) լրամշակումը (կարգաբերումը)՝ տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան․

դ) տեղեկատվական փոխգործակցության իրագործման ժամանակ օգտագործվող տեղեկագրքերի և դասակարգիչների ձևավորում և վարում՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի շրջանակներում։

28. Սույն կանոնների, տեխնոլոգիական փաստաթղթերի և ինտեգրված համակարգի գործունեության ապահովման ընթացքում օգտագործվող փաստաթղթերի պահանջների կատարումն ապահովելու համար կենտրոնական մաքսային մարմիններն ապահովում են մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի մշակումը (արդիականացումը) և դրանց միացումն ինտեգրված համակարգի ազգային հատվածներին (եթե այդպիսի միացումն ավելի վաղ ապահովված չի եղել)։

29. Հանձնաժողովի համակարգման ժամանակ կենտրոնական մաքսային մարմիններն ապահովում են ընդհանուր գործընթացին միանալու ընթացակարգի կատարումը՝ այն գործողության մեջ դնելու նպատակով, այդ թվում՝ տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացումը։

Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական մաքսային մարմիններն ապահովում են ընդհանուր գործընթացին միանալու ընթացակարգի կատարումը՝ այն գործողության մեջ դնելու նպատակով, այդ թվում՝ տեղեկատվական թեստավորման անցկացումը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 6 որոշումը փոփոխելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 2 որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում։

 (29-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 02.12.25 թիվ 116)

30. Սույն կանոններին համապատասխան ընդհանուր գործընթացի իրագործմանն ուղղված միջոցառումների համակարգումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների

 

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՍԽԵՄԱ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության

 

Ներմուծեք նկարագրությունը_24312

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի մեջ պարունակվող

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային մարմինների կողմից ընդունված՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ժողովածուի մեջ պարունակվող և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացի (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմիններ, նախնական որոշումների ժողովածու, նախնական որոշումներ, ընդհանուր գործընթաց) մասնակիցների միջև տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում տեղեկությունների կազմը։

2. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մշակման փուլում տեղեկությունների կազմը մանրամասնեցվում է, ինչպես նաև որոշվում են էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափը և կառուցվածքը:

3. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում փոխանցվում են այն տեղեկությունները, որոնց կազմը բերված է աղյուսակի մեջ:

4. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝ «տարրի անվանում»՝ տարրի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«տարրի նկարագրություն»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.

«ծանոթագրություն»՝ տարրի նշանակությունը հստակեցնող, դրա կազմման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ տարրի հնարավոր իմաստների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ տարրերի բազմաքանակություն (տարրի պարտադիր (կամընտրական) լինելը և տարրի հնարավոր կրկնությունների քանակը)։

5. Փոխանցվող տվյալների տարրերի բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը.

1՝ տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

1..* տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..1՝ տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..* տարրը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների։

 

Նախնական տեղեկությունների ժողովածուի մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

Աղյուսակ

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Նախնական որոշման գրանցման համարը

նախնական որոշման գրանցման համարը

որոշվում է ստորադաս տարրերի ամբողջությամբ

1

1.1. Երկրի ծածկագիրը

այն անդամ պետության ծածկագրային նշագիրը, որի մաքսային մարմնի կողմից ընդունվում է նախնական որոշումը

նշվում է երկրի երկտառանի ծածկագիրը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմանը համապատասխան կիրառվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան

1

1.2. Մաքսային մարմնի ծածկագիրը

նախնական որոշումն ընդունած մաքսային մարմնի ծածկագրային նշագիրը

նշվում է նախնական որոշումն ընդունած մաքսային մարմնի ծածկագիրը՝ անդամ պետությունում կիրառվող մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան

1

1.3. Փաստաթղթի ամսաթիվը

նախնական որոշման ընդունման ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ «YYYY-MM-DD» ձևաչափով

1

1.4. Նախնական որոշման

հերթական համարը

այդպիսի նախնական որոշում ընդունած մաքսային մարմնի կողմից տրված՝ նախնական որոշման հերթական համարը

նշվում է մեկ օրացուցային տարվա ընթացքում միջանցիկ համարակալումը՝ սկսած «0001»-ից

1

1.5. Փոփոխությունների (լրացումների) հերթական համարը

նախնական որոշման մեջ կատարվող փոփոխությունների (լրացումների) հերթական համարը

կրկին ընդունված նախնական որոշման դեպքում նշվում է «01» համարը, փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում նշվում է կատարվող փոփոխությունների (լրացումների) հերթական համարը՝ սկսած «02»-ից

1

2. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի (ապրանքների) ծածկագրային նշագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դիրքի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով

1

3. Ապրանքի նկարագրությունը

ապրանքի նկարագրությունը, որը թույլ է տալիս ապրանքը միանշանակորեն դասել դասակարգման ծածկագրի՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ–ի

բերվում են բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ապրանքի միանշանակ դասակարգման և տասանիշ ծածկագրին դասելու համար (բացառությամբ պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք (գաղտնիքներ) պարունակող տեղեկատվության կամ այլ գաղտնի տեղեկատվության)

1

4. Երկրի ծածկագիրը

այն անդամ պետության ծածկագրային նշագիրը, որտեղ ընդունվել է նախնական որոշումը

նշվում է երկրի երկտառանի ծածկագիրը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմանը համապատասխան կիրառվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան

1

5. Նախնական որոշման ընդունման հիմնավորումը

նախնական որոշում ընդունելու հիմնավորումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի մեկնաբանման հիմնական կանոններին, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ բաժինների, խմբերի, ենթադիրքերի ծանոթագրություններին համապատասխան, որոնց հիման վրա ընդունվել է նախնական որոշումը

տեքստային ձևով նշվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի մեկնաբանության հիմնական կանոնների հղումները, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի այն բաժինների, խմբերի, ենթադիրքերի ծանոթագրությունների հղումները, որոնց հիման վրա ընդունվել է նախնական որոշում

1

6. Գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը

նախնական որոշման գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը

բերվում է ամսաթվի նշագիրը՝ ԻՍՕ 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ «YYYY-MM-DD» ձևաչափով

1

7. Կարգավիճակը

նախնական որոշման գործողության կարգավիճակի մասին տեղեկություններ

որոշվում է ատրիբուտների ամբողջությամբ

1

7.1. Կարգավիճակի ծածկագիրը

նախնական որոշման գործողության կարգավիճակի ծածկագիրը

բերվում են տեղեկություններ նախնական որոշման կարգավիճակի ծածկագրի մասին՝

«01»՝ գործում է.

«02»` չեղարկվել է․

«03»՝ փոփոխվել է՝ փոփոխությունների կատարման առնչությամբ (Միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 26-րդ հոդվածի 2-րդ կետ).

«04»՝ դադարեցվել է՝ Օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա.

«05»՝ դադարեցվել է՝ Օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա.

1

7.2. Կարգավիճակի սահմանման ամսաթիվը

կարգավիճակի սահմանման ամսաթվի մասին տեղեկություններ

բերվում են տեղեկություններ՝ նախնական որոշման կարգավիճակի սահմանման ամսաթվի մասին՝ ԻՍՕ 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ «YYYY-MM-DD» ձևաչափով։

Կարգավիճակի սահմանման ամսաթիվ համարել համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը՝

«01՝ գործում է» կարգավիճակի ծածկագրի համար՝ ապրանքների մասով նախնական որոշման ընդունման ամսաթիվը (կրկին ընդունված նախնական որոշման դեպքում) կամ նախնական որոշման մեջ փոփոխությունների կատարման մասին որոշման ընդունման ամսաթիվը (այն նախնական որոշման համար, որում կատարվել են փոփոխություններ (լրացումներ)).

«02` չեղարկվել է» կարգավիճակի ծածկագրի համար՝ նախնական որոշման չեղարկման մասին որոշման ընդունման ամսաթիվը. «03՝ փոփոխվել է փոփոխությունների կատարման առնչությամբ (Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետ)» կարգավիճակի ծածկագրի համար՝ նախնական որոշման մեջ փոփոխությունների կատարման ամսաթիվը. «04՝ դադարեցվել է Օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա» կարգավիճակի ծածկագրի և «05՝ դադարեցվել է Օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա» կարգավիճակի ծածկագրի համար՝ նախնական որոշման գործողության դադարեցման մասին որոշման ընդունման ամսաթիվը

1

7.3. Կարգավիճակի գործողության սկզբի ամսաթիվը

տեղեկություններ այն ամսաթվի վերաբերյալ, որից սկսած կարգավիճակն ունի ուժի

բերվում են տեղեկություններ՝ ապրանքների դասակարգման մասին նախնական որոշման կարգավիճակի գործողության սկզբի ամսաթվի մասին՝ ԻՍՕ 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ «YYYY-MM-DD» ձևաչափով։

Կարգավիճակի գործողության սկզբի ամսաթիվ համարել այն ամսաթիվը, որից սկսած համապատասխան որոշումը գործում է (ուժի մեջ է մտնում)՝

նախնական որոշում (որոշման ընդունման ամսաթիվը).

նախնական որոշման չեղարկման մասին որոշում (ամսաթիվը որոշվում է Օրենսգրքի 26-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն).

նախնական որոշման գործողության դադարեցման մասին որոշում՝ Օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում (որոշման ընդունման ամսաթիվ). նախնական որոշման գործողության դադարեցման մասին որոշում՝ Օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում (նախնական որոշման ընդունման ամսաթիվ). նախնական որոշման մեջ փոփոխությունների կատարման մասին որոշում՝ Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքում (ապրանքների դասակարգման մասին նախնական որոշման ընդունման ամսաթիվ)

1

8. Ընդհանուր ռեսուրսի գրառման տեխնոլոգիական բնութագրերը

նախնական որոշումների ժողովածուից գրառման մասին տեխնոլոգիական տեղեկությունների ամբողջություն

բերվում է նախնական որոշումների ժողովածուից գրառման մասին տեխնոլոգիական տեղեկությունների ամբողջությունը, այդ թվում՝ գրառման գործողության սկզբի և ավարտի ամսաթվերը, տեղեկատվական ռեսուրսի թարմացման ամսաթվերը

1

 (կանոնները լրաց. ԵՏՀԿ 02.12.25 թիվ 116)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: