ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 327-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2026 թվականի N 327-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված (բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի ցանկի Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող N 17 լոտի, որի 15 102.5 քառ. մետր մակերեսով շենքից 13 592.8 քառ․ մետրն ամրացված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, իսկ 1 509.7 քառ. մետրը՝ կոմիտեին), պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջների համաձայն՝ օտարել էլեկտրոնային աճուրդով՝ համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր:

2․ Սահմանել՝

1) գույքի օտարման պայմանները՝ համաձայն հավելվածի.

2) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս.

3) որ առաջին աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական աճուրդներ մինչև գույքի հերթական աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը՝ համաձայն հավելվածի։

3. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1927-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 2065-Ա որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 153-Ա որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 164-Ա որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 232-Ա որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 571-Ա որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 672-Ա որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 841-Ա որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1220-Ա որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1437-Ա որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1517-Ա որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 19-ի N 327-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

NN

ը/կ

Գույքի գտնվելու վայրը, անվանումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը

Շենք-շինություն-ների մակերեսը (քառ. մետր)

Գույքի զբաղեցրած, օգտագործ-ման ու սպասարկ-ման համար հատկացված հողամասի մակերեսը (հեկտար)

Գույքի գնահատված շուկայական արժեք (դրամ)

Գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը (դրամ)

Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ)

Հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը

(դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը (դրամ)

Գույքի գնահատման ամսաթիվը

Գույքի հերթական աճուրդների կազմա-կերպման վերջնաժամ-կետը

1

Մարզ Շիրակ, համայնք Անի Մարալիկ ք. Հ. Շահինյան փողոց 3 բանկ (վկայական N 03112023-08-

0042)

871,99

0.134

68 400 000

6 100 000

34 362 697

1 061 280

398 036.40

18.08.2025

17.08.2027

2

Մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք. Վ. Սարգսյան փողոց 25/9 հիվանդանոց (վկայական N 24012023-08-

0047)

1968,67

0.4527

324 400 000

144 400 000

174 843 838.6

20 108 028

733 966.8

04.09.2025

03.09.2027

3

Մարզ Արարատ, համայնք Արտաշատ գյուղ Մխչյան Մ. Մաշտոցի փողոց 28 անասնաշենք (վկայական N 10022025-03-0014)

1198․59 (տարածքում առկա է ինքնակամ կառուցված 99 քառ․ մետր շինություն, որը ներկայացվել է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական

օրենսգրքում լրացումներ

և փոփոխու-թյուններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի

2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից

հետո)

2.45043

105 600 000

78 300 000

104 564 102.25

70 756 166

608 687.80

20.03.2025

19.03.2027

4

Մարզ Լոռի, համայնք Ալավերդի գյուղ Ճոճկան 1 ուղեկալի (վկայական

N 30072024-06-0028)

1109․5

4,0

68 933 000

13 464 000

42 210 019

13 464 000

776 280

12.11.2024

11.11.2026

5

Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան ք. Ռուսական փողոց թիվ 9 (վկայական N 30042019-05-

0039)

2572․67

0.679

190 500 000

73 300 000

185 541 190

19 606 125

908 920.80

20.12.2024

19.12.2026

6

Երևան, Ավան Աճառյան փողոց 39/6 (վկայական N 10052024-01-0066)

80,98

(տարածքում առկա են 74,0 քառ․ մետր արտաքին մակերեսով ինքնակամ

կառուցված շինություններ)

1.601295

2 229 400 000

2 224 500 000

403 783 093.37

398 539 907.37

258 077.70

28.10.2024

27.10.2026

7

Մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք. Նիզամու փողոց 53/1 հիվանդանոց (վկայական N 13082021-06-

0052)

3347.26

0.32094

276 800 000

65 400 000

230 886 170.92

14 255 513

1 041 111,60

20.12.2024

19.12.2026

8

Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց 22 շենք, 11 տարածք (վկայական

N 17042024-01-0040)

537.3

0.300644 հա

մակերեսով հողամասի (որից՝ 0.01251 հա մակերեսով հատվածը ծանրա-բեռնված է սերվիտուտով) և շենքի ընդհանուր բաժնային սեփակա-նության գույքի 537/4683

բաժնեմաս

238 900 000

-

124,624,884.13

31 239 437

271 428

02.07.2024

01.07.2026

9

Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Բաղրամյան փողոց 147

(վկայական N 22102025-06-

0077)

1071.2

1.546

80 300 000

67 100 000

54 591 755

29 029 242

619 848

14․07․2025

13․07․2027

10

Մարզ Կոտայք, համայնք Հրազդան Հրազդան ք. Հարավային թաղամասի Ս. Սպանդարյան փողոց 47/3 (վկայական՝ N 22052023-07-

0203)

167.17

0.22364 հա

հողամասի և ընդհանուր օգտագործ-ման տարածքների նկատմամբ 167/1180

բաժնեմաս

30 800 000

6 600 000

15 226 078.70

1 405 900

122 241․60

12․11․2025

11․11․2027

Մարզ Կոտայք, համայնք Հրազդան Հրազդան ք. Հարավային թաղամասի Ս. Սպանդարյան փողոց 47/4 (վկայական՝ N 24032023-07-

0134)

136.38

0.22364 հա

հողամասի և ընդհանուր օգտագործ-ման տարածքների նկատմամբ 136/1180

բաժնեմաս

24 100 000

5 400 000

13 094 934.86

1 144 890

107 462․40

12․11․2025

11․11․2027

11

Երևան, Կենտրոն Հանրապե-տության փողոց 47 (վկայական՝ N 30102025-

01-0205)

843․83

0.063

1 504 000 000

910 600 000

497 533 234

207 900 000

381 778․80

18․08․2025

17․08․2027

12

Երևան, Նոր Նորք Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 (վկայական N 19122022-

01-0213)

1182.5

0.3495 հա

մակերեսով հողամասից և շենքի 2026.8 քառ. մետր մակերեսով ընդհանուր բաժնային սեփակա-նության գույքի նկատմամբ 118250/906350

կազմող բաժնեմաս

425 000 000

-

367 289 132

-

451 800

30.05.2025

29.05.2027

13

Երևան, Շենգավիթ Գ. Նժդեհի փողոց 8 շենք (վկայական N 18022021-01-

0258)

279.72

Շենքի պահպանման և սպասարկ-ման համար հատկացված 0.213229 հեկտար մակերեսով հողամասի և շենքի

ընդհանուր բաժնային

սեփակա-նության գույքի նկատմամբ 279.27/4755.46

բաժնեմասը

53 400 000

-

46 439 862.16

7 377 280

146 265․60

13․11․2025

12․11․2027

14

Մարզ Կոտայք, համայնք Հրազդան Հրազդան ք. Հարավային թաղամասի Ա. Խաչատրյան փողոց 29/4 շինություն (վկայական

N 29102025-07-0058)

668.17

0․1812

92 400 000

34 200 000

52 580 805

5 232 150

336 757․2

22․12․2025

21․12․2027

15

Երևան, Նոր Նորք Մոլդովական փողոց 45

(վկայական N 30092025-01-

0111)

1404․36

0․688419

1 385 800 000

1 123 800 000

356 986 594

171 337 900

629 654․4

18․12․2025

17․12․2027

16

Մարզ Արագածոտն, համայնք Օհանավան 3-րդ փողոց 13 դպրոց

(վկայական N 12042021-02-

0030)

4077.4

(շինության ավարտվածության աստիճանը՝ մինչև 50%)

2.5184

305 902 000

192 506 500

279 687 035.20

111 862 291

1 399 680

25․09․2024

24․09․2026

17

Երևան, Արաբկիր Կոմիտասի պողոտա 49/3 (վկայական N 17012022-01-

0174)

15 102.5

0.618758

5 536 800 000

3 562 600 000

4 742 077 207.48

560 767 381.48

2 372 400.96

26․11․2025

25․11․2027

18

Երևան, Արաբկիր Մամիկոնյանց փողոց թիվ 60 (վկայական N 19092017-

01-0199)

3292.3

0.212944

1 448 200 000

877 300 000

702 431 774.35

125 441 690

1 008 481․20

19․08․2025

18․08․2027

Երևան, Արաբկիր Մամիկոնյանց փողոց 60/2 (վկայական N 19092017-01-

0200)

853.6

0.164453

828 600 000

714 000 000

321 502 394.60

96 876 467

606 400․20

19․08․2025

18․08․2027

19

Մարզ Գեղարքունիք, համայնք Վաղաշեն Կամոյի խճուղի 34 (վկայական

N 10092020-05-0057)

510.4

0.12574

51 100 000

4 800 000

10 645 645.80

995 860․8

170 377․2

24․12․2025

23․12․2027

20

Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան 64/14 (վկայական N 12102022-01-

0261)

-

0.2

409 256 000

409 256 000

76 579 800

76 579 800

48 000

23․01․2025

22․01․2027

21

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր գյուղ Արտավազ 1-ին փողոց 39 հողամաս (վկայական

N 24092025-07-0002)

-

0.47266

50 000 000

50 000 000

8 875 136.82

8 875 136.82

97 078․80

01․10․2025

30․09․2027

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ