ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 141 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից կատարվող՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում սահմանափակումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մարտի 28-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների որակման և արգելքներն ու սահմանափակումները վերացված ճանաչելու մեթոդաբանության 36-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Հավատարմագրման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ոչ բավարար ներդաշնակեցում, այդ թվում՝ կիրառվող ընթացակարգերի համազորության ապահովման համար անհրաժեշտ փոխադարձ համեմատական գնահատումների, ինչպես նաև հավատարմագրման ոլորտում անդամ պետությունների միջև վեճերի և դժգոհությունների կարգավորման ընթացակարգերի բացակայություն» սահմանափակումը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 11 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում 2021-2022 թվականներին վերացման ենթակա բացառումների և սահմանափակումների ցանկի 10-րդ կետ) վերացված ճանաչել և համապատասխան սահմանափակումը հանել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում տեղադրված սահմանափակումների ռեեստրից (ներառվել է սահմանափակումների ռեեստրում 2017 թվականի մարտի 3-ին)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|