ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.5/20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1373-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1373-Ա

«16» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.5/20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էրիկ Մալխասյանի դիմումը՝ Դավիթ Բեկի փողոցի հ.5/20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի (օժանդակ շինության) 1-ին հարկի 271.7քմ մակերեսով տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30.12.2025թ. հ.30122025-01-0488 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին։

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.01.2026թ. հ.Ն/3927-26 և 24.02.2026թ. հ.Ն/10854-26 եզրակացությունները.

 1. Դավիթ Բեկի փողոցի հ.5/20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Էրիկ Մալխասյանին պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի (օժանդակ շինության) 1-ին հարկի 271.7քմ մակերեսով տարածքի (ըստ կից շինության հատակագծի 1 ից 10 և 12 համարի տարածքների) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/:

 2. Հանձնարարել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի նշանակության անշարժ գույքի (օժանդակ շինության) 1-ին հարկի մի հատվածը (271.7քմ) հաշվառել որպես հասարակական նշանակության։

 3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի նշանակության անշարժ գույքի (օժանդակ շինության) 1-ին հարկի մի հատվածի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

 4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապե-տության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։

 7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան