ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
6 ապրիլի 2016 թվականի |
թիվ 47 |
քաղ. Աստանա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 10-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների և կարգի վերաբերյալ hիմնադրույթը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո։
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 33-րդ հավելվածի II բաժնի 2-րդ կետին համապատասխան՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից «Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի արձանագրության գործողությունը դադարեցվում է։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 47 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների և կարգի մասին
1. Սույն Հիմնադրույթը սահմանում է Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող` զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմաններն ու կարգը (այսուհետ համապատասխանաբար՝ զարգացող երկրներ, առավել թույլ զարգացած երկրներ, Միություն)։
2. Զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են Միության մաքսային տարածք դրանք ներմուծելիս՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 36–րդ հոդվածի դրույթներին համապատասխան (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր)։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
3. Զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ կիրառվող սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝
ա) այն երկիրը, որի ծագումն ունեն ներմուծվող ապրանքները, ընդգրկված է Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող` զարգացող երկրների ցանկում (այսուհետ՝ զարգացող երկրների ցանկ).
բ) ապրանքն ընդգրկված է զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկում, որոնց առնչությամբ Միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ (այսուհետ՝ առանձնաշնորհային ապրանքների ցանկ).
գ) ապահովվել է Միության շրջանակներում գործող՝ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններով նախատեսված պահանջների կատարումը։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
4. Զարգացող երկրների ցանկում ընդգրկվում են այն երկրները, որոնք Համաշխարհային բանկի կողմից 3 տարի անընդմեջ դասակարգվում են որպես եկամտի ցածր մակարդակ ունեցող կամ միջինից ցածր եկամտի մակարդակ ունեցող երկրներ։
(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
5. Սույն հիմնադրույթի 4-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանող երկիրը կարող է չընդգրկվել զարգացող երկրների ցանկում կամ հանվել դրանից հետևյալ դեպքերից մեկի ժամանակ՝
ա) երկրի հասնելը եկամտի այն մակարդակին, որը 3 տարի անընդմեջ Համաշխարհային բանկի կողմից սահմանվում է որպես միջինից բարձր կամ բարձր.
բ) ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 3 տարի անընդմեջ երկրի հասնելը համաշխարհային արտահանման ծավալի 1 և ավելի տոկոս բաժնեմասի.
գ) երկրի կողմից Միության և (կամ) Միության անդամ պետության (անդամ պետությունների) (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ կնքված առանձնաշնորհային առևտրի գործող համաձայնագրի առկայությունը՝ Միության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
դ) երկրի ընդգրկումը Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող առավել թույլ զարգացած երկրների ցանկում (այսուհետ՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկ)։
(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
6. Զարգացող երկրների ցանկից երկիրը հանելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան այն ընդունելու օրվանից 6 ամիս հետո։
7. Առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝
ա) այն երկիրը, որի ծագում ունեն ներմուծվող ապրանքները, ընդգրկված է առավել թույլ զարգացած երկրների ցանկում.
բ) ապրանքն ընդգրկված է առանձնաշնորհային ապրանքների ցանկում.
գ) ապահովվել է Միության շրջանակներում գործող՝ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններով նախատեսված պահանջների կատարումը։
(7-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
8. Առավել թույլ զարգացած երկրների ցանկում ընդգրկվում են այն երկրները, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակում:
Առավել թույլ զարգացած երկրների ցանկում կարող են ընդգրկվել այն երկրները, որոնց, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերին համապատասխան, կարող են տրամադրվել ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակում ընդգրկված երկրների համար գործող սակագնային առանձնաշնորհումներին նույնանման սակագնային առանձնաշնորհումներ, ինչպես նաև այն երկրները, որոնք Համաշխարհային բանկի կողմից 3 տարի անընդմեջ դասակարգվում են որպես եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներ։
(8-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 19.12.19 թիվ 122, ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
9. Երկիրը ենթակա է առավել թույլ զարգացած երկրների ցանկից հանելուն՝ ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակից այդ երկիրը հանելու դեպքում, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի այն բանաձևը չեղարկելու դեպքում, որին համապատասխան, տվյալ երկրին կարող են տրամադրվել ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակում ընդգրկված երկրների համար գործող սակագնային առանձնաշնորհումներին նույնանման սակագնային առանձնաշնորհումներ։
Այն երկիրը, որը, Համաշխարհային բանկի դասակարգմանը համապատասխան, ընդգրկված է առավել թույլ զարգացած երկրների ցանկում, կարող է հանվել դրանից, եթե այդ երկիրը Համաշխարհային բանկի կողմից 3 տարի անընդմեջ դասակարգվում է որպես միջինից ցածր, միջինից բարձր եկամտի մակարդակ ունեցող կամ եկամտի բարձր մակարդակ ունեցող երկիր։
(9-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 19.12.19 թիվ 122, փոփ., խմբ. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
10. Առավել թույլ զարգացած երկրների ցանկից երկիրը հանելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան այն ընդունելու օրվանից 6 ամիս հետո` բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի։
ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակից երկիրը հանելու դեպքում առավել թույլ զարգացած երկրների ցանկից այդ երկիրը հանելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակից այն հանելու օրվանից 2 տարի հետո՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևի համաձայն։
(10-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
11. Առանձնաշնորհային ապրանքների ցանկն ընդգրկում է զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքներ, որոնց առնչությամբ, Միության մաքսային տարածք ներմուծելիս, տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ։
12. Ապրանքը կարող է չընդգրկվել առանձնաշնորհային ապրանքների ցանկում կամ հանվել ցանկից հետևյալներից որևէ մեկի դեպքում՝
ա) ապրանքի առանձնաշնորհային ներմուծումը զգայուն է մեկ կամ մի քանի անդամ պետությունների տարածքում նույնանման ապրանքների գոյություն ունեցող արտադրության հանդեպ.
բ) Հանձնաժողովի կողմից սակագնային քվոտաներ են սահմանվել ապրանքի նկատմամբ։
(12-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
13. Առանձնաշնորհային ապրանքների ցանկը փոփոխելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան այն ընդունելու օրվանից 6 ամիս հետո` բացառությամբ դրանում իրավատեխնիկական և (կամ) խմբագրական բնույթի փոփոխությունների կատարման։
(13-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
14. Զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման առանձին կամ բոլոր ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը կարող է ժամանակավորապես կասեցվել Հանձնաժողովի որոշմամբ՝ հետևյալ հիմքերից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում՝
ա) երկիրն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում` ներառյալ օրենսդրական և կազմակերպչական բնույթի միջոցները, որոնք ուղղված են թմրամիջոցների և հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության դեմ պայքարին.
բ) երկիրը չի ձեռնարկում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) հակազդելու անհրաժեշտ միջոցներ.
գ) երկիրը չի ձեռնարկում ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտ միջոցներ.
դ) երկիրն անդամ պետության կամ Միության նկատմամբ անբարյացակամ գործողություններ է թույլ տալիս որոնք անդամ պետության կամ Միության կամ անդամ պետությունների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց տնտեսական շահերի բազմակի խախտում են ենթադրում, այդ թվում՝ այնպիսի գործողություններ, որոնք անհիմն փակում են այդ անդամ պետությունների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց մուտքը այդ երկրի շուկա կամ այլ կերպ անհիմն խտրականություն են դրսևորում անդամ պետությունների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց նկատմամբ.
ե) երկիրը թույլ է տալիս Միության շրջանակներում գործող՝ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու (այդ թվում՝ ապրանքների ծագման որոշման, վարչական համագործակցության պահանջների և պայմանների կատարման, ապրանքների ծագման փաստաթղթային հաստատման ոլորտում) կանոնների դրույթների բազմակի խախտումներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ այդ երկիրն ի վիճակի չէ ապահովելու արտահանվող ապրանքների նկատմամբ դրանց պատշաճ տրամադրումը.
զ) Միության մաքսային տարածք զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրի ծագման այն ապրանքը ներմուծելու ծավալը (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ենթադիրքի մակարդակով), որն ընդգրկված է առանձնաշնորհային ապրանքների ցանկում, արժեքային և քանակական հաշվարկով գերազանցում է Միության մաքսային տարածք միևնույն ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալի 3 տոկոսը, տարվա ընթացքում ավելացել է ավելի քան 50 տոկոսով, ինչի արդյունքը եղել է անդամ պետությունների արտադրողների կողմից նույնանման ապրանքների արտադրության ծավալների կրճատումը և (կամ) Միության ներքին շուկայում դրանց բաժնեմասի կրճատումը։
(14-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
15. Սակագնային առանձնաշնորհումների տրամադրման կասեցումը, որպես կանոն, սահմանվում է 1 տարի ժամկետով։
(15-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
16. Սակագնային առանձնաշնորհումների տրամադրման ժամանակավոր կասեցման մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան այն ընդունելու օրվանից 90 օրացուցային օր հետո։
(16-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
17. Հանձնաժողովը կանոնավոր անցկացնում է Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի գործունեության մոնիթորինգ։
18. Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի վերանայումը, այդ թվում՝ զարգացող երկրների ցանկում, առավել թույլ զարգացած երկրների ցանկում և առանձնաշնորհային ապրանքների ցանկում փոփոխությունները կատարելը, իրականացվում է Հանձնաժողովի կողմից անցկացվող մոնիթորինգի հիման վրա, բայց ոչ պակաս, քան 3 տարին 1 անգամ։
19. Անդամ պետությունների մաքսային մարմինները, Հանձնաժողովի հարցմամբ, տեղեկատվություն են ներկայացնում սակագնային առանձնաշնորհումների տրամադրման մասին։
(հիմնադրույթը լրաց. ԵՏՀԽ 19.12.19 թիվ 122, փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԽ 27.11.25 թիվ 102)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 27.11.2025, թիվ 102 | 06.04.2016, թիվ 47 | |
| 19.12.2019, թիվ 122 | 06.04.2016, թիվ 47 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|