ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
9 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 124 |
քաղ. Մոսկվա |
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ «Ապրանքների ծագման հավաստագրման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և երրորդ երկրների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման իրագործման ապահովում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 124 որոշմամբ |
ԿԱՆՈՆՆԵՐ
«Ապրանքների ծագման հավաստագրման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և երրորդ երկրների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման իրագործման ապահովում» ընդհանուր գործընթացի իրագործման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնները մշակվել են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի կազմում ընդգրկվող հետևյալ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան՝
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիր.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Ընդհանուր գործընթացներն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 200 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոնների հաստատելու մասին» թիվ 5 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի օգոստոսի 19-ի թիվ 132 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 29 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 9-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների վերլուծության, օպտիմալացման, ներդաշնակեցման և նկարագրության մեթոդիկայի մասին» թիվ 63 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշում.
Երրորդ երկրների հետ Միության ու դրա անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից կնքված միջազգային պայմանագրերը (այդպիսի միջազգային պայմանագրերի դրույթները զարգացնող արձանագրությունները), որոնցով նախատեսվում է այդ պայմանագրերի կողմերի էլեկտրոնային տեղեկատվական փոխգործակցությունը՝ ապրանքների ծագման հավաստագրման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ (այսուհետ համապատասխանաբար՝ երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրեր, տեղեկատվական փոխանակում, ինտեգրված համակարգ)։
2. Սույն կանոնները հիմք են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ու երրորդ երկրների միջև էլեկտրոնային տեղեկատվական փոխանակման իրագործման ապահովում՝ ապրանքների ծագման հավաստագրման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում» ընդհանուր գործընթացի (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) իրագործման կազմակերպատեխնիկական ապահովման աշխատանքների տեխնոլոգիական նախագծում և պլանավորում կատարելու համար։
3. Ընդհանուր գործընթացի իրագործումը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի 76-րդ կետով:
4. Սույն կանոններով սահմանվում է անդամ պետությունների կողմից՝ երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրերին համապատասխան տեղեկատվական փոխանակման իրագործման կարգը։
5. Սույն կանոնների նպատակներով՝ օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«հավաստագրերի տվյալների բազա»՝ անդամ պետության և երրորդ երկրի լիազորված մարմինների կողմից ազգային մակարդակով ստեղծվող տվյալների բազա, որը պարունակում է ապրանքի ծագման էլեկտրոնային հավաստագրեր և (կամ) էլեկտրոնային ձևով տեղեկություններ՝ այդ լիազորված մարմինների կողմից տրված՝ ապրանքի ծագման հավաստագրերի մասին.
«տեխնիկական պայմաններ»՝ երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրով նախատեսված փաստաթուղթ, որով սահմանվում են տեղեկատվական փոխանակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները, այդ թվում՝ սերվիսների, էլեկտրոնային հաղորդագրությունների կազմը, տվյալների կառուցվածքը, օգտագործվող տեղեկագրքերի ու դասակարգիչների կազմն ու բովանդակությունը, ինչպես նաև այդ փոխանակման մասնակիցների միջև տեղեկատվական փոխանակման կարգն ու կանոնակարգը.
«երրորդ երկիր»՝ Միության անդամ չհանդիսացող պետություն.
«լիազորված մարմին»՝ մարմին կամ կազմակերպություն, որոնք անդամ պետության կամ երրորդ երկրի կողմից լիազորված են ապրանքի ծագման հավաստագրի տրման համար և սահմանված են երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրերին համապատասխան.
«կենտրոնական մաքսային մարմին»՝ պետական մարմին, որն անդամ պետության կամ երրորդ երկրի կողմից լիազորված է պետական քաղաքականության ու նորմատիվ իրավական կարգավորման մշակման գործառույթների իրականացման համար և (կամ) իրականացնում է հսկողության ու վերահսկողության գործառույթներ մաքսային գործի ոլորտում.
«ապրանքների ծագման հավաստագրման ու վերիֆիկացման էլեկտրոնային համակարգ»՝ բաշխված տեղեկատվական համակարգ, որի շրջանակներում ապահովվում է հավաստագրերի տվյալների բազաների ձևավորումը և տեղեկատվական փոխանակման իրագործումն անդամ պետությունների լիազորված մարմինների ու երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնի միջև, ինչպես նաև երրորդ երկրի լիազորված մարմնի և անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների միջև՝ ապրանքի ծագման հավաստագրերից տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու (ստանալու) նպատակով։
Սույն կանոններում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով և Միության մարմինների՝ ինտեգրված համակարգի ստեղծման ու զարգացման հարցերին առնչվող ակտերով սահմանված իմաստներով:
II. Ընդհանուր գործընթացի նպատակներն ու խնդիրները
6. Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներն են՝
ա) աջակցություն արտաքին առևտրի զարգացմանը՝ Միության ու երրորդ երկրների միջև ազատ առևտրի գոտու շրջանակներում.
բ) մաքսային գործառնությունների անցկացման ժամանակի կրճատում և մաքսային հսկողության ընթացակարգերի արագացում՝ ապրանքի ծագման հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) իսկության, տրման փաստի ու բովանդակության, ինչպես նաև տեղեկատվական փոխանակման մասնակից պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից սակագնային առանձնաշնորհումների ստացման օրինականությունը հաստատող տեղեկատվության հուսալիության ստուգման հնարավորության ապահովման միջոցով.
գ) միջազգային գործելակերպին համապատասխան՝ ոչ թղթային տեխնոլոգիաների օգտագործում արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում՝ ցանկացած տրված հավաստագրի բովանդակության ստուգման համար անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից հավաստագրերի տվյալների բազաների ստեղծման միջոցով։
7. Ընդհանուր գործընթացի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
ա) ապահովել հավաստագրերի տվյալների բազաների ձևավորումն ու վարումը.
բ) կազմակերպել հավաստագրերի տվյալների բազաներից տեղեկություններն անխոչընդոտ ու անվճար ներկայացնելը՝ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) էլեկտրոնային ձևով տեղեկությունների տեսքով.
գ) ապահովել տեղեկատվական փոխանակումն անդամ պետությունների լիազորված մարմինների ու երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմինների միջև, ինչպես նաև երրորդ երկրի լիազորված մարմնի ու անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների միջև՝ հավաստագրերից տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու (ստանալու) նպատակով։
III. Տեղեկատվական փոխանակման մասնակիցների կողմից իրականացվող գործառույթները
8. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխանակման մասնակիցներն են՝
ա) անդամ պետությունների լիազորված մարմիններ.
բ) անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններ.
գ) Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որն ապահովում է տեղեկատվական փոխանակման իրագործմանն ուղղված աշխատանքների ընդհանուր համակարգումը, ինչպես նաև ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի (այսուհետ՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված) անխափան գործունեությունը։
9. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում անդամ պետության լիազորված մարմինն ապահովում է՝
ա) անդամ պետության լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերի տվյալների բազաների կենտրոնացված ձևավորումն ու վարումը.
բ) տրված հավաստագրի մասին տեղեկությունների ձևավորումն ու ուղարկումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված՝ երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմին այդ տեղեկությունները հավաստագրի տրման փաստով ներկայացնելու համար.
գ) հավաստագրի վերաբերյալ տեղեկությունների մշակման արդյունքների մասին ծանուցման ստացումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածից և դրա մշակումը երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնում.
դ) երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնից հավաստագրի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու մասին հարցման ստացումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածից և դրա մշակումը.
ե) հավաստագրի որոնումը հավաստագրերի տվյալների բազայում՝ ստացված հարցման մեջ նշված պարամետրերին համապատասխան.
զ) տրված հավաստագրի կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկությունների ձևավորումն անդամ պետության լիազորված մարմնի կողմից ձևակերպված և տրված հավաստագրերի տվյալների բազայում և դրանց ուղարկումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված՝ ի պատասխան ստացված հարցմանը՝ երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմին ներկայացնելու համար.
է) անդամ պետության լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերի տվյալների բազայից թարմացված տեղեկությունները ներկայացնելու մասին՝ երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնից հարցման ստացումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածից և դրա մշակումը.
ը) անդամ պետության լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերի տվյալների բազայից թարմացված տեղեկությունների կամ թարմացումների բացակայության վերաբերյալ տեղեկությունների ձևավորումը և դրանց ուղարկումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված՝ ի պատասխան ստացված հարցմանը՝ երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմին ներկայացնելու համար։
10. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում անդամ պետության կենտրոնական մաքսային մարմինն ապահովում է՝
ա) հավաստագրի տրման փաստով երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից ներկայացված՝ տրված հավաստագրի վերաբերյալ տեղեկությունների ստացումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածից և դրանց մշակումը.
բ) հավաստագրի վերաբերյալ տեղեկությունների մշակման արդյունքների մասին ծանուցման ձևավորումն ու դրա ուղարկումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված՝ երրորդ երկրի լիազորված մարմին ներկայացնելու համար.
գ) հավաստագրի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու մասին հարցման ձևավորումն ու դրա ուղարկումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված՝ երրորդ երկրի լիազորված մարմին ներկայացնելու համար.
դ) տրված հավաստագրի կամ երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերի տվյալների բազայում դրա բացակայության վերաբերյալ տեղեկությունների ստացումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածից ու դրանց մշակումը՝ ի պատասխան ուղարկված հարցմանը.
ե) երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերի տվյալների բազայից թարմացված տեղեկությունները ներկայացնելու մասին հարցման ձևավորումն ու դրա ուղարկումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված.
զ) երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերի տվյալների բազայից թարմացված տեղեկությունների կամ թարմացումների բացակայության վերաբերյալ տեղեկությունների ստացումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածից ու դրանց մշակումը՝ ի պատասխան ուղարկված հարցմանը.
է) երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերից էլեկտրոնային ձևով տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսի ձևավորումը։
11. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում Հանձնաժողովն ավտոմատ ռեժիմում ապահովում է՝
ա) տրված հավաստագրի վերաբերյալ տեղեկությունների ստացումն անդամ պետության լիազորված մարմնից՝ հավաստագրի տրման փաստով երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմին ներկայացնելու համար.
բ) երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնից Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ստացված՝ երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնում հավաստագրի վերաբերյալ տեղեկությունների մշակման արդյունքների մասին ծանուցման ուղարկումն անդամ պետության լիազորված մարմին.
գ) երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնից Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ստացված՝ հավաստագրի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու մասին ծանուցման ուղարկումն անդամ պետության լիազորված մարմին.
դ) տրված հավաստագրի կամ անդամ պետության լիազորված մարմնի կողմից ձևակերպված և տրված հավաստագրերի տվյալների բազայում դրա բացակայության վերաբերյալ տեղեկությունների ստացումն անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմին ուղարկելու համար.
ե) երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնից Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ստացված՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից ձևակերպված և տրված հավաստագրերի տվյալների բազայից թարմացված տեղեկությունները ներկայացնելու մասին ծանուցման ուղարկումն անդամ պետության լիազորված մարմին.
զ) անդամ պետության լիազորված մարմնի կողմից ձևակերպված և տրված հավաստագրերի տվյալների բազայից թարմացված տեղեկությունների կամ թարմացումների բացակայության վերաբերյալ տեղեկությունների ստացումն անդամ պետության լիազորված մարմնից՝ երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմին ուղարկելու համար.
է) երրորդ երկրի լիազորված մարմնից հավաստագրի տրման փաստով Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ստացված՝ տրված հավաստագրի վերաբերյալ տեղեկությունների ուղարկումն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմին.
ը) հավաստագրի վերաբերյալ տեղեկությունների մշակման արդյունքների մասին ծանուցման ստացումն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնից՝ երրորդ երկրի լիազորված մարմին ուղարկելու համար.
թ) հավաստագրի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու մասին հարցման ստացումն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնից՝ երրորդ երկրի լիազորված մարմին ուղարկելու համար.
ժ) ի պատասխան ուղարկված հարցմանը՝ երրորդ երկրի լիազորված մարմնից Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ստացված՝ տրված հավաստագրի կամ երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերի տվյալների բազայում դրա բացակայության վերաբերյալ տեղեկությունների ուղարկումն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմին.
ժա) երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերի տվյալների բազայից թարմացված տեղեկությունները ներկայացնելու մասին հարցման ստացումն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնից՝ երրորդ երկրի լիազորված մարմին ուղարկելու համար.
ժբ) ի պատասխան ուղարկված հարցմանը՝ երրորդ երկրի լիազորված մարմնից Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ստացված՝ երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերի տվյալների բազայից թարմացված տեղեկությունների կամ թարմացումների բացակայության վերաբերյալ տեղեկությունների ուղարկումն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմին։
12. Տեղեկատվական փոխանակումն իրականացվում է թիվ 1 հավելվածով սահմանված սխեմաներին համապատասխան։
IV. Տեղեկատվական ռեսուրսները և սերվիսները
13. Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներով՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից ապահովվում է հավաստագրերի տվյալների այնպիսի բազայի ձևավորումն ու վարումը, որը պարունակում է հավաստագրերի (թղթային կրիչով ձևակերպված կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ձևավորված) վավերապայմանների վերաբերյալ կառուցվածքավորված և մանրամասնեցված տեղեկատվություն, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները՝
ա) հավաստագրերի տվյալների բազայում ներառելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ.
բ) տրված հավաստագրի բնօրինակի (այսուհետ՝ հավաստագրի բնօրինակ) վերաբերյալ.
գ) տրված հավաստագրի կրկնօրինակի (այսուհետ՝ հավաստագրի կրկնօրինակ) վերաբերյալ՝ հավաստագիրը թղթային կրիչով տրամադրելու դեպքում.
դ) ավելի վաղ տրված հավաստագրի փոխարեն տրված հավաստագրի վերաբերյալ, որը տրվել է ավելի վաղ տրված հավաստագրում սխալների կամ անճշտությունների հայտնաբերման դեպքում (այսուհետ՝ փոխարինման համար հավաստագիր).
ե) չեղարկված (հետ կանչված) հավաստագրի (այսուհետ՝ չեղարկված հավաստագիր) վերաբերյալ։
14. Հավաստագրերի վավերապայմանների կազմը որոշվում է երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրով (տեխնիկական պայմաններով)։
15. Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակների համար ապահովվում են՝
ա) ինտեգրված համակարգի ազգային հատվածներում և (կամ) անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի շրջանակներում՝ սույն կանոնների 9-րդ կետով սահմանված՝ անդամ պետությունների լիազորված մարմինների գործառույթների իրագործումն ապահովող էլեկտրոնային ծառայությունների իրագործումը, լրամշակումը, կարգաբերումը և (կամ) կիրառումը.
բ) ինտեգրված համակարգի ազգային հատվածներում և (կամ) անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի շրջանակներում՝ սույն կանոնների 10-րդ կետով սահմանված՝ անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների գործառույթների իրագործումն ապահովող էլեկտրոնային ծառայությունների իրագործումը, լրամշակումը, կարգաբերումը և (կամ) կիրառումը։
գ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի շրջանակներում՝ սույն կանոնների 11-րդ կետով սահմանված՝ Հանձնաժողովի գործառույթների իրագործումն ապահովող էլեկտրոնային ծառայությունների իրագործումը, լրամշակումը, կարգաբերումը և (կամ) կիրառումը.
V. Տեղեկատվական փոխանակման իրականացման առանձնահատկությունները
16. Անդամ պետության լիազորված մարմնի ու երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնի, ինչպես նաև անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի ու երրորդ երկրի լիազորված մարմնի միջև տեղեկատվական փոխանակումն իրականացվում է ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակի կազմի մեջ մտնող՝ արտաքին համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգի կողմից տրամադրվող սերվիսների օգտագործմամբ (այսուհետ՝ արտաքին անցուղի)։
17. Արտաքին անցուղու և երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմինների ու լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխանակումն իրականացվում է տեխնիկական պայմաններին համապատասխան։
18. Ընդհանուր գործընթացի մասնակիցների միջև տեղեկատվական փոխանակումն իրականացվում է կանոնավոր հիմունքներով՝ սույն կանոններով սահմանված պայմաններին համապատասխան, հաշվի առնելով այդ փոխանակումը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջները, ինչպես նաև տեխնիկական պայմաններին համապատասխան։
19. Յուրաքանչյուր տրված հավաստագրի բնօրինակի, հավաստագրի կրկնօրինակի, այդպիսի հավաստագրի կամ կրկնօրինակի տրման փաստով փոխարինման համար հավաստագրի վերաբերյալ տեղեկությունները կամ չեղարկված հավաստագրի վերաբերյալ տեղեկությունները հավաստագրերի տվյալների բազայում այդ տեղեկությունները ներառվելուց հետո անդամ պետության լիազորված մարմնի կողմից ներկայացվում են Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված՝ երրորդ երկրի հետ համաձայնեցված և տեխնիկական պայմաններով որոշված ժամանակահատվածում։
20. Երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնի հարցմամբ՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից ձևավորվող հավաստագրերի տվյալների բազայից Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված են ներկայացվում տեղեկություններ հետևյալի վերաբերյալ՝
անդամ պետության լիազորված մարմնի կողմից երրորդ երկրի համար տրված որոշակի հավաստագիր, այդ թվում՝ չեղարկված հավաստագիր.
երրորդ երկրների համար տրված հավաստագրերի բնօրինակներ, հավաստագրերի կրկնօրինակներ, փոխարինման համար հավաստագրեր կամ չեղարկված հավաստագրեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները հավաստագրերի տվյալների բազայում ներառվել են երրորդ երկրի կենտրոնական մաքսային մարմնի հարցման մեջ նշված ժամանակահատվածում։
Ընդ որում, այն երրորդ երկրի ծածկագիրը, որի կենտրոնական մաքսային մարմնի կողմից ուղարկվել է հարցումը, պետք է համապատասխանի այն երկրի ծածկագրին, որի համար տրվել է հավաստագիրը (հավաստագրերը), որի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ հարցմանն ի պատասխան։
21. Երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից ձևակերպված ու տրված հավաստագրերից էլեկտրոնային ձևով տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսի ձևավորումն իրականացվում է անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածից ստացվող և երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից տրամադրվող տեղեկությունների հետևյալ տեսակներից մեկի հիման վրա՝
ա) տեղեկություններ տրված հավաստագրի բնօրինակի, հավաստագրի կրկնօրինակի, այդպիսի հավաստագրի կամ կրկնօրինակի տրման փաստով փոխարինման համար հավաստագրի վերաբերյալ կամ տեղեկություններ չեղարկված հավաստագրի վերաբերյալ.
բ) երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից տրված հավաստագրերի տվյալների բազայից թարմացված տեղեկություններ՝ անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի ներկայացված հարցմանն ի պատասխան։
22. Անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից հավաստագրի տրման փաստի ստուգում իրականացնելու նպատակով կարող է ձևավորվել և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված ուղարկվել հարցում՝ երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից տրված որոշակի հավատագրի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին։ Տրված հավաստագրի վերաբերյալ տեղեկությունները հարցվում են անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից՝ հաշվի առնելով երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրով սահմանված հավաստագրի ձևը՝ նշելով այն երկրի ծածկագիրը, որի համար տրվել է հավաստագիրը։
23. Տեղեկատվական փոխանակման շրջանակներում փոխանցվող՝ հավաստագրից տեղեկությունների կազմը որոշվում է երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրով (տեխնիկական պայմաններով)։
24. Տեղեկատվական փոխանակման շրջանակներում փոխանցվող՝ էլեկտրոնային ձևով տեղեկությունների ձևաչափերին, կառուցվածքներին, դրանց լրացման կանոններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տեղեկատվական փոխանակման համար օգտագործվող կառուցվածքների համապատասխան տեխնիկական սխեմաները որոշվում են տեխնոլոգիական փաստաթղթերով ու տեխնիկական պայմաններով։
25. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններին համապատասխան՝ ընդհանուր գործընթացի մասնակիցների տեղեկատվական փոխգործակցության իրագործման առանձնահատկությունները որոշվում են թիվ 2 հավելվածի համաձայն։
26. Տեղեկատվական փոխանակման շրջանակներում փոխանցվող տեքստային տեղեկատվության ներկայացման լեզվին ներկայացվող պահանջները որոշվում են երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրով (տեխնիկական պայմաններով)։
27. Տեղեկատվական փոխանակում իրականացնելիս անդամ պետության պատասխանատվության շրջանակում է ներառվում տվյալների փոխանցումը՝ անդամ պետության տեղեկատվական փոխանակման մասնակցի համակարգից մինչև ինտեգրված համակարգի ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղին ներառյալ։
28. Հանձնաժողովի պատասխանատվության շրջանակի մեջ մտնում են արտաքին անցուղին, ազգային հատվածների և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի միջև տվյալների փոխանցման կապուղիները:
29. Հանձնաժողովն ապահովում է տվյալների փոխանցման կապուղիներն ազգային հատվածների և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի միջև։
VI. Տեղեկատվական անվտանգության ապահովման սկզբունքները
30. Տեղեկատվական փոխանակման ժամանակ փոխանցվող՝ հավաստագրերի տվյալների բազաներից տեղեկությունները դիտարկվում են որպես գաղտնի տեղեկատվություն։ Նշված տեղեկությունների գաղտնիության ապահովմանը ներկայացվող ընդհանուր պահանջները որոշվում են երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրով (տեխնիկական պայմաններով)։
31. Անդամ պետության տեղեկատվական տարածքի շրջանակներում տեղեկատվության փոխանցման ժամանակ տեղեկությունների փոխանցման անվտանգությունը պետք է ապահովվի անդամ պետության օրենսդրությանը և այդ անդամ պետության տարածքում գործող՝ տեղեկատվական անվտանգության ապահովմանը ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան։
32. Ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակի շրջանակներում տեղեկատվություն փոխանցելիս տեղեկությունների փոխանցման անվտանգությունը պետք է ապահովվի ինտեգրված համակարգի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի միջոցներով։
33. Ընդհանուր գործընթացի իրագործման և տեղեկատվական փոխանակման իրականացման ժամանակ էլեկտրոնային-թվային ստորագրություն (էլեկտրոնային ստորագրություն) չի կիրառվում։
VII. Տեղեկատվական փոխանակման իրագործմանն ուղղված միջոցառումները
34. Հանձնաժողովը, ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներով, սույն կանոններին համապատասխան, իրականացնում է տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում, ինչպես նաև ինտեգրված համակարգի ենթահամակարգերի լրամշակում և (կամ) կարգաբերում՝ տեխնոլոգիական փաստաթղթերի և տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան։
Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներով՝ ինտեգրված համակարգի ազգային հատվածների պատվիրատուներն ու օպերատորներն ապահովում են ինտեգրված համակարգի ազգային հատվածների տեղեկատվական համակարգերի լրամշակումը և (կամ) կարգաբերումը՝ տեխնոլոգիական փաստաթղթերի և տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան։
35. Անդամ պետությունների կենտրոնական մաքսային և լիազորված մարմիններն ապահովում են ազգային տեղեկատվական համակարգերի մշակումը (լրամշակումը)՝ սույն կանոնների, տեխնոլոգիական փաստաթղթերի և տեխնիկական պայմանների պահանջները կատարելու նպատակով։
36. Անդամ պետությունների կենտրոնական մաքսային և լիազորված մարմինները, Հանձնաժողովի համակարգմամբ, ապահովում են ընդհանուր գործընթացին միանալու և գործողության մեջ դնելու ընթացակարգի կատարումը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական փաստաթղթերի դրույթները։
37. Ընդհանուր գործընթացին միանալուն և գործողության մեջ դնելուն ուղղված միջոցառումների կատարման ժամկետները որոշվում են՝ հաշվի առնելով նաև երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրերի իրագործման նպատակներով մշակվող՝ տեղեկատվական փոխանակման իրագործման պլաններով սահմանված ժամկետները։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Ապրանքների ծագման հավաստագրման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և երրորդ երկրների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման իրագործման ապահովում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների |
ՍԽԵՄԱ
ապրանքների ծագման հավաստագրման ու վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում էլեկտրոնային տեղեկատվական փոխանակման
Նկար 1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությամբ էլեկտրոնային տեղեկատվական փոխանակման ֆունկցիոնալ սխեմա
Նկար 2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությամբ էլեկտրոնային տեղեկատվական փոխանակման ֆունկցիոնալ սխեմա
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Ապրանքների ծագման հավաստագրման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և երրորդ երկրների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման իրագործման ապահովում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների |
«Ապրանքների ծագման հավաստագրման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և երրորդ երկրների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման իրագործման ապահովում» ընդհանուր գործընթացի մասնակիցների տեղեկատվական փոխգործակցության իրագործման առանձնահատկությունները
1. SOAP-ծրարի վերնագրերի բլոկի լրացման կանոնները պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններին՝ հաշվի առնելով այն, որ հատվածների նույնականացուցիչները պետք է լրացվեն աղյուսակում բերված ցանկին համապատասխան։
Աղյուսակ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հատվածների նույնականացուցիչների ցանկ
|
Նշանակությունը |
Դոմենի (տիրույթի) հապավումը |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատված |
EEC |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատված (արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգ) |
Երրորդ երկրի երկտառ ծածկագիրը, ISO 3166-1 (alpha-2) ստանդարտին համապատասխան, օգտագործվում է երրորդ երկրների և (կամ) դրանց ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցությունն ապահովող ընդհանուր գործընթացներն իրագործելիս |
|
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային հատվածներ |
ISO 3166-1 (alpha-2) ստանդարտին համապատասխան |
2. SOAP-ծրարի վերնագրերի բլոկի լրացման օրինակը բերված է ստորև՝
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: