ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2026 թվականի N 327-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված (բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի ցանկի Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող N 17 լոտի, որի 15 102.5 քառ. մետր մակերեսով շենքից 13 592.8 քառ․ մետրն ամրացված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, իսկ 1 509.7 քառ. մետրը՝ կոմիտեին), պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջների համաձայն՝ օտարել էլեկտրոնային աճուրդով՝ համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր:
2․ Սահմանել՝
1) գույքի օտարման պայմանները՝ համաձայն հավելվածի.
2) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս.
3) որ առաջին աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական աճուրդներ մինչև գույքի հերթական աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը՝ համաձայն հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1927-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 2065-Ա որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 153-Ա որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 164-Ա որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 232-Ա որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 571-Ա որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 672-Ա որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 841-Ա որոշումը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1220-Ա որոշումը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1437-Ա որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1517-Ա որոշումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 19-ի N 327-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
|
NN ը/կ |
Գույքի գտնվելու վայրը, անվանումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը |
Շենք-շինություն-ների մակերեսը (քառ. մետր) |
Գույքի զբաղեցրած, օգտագործ-ման ու սպասարկ-ման համար հատկացված հողամասի մակերեսը (հեկտար) |
Գույքի գնահատված շուկայական արժեք (դրամ) |
Գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը (դրամ) |
Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) |
Հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը (դրամ) |
Գույքի գնահատման ամսաթիվը |
Գույքի հերթական աճուրդների կազմա-կերպման վերջնաժամ-կետը |
|
1 |
Մարզ Շիրակ, համայնք Անի Մարալիկ ք. Հ. Շահինյան փողոց 3 բանկ (վկայական N 03112023-08- 0042) |
871,99 |
0.134 |
68 400 000 |
6 100 000 |
34 362 697 |
1 061 280 |
398 036.40 |
18.08.2025 |
17.08.2027 |
|
2 |
Մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք. Վ. Սարգսյան փողոց 25/9 հիվանդանոց (վկայական N 24012023-08- 0047) |
1968,67 |
0.4527 |
324 400 000 |
144 400 000 |
174 843 838.6 |
20 108 028 |
733 966.8 |
04.09.2025 |
03.09.2027 |
|
3 |
Մարզ Արարատ, համայնք Արտաշատ գյուղ Մխչյան Մ. Մաշտոցի փողոց 28 անասնաշենք (վկայական N 10022025-03-0014) |
1198․59 (տարածքում առկա է ինքնակամ կառուցված 99 քառ․ մետր շինություն, որը ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխու-թյուններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո) |
2.45043 |
105 600 000 |
78 300 000 |
104 564 102.25 |
70 756 166 |
608 687.80 |
20.03.2025 |
19.03.2027 |
|
4 |
Մարզ Լոռի, համայնք Ալավերդի գյուղ Ճոճկան 1 ուղեկալի (վկայական N 30072024-06-0028) |
1109․5 |
4,0 |
68 933 000 |
13 464 000 |
42 210 019 |
13 464 000 |
776 280 |
12.11.2024 |
11.11.2026 |
|
5 |
Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան ք. Ռուսական փողոց թիվ 9 (վկայական N 30042019-05- 0039) |
2572․67 |
0.679 |
190 500 000 |
73 300 000 |
185 541 190 |
19 606 125 |
908 920.80 |
20.12.2024 |
19.12.2026 |
|
6 |
Երևան, Ավան Աճառյան փողոց 39/6 (վկայական N 10052024-01-0066) |
80,98 (տարածքում առկա են 74,0 քառ․ մետր արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ) |
1.601295 |
2 229 400 000 |
2 224 500 000 |
403 783 093.37 |
398 539 907.37 |
258 077.70 |
28.10.2024 |
27.10.2026 |
|
7 |
Մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք. Նիզամու փողոց 53/1 հիվանդանոց (վկայական N 13082021-06- 0052) |
3347.26 |
0.32094 |
276 800 000 |
65 400 000 |
230 886 170.92 |
14 255 513 |
1 041 111,60 |
20.12.2024 |
19.12.2026 |
|
8 |
Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց 22 շենք, 11 տարածք (վկայական N 17042024-01-0040) |
537.3 |
0.300644 հա մակերեսով հողամասի (որից՝ 0.01251 հա մակերեսով հատվածը ծանրա-բեռնված է սերվիտուտով) և շենքի ընդհանուր բաժնային սեփակա-նության գույքի 537/4683 բաժնեմաս |
238 900 000 |
- |
124,624,884.13 |
31 239 437 |
271 428 |
02.07.2024 |
01.07.2026 |
|
9 |
Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Բաղրամյան փողոց 147 (վկայական N 22102025-06- 0077) |
1071.2 |
1.546 |
80 300 000 |
67 100 000 |
54 591 755 |
29 029 242 |
619 848 |
14․07․2025 |
13․07․2027 |
|
10 |
Մարզ Կոտայք, համայնք Հրազդան Հրազդան ք. Հարավային թաղամասի Ս. Սպանդարյան փողոց 47/3 (վկայական՝ N 22052023-07- 0203) |
167.17 |
0.22364 հա հողամասի և ընդհանուր օգտագործ-ման տարածքների նկատմամբ 167/1180 բաժնեմաս |
30 800 000 |
6 600 000 |
15 226 078.70 |
1 405 900 |
122 241․60 |
12․11․2025 |
11․11․2027 |
|
Մարզ Կոտայք, համայնք Հրազդան Հրազդան ք. Հարավային թաղամասի Ս. Սպանդարյան փողոց 47/4 (վկայական՝ N 24032023-07- 0134) |
136.38 |
0.22364 հա հողամասի և ընդհանուր օգտագործ-ման տարածքների նկատմամբ 136/1180 բաժնեմաս |
24 100 000 |
5 400 000 |
13 094 934.86 |
1 144 890 |
107 462․40 |
12․11․2025 |
11․11․2027 | |
|
11 |
Երևան, Կենտրոն Հանրապե-տության փողոց 47 (վկայական՝ N 30102025- 01-0205) |
843․83 |
0.063 |
1 504 000 000 |
910 600 000 |
497 533 234 |
207 900 000 |
381 778․80 |
18․08․2025 |
17․08․2027 |
|
12 |
Երևան, Նոր Նորք Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 (վկայական N 19122022- 01-0213) |
1182.5 |
0.3495 հա մակերեսով հողամասից և շենքի 2026.8 քառ. մետր մակերեսով ընդհանուր բաժնային սեփակա-նության գույքի նկատմամբ 118250/906350 կազմող բաժնեմաս |
425 000 000 |
- |
367 289 132 |
- |
451 800 |
30.05.2025 |
29.05.2027 |
|
13 |
Երևան, Շենգավիթ Գ. Նժդեհի փողոց 8 շենք (վկայական N 18022021-01- 0258) |
279.72 |
Շենքի պահպանման և սպասարկ-ման համար հատկացված 0.213229 հեկտար մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփակա-նության գույքի նկատմամբ 279.27/4755.46 բաժնեմասը |
53 400 000 |
- |
46 439 862.16 |
7 377 280 |
146 265․60 |
13․11․2025 |
12․11․2027 |
|
14 |
Մարզ Կոտայք, համայնք Հրազդան Հրազդան ք. Հարավային թաղամասի Ա. Խաչատրյան փողոց 29/4 շինություն (վկայական N 29102025-07-0058) |
668.17 |
0․1812 |
92 400 000 |
34 200 000 |
52 580 805 |
5 232 150 |
336 757․2 |
22․12․2025 |
21․12․2027 |
|
15 |
Երևան, Նոր Նորք Մոլդովական փողոց 45 (վկայական N 30092025-01- 0111) |
1404․36 |
0․688419 |
1 385 800 000 |
1 123 800 000 |
356 986 594 |
171 337 900 |
629 654․4 |
18․12․2025 |
17․12․2027 |
|
16 |
Մարզ Արագածոտն, համայնք Օհանավան 3-րդ փողոց 13 դպրոց (վկայական N 12042021-02- 0030) |
4077.4 (շինության ավարտվածության աստիճանը՝ մինչև 50%) |
2.5184 |
305 902 000 |
192 506 500 |
279 687 035.20 |
111 862 291 |
1 399 680 |
25․09․2024 |
24․09․2026 |
|
17 |
Երևան, Արաբկիր Կոմիտասի պողոտա 49/3 (վկայական N 17012022-01- 0174) |
15 102.5 |
0.618758 |
5 536 800 000 |
3 562 600 000 |
4 742 077 207.48 |
560 767 381.48 |
2 372 400.96 |
26․11․2025 |
25․11․2027 |
|
18 |
Երևան, Արաբկիր Մամիկոնյանց փողոց թիվ 60 (վկայական N 19092017- 01-0199) |
3292.3 |
0.212944 |
1 448 200 000 |
877 300 000 |
702 431 774.35 |
125 441 690 |
1 008 481․20 |
19․08․2025 |
18․08․2027 |
|
Երևան, Արաբկիր Մամիկոնյանց փողոց 60/2 (վկայական N 19092017-01- 0200) |
853.6 |
0.164453 |
828 600 000 |
714 000 000 |
321 502 394.60 |
96 876 467 |
606 400․20 |
19․08․2025 |
18․08․2027 | |
|
19 |
Մարզ Գեղարքունիք, համայնք Վաղաշեն Կամոյի խճուղի 34 (վկայական N 10092020-05-0057) |
510.4 |
0.12574 |
51 100 000 |
4 800 000 |
10 645 645.80 |
995 860․8 |
170 377․2 |
24․12․2025 |
23․12․2027 |
|
20 |
Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան 64/14 (վկայական N 12102022-01- 0261) |
- |
0.2 |
409 256 000 |
409 256 000 |
76 579 800 |
76 579 800 |
48 000 |
23․01․2025 |
22․01․2027 |
|
21 |
Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր գյուղ Արտավազ 1-ին փողոց 39 հողամաս (վկայական N 24092025-07-0002) |
- |
0.47266 |
50 000 000 |
50 000 000 |
8 875 136.82 |
8 875 136.82 |
97 078․80 |
01․10․2025 |
30․09․2027 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
20.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|