ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՆԹ-1892-26 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1405-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1405-Ա

«16» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՆԹ-1892-26 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ԱՐԿԱԴԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Բայբուրտյանի լիազորված անձ Ռաֆֆի Գիպարեանի 2026 թվականի մարտի 10-ի դիմումը, ՀՀ կառավարության 19.03.2015թ. հ.596-Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի 4-րդ ենթակետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`

1. Երևանի քաղաքապետի կողմից 2026 թվականի մարտի 5-ին տրված թիվ ՆԹ-1892-26 նախագծման թույլտվության 9-րդ կետի 1-ին ենթակետում՝ «բազմաբնակարան բնակելի շենքի» բառերը փոխարինել «հասարակական նշանակության շինության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան