ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՄԲ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 126
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.12.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 126

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՄԲ

 

2023 թվականի դեկտեմբերի 4-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ներմուծվող այն ապրանքների նկատմամբ կարգավորման առանձին միջոցների միասնական ռեեստրի՝ կից ձևը, որոնց կիրառումը պայմանավորված է ապրանքի ծագմամբ (այսուհետ՝ միասնական ռեեստր)։

2. Միասնական ռեեստրը ժամանակին թարմացնելու ապահովման նպատակներով խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ այն նորմատիվ իրավական ակտերում, որոնց համապատասխան ներդրված է կարգավորման առանձին միջոցը, միասնական ռեեստրի մեջ պարունակվող տեղեկատվությանը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելուն վերաբերող փոփոխություններ կատարելու դեպքում նախապես ծանուցել այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, սակայն ոչ ուշ, քան անդամ պետության նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 3 օր առաջ (կցելով այդ ակտի պատճենը)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի դեկտեմբերի 4-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Բ. Սագինտաև

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 126 որոշմամբ

 

ՁԵՎ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ներմուծվող ապրանքների նկատմամբ կարգավորման առանձին միջոցների միասնական ռեեստրի, որոնց կիրառումը պայմանավորված է ապրանքի ծագմամբ

 

Համարը՝ ը/կ

Կարգա-վորման միջոցի տեսակը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկա-գիրը

Ապրանքի անվա-նումը

Եվրասիա-կան տնտեսա-կան միության՝ կարգավոր-ման միջոցը ներդրած անդամ պետություն

Տեղեկու-թյուններ Եվրա-սիական տնտեսա-

կան միության՝ կարգա-վորման միջոցը ներդրած անդամ պետության նորմատիվ իրավական ակտի մասին

Կարգա-վորման միջոցի գործո-ղության ժամանա-կահատված

Միասնական ռեեստր կարգավորման միջոցի մասին տեղեկա-տվության ներառման ամսաթիվը

Այլ տեղեկա-տվություն

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

Ծանոթագրություններ.

1. 2-րդ սյունակում նշվում են կարգավորման միջոցների հետևյալ տեսակները, որոնց կիրառումը պայմանավորված է ապրանքների ծագմամբ ապրանքների արտահանման արգելքը, ապրանքների արտահանման քանակական սահմանափակումները կամ ապրանքների արտահանման թույլատրման կարգը։

2. 3-րդ սյունակում նշվում է ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան՝ նույն մակարդակի վրա, որի վրա սահմանված է կարգավորման համապատասխան միջոցը։

З. Սույն միասնական ռեեստրի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, ապրանքի անվանումը բերված է 4-րդ սյունակում միայն օգտվելու հարմարության համար: Ընդ որում, 3-րդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը «*» նշումով նշելիս հարկավոր է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան