ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մինսկ |
ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին ու 5-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելին (այսուհետ՝ բազային մոդել) համապատասխան՝ բնական մորթուց հագուստի առարկաների, հագուստի պարագաների և այլ արտադրատեսակների (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորումն ապահովելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ՝
դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված ապրանքները.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների դրոշմավորման վերաբերյալ առանձին փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 70 որոշմանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների դրոշմավորման նպատակով առանձին փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 86 որոշմանը համապատասխան՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորումը կարող է իրականացվել մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ․
սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներում սահմանվում է 2027 թվականի մարտի 1-ից․
անդամ պետությունն իրավասու է սահմանելու իր տարածքում հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքի ավելի ուշ ժամկետ՝ պայմանով, որ այդ ապրանքները շրջանառության մեջ գտնվեն միայն տվյալ անդամ պետության տարածքում․
անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է բազային մոդելի II և IV բաժիններով նախատեսված կարգով։
2. Հաստատել կցվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքի նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքի նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
2026 թվականի մարտի 1-ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների դրոշմավորման վերաբերյալ առանձին փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 70 որոշումը․
2027 թվականի մարտի 1-ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների դրոշմավորման նպատակով առանձին փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 86 որոշումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների դրոշմավորման հարցերով որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 77 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 116 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքի անվանումը |
|
4303 10 901 0 |
Հագուստի առարկաներ՝ ջրաքիսի մորթուց |
|
4303 10 902 0 |
Հագուստի առարկաներ՝ ճահճակուղբի մորթուց |
|
4303 10 903 0 |
Հագուստի առարկաներ՝ բևեռաղվեսի կամ աղվեսի մորթուց |
|
4303 10 904 0 |
Հագուստի առարկաներ՝ ճագարի կամ նապաստակի մորթուց |
|
4303 10 905 0 |
Հագուստի առարկաներ՝ ջրարջի մորթուց |
|
4303 10 906 0 |
Հագուստի առարկաներ՝ ոչխարենուց |
|
4303 10 908 0 |
Հագուստի այլ առարկաներ* |
*Հագուստի առարկաներ՝ մորթու այլ տեսակներից։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 116 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքի նույնականացման միջոցի, ապրանքի նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներ, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգ
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի -ի թիվ որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված՝ բնական մորթուց հագուստի առարկաների, հագուստի պարագաների և այլ արտադրատեսակների (այսուհետ՝ ապրանքներ) դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques -Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի փոխակերպելիս պետք է կիրառվի ECC 200 պայմանանշանների ամբողջությունը՝ FNC1 նշանն օգտագործելով որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։
3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբը (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից.
տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -./_,:; = <> ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ տվյալ խմբի համար նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների չորրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են դրանց վրա նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման միջոցով՝ այնպիսի եղանակով, որը, առանց վերջինս վնասելու, թույլ չի տալիս այդ նյութական կրիչն առանձնացնել։
6. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցը՝ այդ փաթեթվածքի մեջ տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 116 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորների (ադմինիստրատորների) միջև (այսուհետ՝ օպերատորներ) տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի -ի թիվ որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված՝ բնական մորթուց դրոշմավորված հագուստի առարկաների, հագուստի պարագաների ու այլ արտադրատեսակների (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքների ցանկ, ապրանքներ) և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություններ)՝ XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML 1.0 (Third Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures Second Edition» և «XML Schema Part 2: Datatypes Second Edition» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3 .org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) հավելվածի 1–4-րդ, 7–8-րդ ու 11–12-րդ աղյուսակներում և սույն պահանջների 1–4-րդ աղյուսակներում։
3. Սույն պահանջների 1-4-րդ աղյուսակների դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում է բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
|
Աղյուսակ 1 |
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. | ||
|
1 |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը) |
ապրանքի ֆունկցիոնալ անվանումը |
նշվում է ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը)։ Օրինակ՝ «բաճկոն», «կիսավերարկու» |
1 | ||
|
2 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով՝ պիտակի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան |
1 | |||
|
3 |
Ապրանքային նշանը (բրենդը) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի մասին) մասին |
նշվում է նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշագիրը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 | ||
|
4 |
Մորթու հիմնական տեսակը |
նշվում է արտադրատեսակի մեջ առավելագույն քանակական հարաբերակցությունը կազմող մորթին |
1 | |||
|
5 |
Արտադրատեսակի ներկման հատկանիշը |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը․ «այո» արժեքը՝ եթե ապրանքը ներկված է. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 | |||
|
6 |
Արտադրողի մոդելը (ապրանքատեսակը (արտիկուլը)) |
արտադրողի մոդելը (ապրանքատեսակը (արտիկուլը)) |
1 | |||
|
7 |
Գույնը |
գույնը |
1 | |||
|
8 |
Չափը |
արտադրատեսակի չափը |
1 | |||
|
9 |
Նպատակային սեռը |
սպառողի նպատակային սեռը |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «իգական», «արական», «ունիվերսալ (ունիսեքս)», «առանց սեռը նշելու» |
1 | ||
|
10 |
Հումքի կազմը |
պարունակում է ապրանքի կազմի մեջ մտնող՝ տոկոսով նշված տարրերի, բաղադրամասերի նկարագրությունը՝ |
նշվում են տեքստային տողում ներառված՝ ապրանքի բնութագրերը |
1 | ||
|
11 |
Ապրանքի պատկերը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..* | ||
|
Աղյուսակ 2 |
Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի միավորի գինը՝ հաշվի առնելով ԱԱՀ-ն* |
տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ հաշվի առնելով ԱԱՀ-ն |
տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով |
0..1 |
|
2 |
Ապրանքի միավորի ԱԱՀ-ն* |
ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը |
նշվում են ապրանքի յուրաքանչյուր միավորի մասով ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները |
0..1 |
|
3 |
Արտադրման ամսաթիվը |
տեղեկություններ արտադրման ամսաթվի մասին |
1 |
* Տեղեկություններն արտահանողը փոխանցում է կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օպերատորի տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։ Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 2-րդ աղյուսակի 1-ին և 2-րդ կետերում նշված երկու տարրերը։
|
Աղյուսակ 3 |
Ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
|
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն | |
|
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար | |
|
01 |
Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-նիշ թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի նույնականացման համար | |
|
21 |
Ապրանքի անհատական սերիական համարը (Serial Number) |
N2+X..13 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 13 պայմանանշաններից բաղկացած դաշտը պարունակում է ապրանքի անհատական սերիական համարը, որն ապրանքի միավորին տրվում է դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ միասին՝ ապրանքի անհատական սերիական համարն ապրանքի յուրաքանչյուր միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում՝ ապրանքի միավորի նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!"%&'* + -•/_,:; = <>?)) | |
|
91 |
Ստուգման բանալին |
N2+X..4 |
ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան | |
|
92 |
Ստուգման ծածկագիրը |
N2+X..44 |
ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների կիրառմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան | |
|
Աղյուսակ 4 |
Ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
|
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը |
|
I. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | |
|
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 4։ 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)։ 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույանականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)։ 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91»․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման բանալու նույնականացուցիչը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան)։ 5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92»․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման ծածկագիրը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան) |
|
II. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | |
|
101 կամ 301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1։ 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z (а – z)) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,-_ . / :;< = >?!) |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 116 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով
1. Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)։
2. Ապրանքի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):
5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:
6. Ապրանքային նշանը (բրենդը):
7. Ապրանքի մասին տեղեկությունները՝
մորթու հիմնական տեսակը.
ներկման հատկանիշը.
արտադրողի մոդելը (ապրանքատեսակը).
գույնը.
չափը.
նպատակային սեռը.
հումքի կազմը.
արտադրման ամսաթիվը։
8. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունները (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարն ու ամսաթիվը):
9. Ապրանքի ծագման երկիրը:
10. Դրոշմավորվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Ապրանքն արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքների համար):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: