ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 85
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2022 թվականի

թիվ 85

քաղ. Բիշքեկ

 

ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 35-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 123 կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական և արդյունաբերական կայունության ապահովմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան՝ ապրանքների ծագումը հաստատելու համար կարող է ներկայացվել ապրանքի ծագման հավաստագրի էլեկտրոնային կամ թղթային պատճենը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս ժամկետում, նշված հավաստագրի բնօրինակը հետագայում պարտադիր ներկայացնելու պայմանով (եթե այդ կանոններին համապատասխան ապրանքների ծագման հավաստագրի բնօրինակը ներկայացնելը պարտադիր պայման է սակագնային առանձնաշնորհումների տրամադրման համար)։ Այդ դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգին համապատասխան՝ հայտարարագրի մեջ հայտարարատուի կողմից հայտագրվում է տեղեկատվություն՝ ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը նշված ժամկետում ներկայացվելու պարտավորության մասին։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 20.10.23 թիվ 120, խմբ. ԵՏՀԽ 26.11.25 թիվ 91)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը չներկայացնելու դեպքում ապրանքի ծագումը համարվում է չհաստատված։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2025, թիվ 91 19.05.2022, թիվ 85
20.10.2023, թիվ 120 19.05.2022, թիվ 85
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան