ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.17/6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՅԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1391-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1391-Ա

«16» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.17/6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՅԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արայիկ Հովհաննեսի Ղազարյանի (ծնված 16.11.1989թ.) դիմումը։ Երևանի Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 4-րդ նրբանցք հ.17/6 հասցեում, ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 399.0քմ, որից՝ 150.5քմ մակերեսով հողամասը Արայիկ Հովհաննեսի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 07.04.2023թ. հ.07042023-01-0226 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 03.07.2024թ. հ.ԱՏ-03072024-01-0983, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.09.2024թ. հ.Հ-10690 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.10.2025թ. հ.20-Ել-66618 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 4-րդ նրբանցք հ.17/6 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 4-րդ նրբանցք հ.17/6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արայիկ Հովհաննեսի Ղազարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 150.5քմ մակերեսով հողամասին կից 248.5քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 248.5քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևանի Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 4-րդ նրբանցք հ.17/6 հասցեում գտնվող 399.0քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5.  Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան