ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 109 |
քաղ. Մոսկվա |
ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածին և Համաձայնագրի թիվ 2 հավելվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ Համաձայնագրին համապատասխան ներմուծվող ապրանքների առանձին տեսակների մասով սակագնային քվոտաների (այսուհետ՝ սակագնային քվոտաներ) ծավալները 2026 թվականի համար՝ թիվ 1 հավելվածի համաձայն, 2027 թվականի համար՝ թիվ 2 հավելվածի համաձայն, 2028 թվականի համար՝ թիվ 3 հավելվածի համաձայն։
2. Սահմանել, որ՝
սույն որոշման թիվ 1 - 3 հավելվածներում նշված սակագնային քվոտաների ծավալների շրջանակներում ներմուծվող ապրանքների մասով՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում և Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանների պահպանման պարագայում կիրառվում է ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով դրույքաչափը.
սակագնային քվոտաները կիրառվում են սույն որոշման թիվ 1-3 հավելվածներում նշված՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար․
սույն որոշման թիվ 1-3 հավելվածներում նշված՝ սակագնային քվոտաների ծավալները գերազանցող քանակով ապրանքների ներմուծման դեպքում և (կամ) Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանների չպահպանման պարագայում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:
3. Անդամ պետություններին՝
իրականացնել սույն որոշման թիվ 1-3 հավելվածներում նշված սակագնային քվոտաների ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.
հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին՝ իրականացնել սույն որոշման թիվ 1 - 3 հավելվածներում նշված ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրումը․
սույն որոշմամբ սահմանված սակագնային քվոտաների ծավալների փոփոխման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել սահմանված կարգով սույն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկներ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 109 որոշման |
ԾԱՎԱԼՆԵՐ
Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների առանձին տեսակների մասով 2026 թվականի սակագնային քվոտաների
|
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Չափման միավորը |
Սակագնային քվոտայի ծավալները | ||||
|
Հայաստանի Հանրապե-տություն |
Բելառուսի Հանրապե-տություն |
Ղազախստանի Հանրապե-տություն |
Ղրղզստանի Հանրապե-տություն |
Ռուսաստանի Դաշնություն | |||
|
Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք Սերբիայի Հանրապետության ծագում ունեն և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs» կամ «Buttercase cheese», կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում |
0406 90 690 0 0406 90 740 0 0406 90 860 0 0406 90 890 0 0406 90 920 0 0406 90 930 0 0406 90 990 1 0406 90 990 9 |
տոննա |
2 |
17,34 |
133,57 |
5,33 |
241,76 |
|
Սպիրտային թուրմեր՝ ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում, այլ |
2208 20 290 0 2208 20 890 0 |
լ 100% սպիրտ |
5 000 |
3 810 |
49 |
500 |
21 933 |
|
Սիգարետներ՝ ծխախոտ պարունակող |
2402 20 100 0 2402 20 900 0 |
1 000 հատ |
2 000 |
21 993 |
417,6 |
551 |
187 157 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 109 որոշման |
ԾԱՎԱԼՆԵՐ
Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների առանձին տեսակների մասով 2027 թվականի սակագնային քվոտաների
|
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Չափման միավորը |
Սակագնային քվոտայի ծավալները | ||||
|
Հայաստանի Հանրապե-տություն |
Բելառուսի Հանրապե-տություն |
Ղազախստանի Հանրապե-տություն |
Ղրղզստանի Հանրապե-տություն |
Ռուսաստանի Դաշնություն | |||
|
Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք Սերբիայի Հանրապետության ծագում ունեն և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs», կամ «Buttercase cheese», կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում |
0406 90 690 0 0406 90 740 0 0406 90 860 0 0406 90 890 0 0406 90 920 0 0406 90 930 0 0406 90 990 1 0406 90 990 9 |
տոննա |
2 |
17,34 |
133,57 |
5,33 |
241,76 |
|
Սպիրտային թուրմեր՝ ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում, այլ |
2208 20 290 0 2208 20 890 0 |
լ 100% սպիրտ |
5 000 |
3 810 |
49 |
500 |
21 933 |
|
Սիգարետներ՝ ծխախոտ պարունակող |
2402 20 100 0 2402 20 900 0 |
1 000 հատ |
2 000 |
21 993 |
417,6 |
551 |
187 157 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 109 որոշման |
ԾԱՎԱԼՆԵՐ
Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների առանձին տեսակների մասով 2028 թվականի սակագնային քվոտաների
|
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Չափման միավորը |
Սակագնային քվոտայի ծավալները | ||||
|
Հայաստանի Հանրապե-տություն |
Բելառուսի Հանրապե-տություն |
Ղազախստանի Հանրապե-տություն |
Ղրղզստանի Հանրապե-տություն |
Ռուսաստանի Դաշնություն | |||
|
Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք Սերբիայի Հանրապետության ծագում ունեն և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs» կամ «Buttercase cheese», կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում |
0406 90 690 0 0406 90 740 0 0406 90 860 0 0406 90 890 0 0406 90 920 0 0406 90 930 0 0406 90 990 1 0406 90 990 9 |
տոննա |
2 |
17,34 |
133,57 |
5,33 |
241,76 |
|
Սպիրտային թուրմեր՝ ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում, այլ |
2208 20 290 0 2208 20 890 0 |
լ 100% սպիրտ |
5 000 |
3 810 |
49 |
500 |
21 933 |
|
Սիգարետներ՝ ծխախոտ պարունակող |
2402 20 100 0 2402 20 900 0 |
1 000 հատ |
2 000 |
21 993 |
417,6 |
551 |
187 157 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|