ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 2 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 6 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1-ին կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 6 որոշումը փոփոխելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 2 որոշում»,
բ) 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական մաքսային մարմիններն ապահովում են ընդհանուր գործընթացին միանալու ընթացակարգի կատարումը՝ այն գործողության մեջ դնելու նպատակով, այդ թվում՝ տեղեկատվական թեստավորման անցկացումը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 6 որոշումը փոփոխելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 2 որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: