ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 132
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.12.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 132

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-ին կետին համապատասխան և 71-րդ հոդվածի 3-րդ կետը հաշվի առնելով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային մարմնի կողմից մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման դեպքերի դասակարգչում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 137 որոշմամբ հաստատված Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը լրացնելու և այդ հաշվարկի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի թիվ 1 հավելված) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 132 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ

 

1. «1708» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ XVIII բաժինը ՝

 

«

XVIII. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3096 -րդ հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը

1801

մինչև «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը` ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների կորուստը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի, կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի

1802

ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր չներկայացնելը՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 3096-րդ հոդվածի 13-րդ կետում նշված ժամկետներում

1803

ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները կառույցներից (շինություններից, հրապարակներից) դուրս բերելը՝ մինչև «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3096-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին և 5-րդ կետին համապատասխան կամ առանց Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3096-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված՝ մաքսային մարմնին ծանուցման

»:

 

2․ XVIII բաժնում՝

ա) անվանման մեջ «XVIII» թվանշանները փոխարինել «XIX» թվանշաններով․

բ) «1801» ծածկագիրը փոխարինել «9999» ծածկագրով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: