ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 139 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 103
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.11.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2025 թվականի

թիվ 103

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 139 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության մասին» թիվ 139 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 103 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման մեջ կատարվող

 

1. Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգում (նշված որոշման թիվ 1 հավելված).

ա) 2-րդ կետում՝

առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն`

«նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչ՝ նավիգացիոն կապարակնիքի գրանցման ժամանակ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի կողմից դրան շնորհված 36-պայմանանշանային եզակի համար, որը գեներացվել (ձևավորվել) է UUID (Universally Unique IDentifier) ստանդարտին համապատասխան.»,

յոթերորդ պարբերության մեջ «լիցքի մակարդակի» բառերից հետ լրացնել «, նավիգացիոն կապարակնիքի փակող մեխանիզմի վիճակի և այդ կապարակնիքի հետ տեղի ունեցած արտակարգ իրավիճակների» բառերով,

յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը՝ արտադրողի կողմից շնորհված նավիգացիոն կապարակնիքի համար, որի մասին տեղեկատվությունը զետեղված է դրա հենամարմնի վրա և պարունակվում է այդ կապարակնիքում:»,

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետ՝

«61. Հաղորդագրություն ուղարկողի կողմից իր տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկությունների և նախկինում ուղարկված հաղորդագրության մեջ նշված տեղեկությունների միջև անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ուղարկողը ձևավորում է նախկինում ուղարկված հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման վերաբերյալ հաղորդագրություն, ինչպես նաև (անհրաժեշտության դեպքում) ճշգրիտ տեղեկություններ պարունակող նոր հաղորդագրություն:

Նախկինում ուղարկված հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման վերաբերյալ հաղորդագրությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաղորդագրության բոլոր ստացողներին:

Նախկինում ուղարկված հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման վերաբերյալ հաղորդագրություն չի ուղարկվում, եթե փոխադրման հետագծման ավարտի օրվանից, որի շրջանակներում նախկինում ուղարկվել էր հաղորդագրությունը, անցել է ավելի քան 30 օրացուցային օր:»,

գ) 7-րդ կետում՝ աղյուսակում, «А02» ծածկագրով իրադարձության դիրքում երկրորդ սյունակը լրացնել «՝ նավիգացիոն կապարակնիքի կրկնակի զետեղման դեպքում» բառերով,

դ) 12-րդ կետում՝

առաջին պարբերությունից հանել «նշելով հետագծելիության «01» ծածկագիրը։» բառերը,

առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունները՝

«ընթացուղու օպերատորներին՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի նշումով.

գրանցման օպերատորին՝ փոխադրման հետագծման փուլի «08» ծածկագրի նշումով։».

ե) 14-րդ կետում «հետագծման «03» ծածկագիրը» բառերը փոխարինել «փոխադրման հետագծման փուլի «03» ծածկագիրը» բառերով,

զ) 15-րդ կետի առաջին պարբերության մեջ «անդամ պետության» բառերից հետո լրացնել «պետական» բառով, «հետագծման օպերատորն» բառերից առաջ լրացնել «փոխադրման» բառով,

է) 16-րդ կետում «հետագծման օպերատորն» բառերից առաջ լրացնել «փոխադրման» բառով,

ը) 17-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «XII բաժնով» բառերը փոխարինել «VII բաժնով» բառերով.

թ) 18-րդ կետում՝

առաջին պարբերության մեջ՝

«փոխադրումը հետագծող օպերատորին» բառերը փոխարինել «գրանցման օպերատորին» բառերով,

հանել «այն ժամանակահատվածը, որի ընթացքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկությունները, և» բառերը,

երկրորդ պարբերությունը լրացնել «, այն փոխադրումների բոլոր եզակի համարների վերաբերյալ, որոնց հետագծումն իրականացվել է հարցված ժամանակահատվածում՝ կիրառելով այն նավիգացիոն կապարակնիքը, որի նույնականացուցիչը նշված է հարցման մեջ։» բառերով.

ժ) 19-րդ կետում՝

առաջին պարբերությունը «հետագծող օպերատորը» բառերից առաջ լրացնել «փոխադրումը» բառով,

երկրորդ պարբերությունից հանել «այդ թվում՝» և «՝ նշելով ժամանականիշը (հարցման մեջ նշված ժամանակահատվածի սահմաններում)» բառերը,

ժա) 21-րդ կետի առաջին պարբերության մեջ՝

«Հետագծող օպերատորը» բառերը փոխարինել «Փոխադրումը հետագծող օպերատորը» բառերով,

«հետագծման «02» ծածկագիրը» բառերը փոխարինել «փոխադրման հետագծման փուլի «02» ծածկագիրը» բառերով.

ժբ) 26-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «հաղորդագրություն» բառը փոխարինել «հարցում» բառով, [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին], «IV բաժնով» բառերը փոխարինել «III բաժնով» բառերով.

ժգ) 27-րդ կետում «հետագծման «06» ծածկագիրը» բառերը փոխարինել «փոխադրման հետագծման փուլի «06» ծածկագիրը» բառերով.

ժդ) 33-րդ կետում՝

«IV բաժնով» բառերը փոխարինել «VIII բաժնով» բառերով,

հանել «իրադարձության «В01» ծածկագիրը և» բառերը,

«XIII բաժնին» բառերը փոխարինել «XII բաժնին» բառերով.

ժե) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«34. Փոխադրումը հետագծող օպերատորը սույն կարգի 33-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո կամ մինչև հետագծման օբյեկտի՝ այն անդամ պետության տարածքից մեկնումը, որտեղ սկսվել է փոխադրման հետագծումը, նավիգացիոն կապարակնիք՝ փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցման ավարտի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում, այն անդամ պետության ընթացուղու օպերատորին, որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակ և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, ուղարկում է հաղորդագրություն, որը պարունակում է տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով փոխադրման հետագծման փուլի «04» ծածկագիրը և արտակարգ իրավիճակի ծածկագիրը՝ տեղեկությունների կազմի XII բաժնին համապատասխան։».

ժզ) 35-րդ կետում «հետագծման «07» ծածկագիրը» բառերը փոխարինել «փոխադրման հետագծման փուլի «07» ծածկագիրը» բառերով։

2. Այն տեղեկությունների կազմը, որոնք փոխանակում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները) յուրաքանչյուր հետագծվող փոխադրման վերաբերյալ (նշված որոշման թիվ 2 հավելված), շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի

թիվ 139 որոշման

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 103 որոշման խմբագրությամբ)

 

ԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ,

 

որոնք փոխանակում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները) յուրաքանչյուր հետագծվող փոխադրման վերաբերյալ

 

I. Նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

 

II. Նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

3. Նավիգացիոն կապարակնիքի մոդելը

4. Ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում նավիգացիոն կապարակնիքի գրանցման ամսաթիվը

5. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

6. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 101՝ սխալ. հարցման մեջ նշված համարով կապարակնիքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել,

գ) 203՝ սխալ. հարցման մեջ նշված համարով նավիգացիոն կապարակնիքը գրանցված է տեղեկատվական համակարգում, սակայն չի կարող օգտագործվել փոխադրման հետագծում իրականացնելու համար

 

III. Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

3. Իրադարձության ծածկագիրը

4. Փոխադրման եզակի համարը՝ իրադարձության «А03», «А04» ծածկագրերի դեպքում

5. Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողության մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը

6. Նավիգացիոն կապարակնիքի կողմից ուղարկվող հաղորդագրությունների միջև ժամանակային միջակայքը, րոպեների քանակը (1-ից մինչև 120)՝ իրադարձության «А07» ծածկագրի դեպքում

7. Նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման պատճառը՝ իրադարձության «А04» ծածկագրի դեպքում

 

IV. Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Փոխադրման եզակի համարը` բացառությամբ իրադարձության «А06» ծածկագրի

3. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

4. Իրադարձության ծածկագիրը

5. Իրադարձության ամսաթիվը և ժամը՝ իրադարձությունների «А02», «А03», «А04», «А05», «А06», «А07», «А08» ծածկագրերի դեպքում

6. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 101՝ սխալ. հարցման մեջ նշված համարով կապարակնիքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել,

գ) 102՝ սխալ. հարցման մեջ նշված համարով փոխադրման մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել,

դ) 201՝ սխալ. նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ չեն կատարվել,

ե) 202՝ սխալ. հարցման մեջ նշված համարով նավիգացիոն կապարակնիքը չի կիրառվում հարցման մեջ նշված համարով փոխադրման հետագծման համար

7. Հեռահար գործողության ծածկագիրը՝ իրադարձության «А05» ծածկագրի դեպքում՝

ա) «D0»՝ հատուկ սարքի օգտագործմամբ գործողություն կատարելու մասին հաղորդագրություն,

բ) «D1»՝ հեռահար գործողություն կատարելու հարցում

8. Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություն կատարելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը՝ իրադարձությունների «А02», «А05» և «А08» ծածկագրերի դեպքում

9. Նավիգացիոն կապարակնիքից հաղորդագրությունների ուղարկման պարբերականությունը՝ իրադարձության «А07» ծածկագրի դեպքում

10. Տեղեկություններ նոր նավիգացիոն կապարակնիքի մասին՝ իրադարձության «А08» ծածկագրի դեպքում՝

ա) նոր նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը,

բ) նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը,

գ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նոր նավիգացիոն կապարակնիքը,

դ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման պատճառները,

ե) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման վայրը, ամսաթիվը և ժամը,

զ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումն իրականացրած կազմակերպության կամ պետական իշխանության մարմնի անվանումը

 

V. Նավիգացիոն կապարակնիքի վրա տեղեկատվություն գրանցելու հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Ազգային օպերատորի անվանումը, որին հարցում է ուղարկվում և որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

3. Փոխադրման եզակի համարը

4. Նավիգացիոն կապարակնիքի վրա գրանցելու համար տեղեկությունները

5. Վերահսկող մարմնի՝ նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու թույլտվության առկայության հատկանիշը

 

VI. Նավիգացիոն կապարակնիքի վրա տեղեկատվության գրանցման արդյունքների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

3. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 201՝ սխալ. նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ չեն կատարվել

 

VII. Փոխադրումը հետագծելու մասին տեղեկությունների կազմը

 

1. Փոխադրման եզակի համարը

2. Փոխադրումը հետագծող ազգային օպերատորի անվանումը

3. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 102՝ սխալ. հարցման մեջ նշված համարով փոխադրման մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել,

գ) 104՝ փոխադրման եզակի համարով տեղեկությունները գտնվել են, սակայն կարող են ներկայացվել միայն ընթացուղու օպերատորին

4. Փոխադրման հետագծման փուլի ծածկագիրը.

ա) 01՝ հետագծման մեկնարկը,

բ) 02՝ հետագծման ավարտը,

գ) 03՝ փոխադրման մասին տեղեկությունները,

դ) 04՝ արտակարգ իրավիճակը և (կամ) չարտոնված գործողությունները,

ե) 05՝ նավիգացիոն կապարակնիքի հանում առանց դիտարկումը դադարեցնելու,

զ) 06՝ նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում՝ դրա փոխարինման կապակցությամբ,

է) 07՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական սահմանով հետագծման օբյեկտի տեղափոխում՝ արտակարգ իրավիճակի և (կամ) չարտոնված գործողությունների դեպքում,

ը) 08՝ հետագծման մեկնարկը, գրանցման օպերատորի համար տեղեկատվությունը

5. Իրադարձության ծածկագիրը` բացառությամբ փոխադրման հետագծման փուլերի «03», «07», «08» ծածկագրերի

6. Իրադարձության ամսաթիվը և ժամը՝ իրադարձությունների «А02», «А03», «А04», «А05», «А06», «А07», «А08», «В01» ծածկագրերի դեպքում` բացառությամբ փոխադրման հետագծման փուլերի «03», «07», «08» ծածկագրերի

7. Ծածկագիրը՝ սույն փաստաթղթի XII բաժնին համապատասխան՝ փոխադրման հետագծման «04» ծածկագրի դեպքում

8. Նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկությունները.

ա) նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը,

բ) նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում,

գ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը,

դ) նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալները՝ փոխադրման հետագծման փուլերի «03» և «04» ծածկագրերի դեպքում`

կուտակչային մարտկոցի լիցքի մակարդակը,

աշխարհագրական երկայնությունը,

աշխարհագրական լայնությունը,

տեղափոխման արագությունը,

ժամանականիշը,

ծածկագիրը՝ սույն փաստաթղթի XII բաժնին համապատասխան (գրանցման օպերատորից նման տեղեկատվություն ստանալու դեպքում),

նավիգացիոն կապարակնիքի՝ փակող մեխանիզմի վիճակը,

փաստացի ժամանականիշը՝ հաշվի առնելով այն տեղեկատվական համակարգի տեղեկությունները, որտեղ գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

9. Տեղեկություններ նոր նավիգացիոն կապարակնիքի մասին՝ փոխադրման հետագծման փուլի «06» ծածկագրի դեպքում՝

ա) նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը,

բ) նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը,

գ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

10. Տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում՝

ա) 20՝ երկաթուղային տրանսպորտ,

բ) 30՝ ավտոմոբիլային տրանսպորտ` բացառությամբ տրանսպորտային միջոցների տեսակի «31» և «32» ծածկագրերով նշված տրանսպորտային միջոցների,

գ) 31՝ տրանսպորտային միջոցների շարժակազմ (քարշակ կիսակցորդով կամ կցորդով),

դ) 32՝ տրանսպորտային միջոցների շարժակազմ (քարշակ կցորդով (կցորդներով) և կիսակցորդով (կիսակցորդներով))

11. Տրանսպորտային միջոցի գրանցման համարը (բեռնարկղի նույնականացման համարը)՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում

12. Տեղեկություններ տրանսպորտային միջոցի մասին՝ ավտոմոբիլային տրանսպորտի համար՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում՝

ա) տրանսպորտային միջոցի տիպը,

բ) տրանսպորտային միջոցի գրանցման երկիրը

13. Երթուղին (դրա սահմանման դեպքում)՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում

14. Առևտրային ընթացակարգի տեսակի ծածկագիրը՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում՝

ա) 01՝ արտաքին առևտուր (տարանցում),

բ) 02՝ արտաքին առևտուր (արտահանում),

գ) 03՝ փոխադարձ առևտուր

15. Հետագծման ենթակա ապրանքի կատեգորիայի ծածկագիրը՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում՝

01՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ապրանքային դիրքերում դասակարգվող ալկոհոլային արտադրանք, որը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում է «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև,

02՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 2401, 2402 և 2403 ապրանքային դիրքերում դասակարգվող ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև,

03՝ ապրանքներ, որոնց նկատմամբ կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ և որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև,

04՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 2404, 2939 79 00 00, 2939 80 000 00 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ նիկոտին պարունակող արտադրանք, նիկոտինային հումք, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան

16. Տեղեկություններ փոխադրումն ուղեկցող փաստաթղթի մասին՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում՝.

ա) տարանցման հայտարարագրի գրանցման համարը (առևտրային ընթացակարգի տեսակի «01» ծածկագրի դեպքում),

բ) ապրանքների հայտարարագրի գրանցման համարը (առևտրային ընթացակարգի տեսակի «02» ծածկագրի դեպքում),

գ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի ամսաթիվը և գրանցման համարը (առևտրային ընթացակարգի տեսակի «03» ծածկագրի դեպքում)

17. Տեղեկություններ փոխադրողի մասին (փոխադրողի անվանումը, գրանցման երկիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության հարկային մարմնում հաշվառման վերցնելու ժամանակ շնորհված համարը (առկայության դեպքում), փոխադրողի հեռախոսահամարը, վարորդի հեռախոսահամարը (ավտոմոբիլային փոխադրումների դեպքում))՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում

18. Նավիգացիոն կապարակնիքը հանելու վայրը (երկրի ծածկագիրը, մաքսային մարմնի ծածկագիրը (առևտրային ընթացակարգի տեսակի «01» և «02» ծածկագրի դեպքում, նավիգացիոն կապարակնիքը հանելու վայրի հասցեն և (կամ) աշխարհագրական կոորդինատները (առևտրային ընթացակարգի տեսակի «03» ծածկագրի դեպքում))՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում

 

VIII. Նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 101՝ սխալ. հարցման մեջ նշված համարով կապարակնիքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել,

գ) 103՝ ըստ նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցչի` տեղեկությունները գտնվել են, սակայն կարող են ներկայացվել միայն փոխադրման հետագծման օպերատորին

3. Նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալները.

ա) կուտակչային մարտկոցի լիցքի մակարդակը,

բ) աշխարհագրական երկայնությունը,

գ) աշխարհագրական լայնությունը,

դ) տեղափոխման արագությունը,

ե) ժամանականիշը,

զ) ծածկագիրը՝ սույն փաստաթղթի XII բաժնին համապատասխան (գրանցման օպերատորից նման տեղեկատվություն ստանալու դեպքում),

է) նավիգացիոն կապարակնիքի՝ փակող մեխանիզմի վիճակը,

ը) փաստացի ժամանականիշը՝ հաշվի առնելով այն տեղեկատվական համակարգի տեղեկությունները, որտեղ գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

 

IX. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցչի վերաբերյալ տեղեկատվության հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Փոխադրման եզակի համարը՝ հարցման տեսակի «Т1» ծածկագրի դեպքում

3. Տեղեկությունների տրամադրման ժամանակահատվածը՝ հարցման տեսակի «Т0» ծածկագրի դեպքում՝

ա) ժամանակահատվածի մեկնարկի ամսաթիվը,

բ) ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը

4. Հարցման տեսակի ծածկագիրը.

ա) «Т0»՝ նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցչով փոխադրման եզակի համարների հարցում,

բ) «Т1»՝ նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալների մասին հարցումը

 

X. Փոխադրումների եզակի համարների մասին տեղեկությունների կազմը՝ ըստ նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցչի

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 101՝ սխալ. հարցման մեջ նշված համարով կապարակնիքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել

3. Փոխադրման եզակի համարը

4. Փոխադրումը հետագծող (հետագծած) ազգային օպերատորի անվանումը

5. Այն երկրների ծածկագրերը, որոնց տարածքներով իրականացվում (իրականացվել) է փոխադրումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան

 

XI. Փոխադրման եզակի համարով հետագծման մասին տեղեկատվության հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

Փոխադրման եզակի համարը

 

XII. Այն արտակարգ իրավիճակների (չարտոնված գործողությունների) դասակարգիչը, որոնք կարող են տեղի ունենալ նավիգացիոն կապարակնիքի հետ

 

Ծածկագիր

Անվանում

01

նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի ամբողջականության խախտում

02

նավիգացիոն կապարակնիքի էլեկտրոնային բլոկի հենամարմնի ամբողջականության խախտում

03

ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով իրականացվող փոխադրման՝ 50 կմ-ից ավելի հեռավորության վրա կամ փոխադրման պայմաններով պայմանավորված՝ վերահսկող մարմնի կողմից սահմանված այլ պարամետրով շեղում երթուղուց

04

նավիգացիոն կապարակնիքի անսարքություն

05

նավիգացիոն կապարակնիքի սնուցման աղբյուրի (կուտակչի)՝ 15 տոկոսից ցածր լիցքի մակարդակ

06

փոխադրումը հետագծող օպերատորի կողմից նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալներ պարունակող հաղորդումներ չստանալը՝ նավիգացիոն կապարակնիքի և այն ազգային օպերատորի կողմից տեղեկատվական փոխգործակցության երկու իրար հաջորդող ժամանակահատվածների ընթացքում, որի տեղեկատվական համակարգում գրանցված է այդ նավիգացիոն կապարակնիքը

07

չարտոնված գործողություններ

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: