ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1246-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1246-Ա

«05» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի լ/ա Տիգրան Մարտիրոսյանի դիմումը՝ Սեբաստիայի փողոցի հ.157/12 հասցեում գտնվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով հասարակական կազմակերպությանն օտարելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07042025-01-0259 վկայականը:

«Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ին է դիմել Երևանի քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 5-ի հ.3984-Ա որոշմամբ հաստատված ցուցակում ներառված հողօգտագործող Ելենա Վարդազարյանը՝ Սեբաստիայի փողոցի հ.157/12 հասցեում գտնվող կազմակերպությանը հատկացված հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմակերպության կողմից վճարվելուց հետո նշված հողամասն անհատույց սեփականության իրավունքով իրեն օտարելու խնդրանքով:

Երևանի քաղաքապետի 2007 թվականի օգոստոսի 28-ի հ.3166-Ա որոշման հիման վրա Կուրղինյան փողոցի հ.8/1 հասցեում գտնվող «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությանն անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրված 1.43հա հողամասն ընկերության կողմից տրամադրված բաժանման հատակագծի հիման վրա բաժանվել է առանձին գույքային միավորների և հողամասերին տրամադրվել են համապատասխան հասցեներ:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 7-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով և 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 55-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2005 թվականի հուլիսի 11-ի հ.1475-Ա, 2006 թվականի փետրվարի 1-ի հ.132-Ա, 2007 թվականի հոկտեմբերի 5-ի հ.3984-Ա և 2008 թվականի մարտի 31-ի հ.1456-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-53983-22, Դ-127191-25 և Ն/3966-2 եզրակացությունները.

(նախաբանը փոփ. 16.03.26 N 1400-Ա)

1. Սեբաստիայի փողոցի հ.157/12 հասցեում գտնվող, 400քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ին՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով /1քմ մակերեսի արժեքը կազմում է 24889 ՀՀ դրամ/, 400քմ մակերեսով հողամասի համար Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ) վճարելով՝ 400 x 24889=9.955.600 ՀՀ դրամ:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի կողմից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից կազմակերպության հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 1-ին կետը համարվում է ուժը կորցրած:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքի ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.03.2026, N 1400-Ա 05.03.2026, N 1246-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան