ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1405-Ա |
«16» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՆԹ-1892-26 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԱՐԿԱԴԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Բայբուրտյանի լիազորված անձ Ռաֆֆի Գիպարեանի 2026 թվականի մարտի 10-ի դիմումը, ՀՀ կառավարության 19.03.2015թ. հ.596-Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի 4-րդ ենթակետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2026 թվականի մարտի 5-ին տրված թիվ ՆԹ-1892-26 նախագծման թույլտվության 9-րդ կետի 1-ին ենթակետում՝ «բազմաբնակարան բնակելի շենքի» բառերը փոխարինել «հասարակական նշանակության շինության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|