ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ 2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 110
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.11.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2025 թվականի

թիվ 110

քաղ. Մոսկվա

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ 2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2.3 հոդվածին, Համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին բաժնին, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 35-րդ հոդվածին համապատասխան, և ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 23 հանձնարարականի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության ծագում ունեցող և Համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ ներմուծվող ապրանքների առանձին տեսակների մասով սակագնային քվոտաների (այսուհետ՝ սակագնային քվոտաներ) ծավալները 2026 թվականի համար՝ թիվ 1 հավելվածի համաձայն, 2027 թվականի համար՝ թիվ 2 հավելվածի համաձայն։

2. Սահմանել, որ՝

սույն որոշման թիվ 1 և 2 հավելվածներում նշված սակագնային քվոտաների ծավալների շրջանակներում ներմուծվող ապրանքների մասով՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում և Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանների պահպանման պարագայում կիրառվում է ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով դրույքաչափը.

սակագնային քվոտաները կիրառվում են սույն որոշման թիվ 1 և 2 հավելվածներում նշված՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար․

սույն որոշման թիվ 1 և 2 հավելվածներում նշված՝ սակագնային քվոտաների ծավալները գերազանցող քանակով ապրանքների ներմուծման դեպքում կամ Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանների չպահպանման դեպքում կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 1 որոշմանը համապատասխան։

3. Անդամ պետություններին՝

իրականացնել սույն որոշման թիվ 1 և 2 հավելվածներում նշված սակագնային քվոտաների ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.

հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին՝ իրականացնել սույն որոշման թիվ 1 և 2 հավելվածներում նշված ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրումը․

սույն որոշմամբ սահմանված սակագնային քվոտաների ծավալների փոփոխման անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միության իրավունքով սահմանված կարգով սույն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկներ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի նոյեմբերի 26-ի

թիվ 110 որոշման

 

ԾԱՎԱԼՆԵՐ

 

Իրանի Իսլամական Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների առանձին տեսակների մասով 2026 թվականի սակագնային քվոտաների

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Սակագնային քվոտաների ծավալները (տոննա)

ընդամենը

Հայաստանի Հանրապե-տություն

Բելառուսի Հանրապե-տություն

Ղազախստանի Հանրապե-տություն

Ղրղզստանի Հանրապե-տություն

Ռուսաստանի Դաշնություն

Ընտանի հավերի (Gallus domesticus) միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած

0207 11 100 9,0207 11 300 9, 0207 11 900 9, 0207 12 100 9, 0207 12 900 9, 0207 13 100 9, 0207 13 200 9, 0207 13 300 9, 0207 13 400 9, 0207 13 500 9, 0207 13 600 9, 0207 13 700 9, 0207 13 910 9, 0207 13 990 9, 0207 14 100 9, 0207 14 200 9, 0207 14 300 9, 0207 14 400 9, 0207 14 500 9, 0207 14 600 9, 0207 14 700 9, 0207 14 910 9, 0207 14 990 9

5 000

1 000

1 000

1 000

1 000

1 000

Կարտոֆիլ՝ թարմ կամ պաղեցրած՝ բացառությամբ սերմացու կարտոֆիլի

0701 90 100 0, 0701 90 500 0, 0701 90 900 0

20 000

53

157

1 021

1

18 768

Լոլիկներ՝ թարմ կամ պաղեցրած

0702 00 000 1,0702 00 000 2,

0702 00 000 3, 0702 00 000 4,

0702 00 000 5, 0702 00 000 6,

0702 00 000 7, 0702 00 000 9

33 000

364

4 729

1 022

125

26 760

Գլուխ կաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի և Brassica ցեղի նույնանման ուտելի բանջարեղենի առանձին տեսակներ՝ թարմ կամ պաղեցրած

0704 90 100 1,0704 90 100 9,

0704 90 800 0

15 000

388

1 445

182

26

12 959

Գազար և շաղգամ` թարմ կամ պաղեցրած

0706 10 000 1,0706 10 000 9

10 000

257

64

13

1

9 665

Ճակնդեղ սեղանի, քոշմորուք, նեխուր արմատային, ամսական բողկ և այլ նույնանման ուտելի արմատապտուղներ` թարմ կամ պաղեցրած

0706 90 100 0, 0706 90 300 0,

0706 90 900 1,0706 90 900 9

10 000

54

1 224

106

7

8 609

Վարունգներ և մանրավարունգներ՝ թարմ կամ պաղեցրած

0707 00 050 1,0707 00 050 2,

0707 00 050 3,0707 00 050 4,

0707 00 050 5, 0707 00 050 6,

0707 00 050 9, 0707 00 900 0

43 000

1 791

1 127

2 404

280

37 398

Խնձորներ թարմ

0808 10 100 0, 0808 10 800 1,

0808 10 800 2,0808 10 800 3,

0808 10 800 5,0808 10 800 6,

0808 10 800 7,0808 10 800 8

140 000

308

32 797

18 188

2 044

86 663

Լոլիկներ՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, այլ

2002 90 110 0, 2002 90 190 0,

2002 90 310 0, 2002 90 390 0,

2002 90 910 0, 2002 90 990 0

20 000

365

188

2 920

108

16419

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի նոյեմբերի 26-ի

թիվ 110 որոշման

 

ԾԱՎԱԼՆԵՐ

 

Իրանի Իսլամական Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած՝ ընտանի հավերի (Gallus domesticus) մսի և սննդային ենթամթերքի առանձին տեսակների մասով 2027 թվականի սակագնային քվոտայի

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Սակագնային քվոտայի ծավալները (տոննա)

ընդամենը

Հայաստանի Հանրապե-տություն

Բելառուսի Հանրապե-տություն

Ղազախստանի Հանրապե-տություն

Ղրղզստանի Հանրապե-տություն

Ռուսաստանի Դաշնություն

Ընտանի հավերի (Gallus domesticus) միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած

0207 11 100 9, 0207 11 300 9, 0207 11 900 9, 0207 12 100 9, 0207 12 900 9, 0207 13 100 9, 0207 13 200 9, 0207 13 300 9, 0207 13 400 9, 0207 13 500 9, 0207 13 600 9, 0207 13 700 9, 0207 13 910 9, 0207 13 990 9, 0207 14 100 9, 0207 14 200 9, 0207 14 300 9, 0207 14 400 9, 0207 14 500 9, 0207 14 600 9, 0207 14 700 9, 0207 14 910 9, 0207 14 990 9

5 000

1 000

1 000

1 000

1 000

1 000

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան