ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 114 |
քաղ. Մինսկ |
«ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման կարգի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման կարգի մասին
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված (այսուհետ համապատասխանաբար՝ Պայմանագիր, պայմանագրի թիվ 5 հավելված)) առնչվող մասով պարտավորությունների կատարման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ազգային (կենտրոնական) բանկերի կողմից հաշվարկների իրականացման անընդհատությունը և անխափանությունն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ մինչև Պայմանագրի մեջ այնպիսի փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ուժի մեջ մտնելը, որոնցով նախատեսվում է անդամ պետությունների միջև Պայմանագրի թիվ 5 հավելվածի 29-րդ կետի առաջին և չորրորդ պարբերություններում դրամական միջոցները (ԱՄՆ դոլարով) անդամ պետությունների ազգային արժույթով (արժույթներով) փոխանցելու հնարավորությունը, ինչպես նաև նշված արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո և մինչև մեկ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի ու մյուս անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի միջև (անհրաժեշտության դեպքում՝ այդ անդամ պետությունների լիազորված մարմինների մասնակցությամբ) նշված գումարները անդամ պետությունների ազգային արժույթով (արժույթներով) փոխանցելու մասով փոխադարձ համաձայնության ձեռքբերումը, կիրառվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 18-ի թիվ 1 որոշման 2-րդ կետում նշված՝ ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման կարգը։
Փոխադարձ համաձայնության ձեռքբերման ամսաթիվ է համարվում գրավոր առաջարկի մեջ նշված և անդամ պետությունների երկու ազգային (կենտրոնական) բանկերի կողմից համաձայնեցված ամսաթիվը։
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների հաշվին դրամական միջոցների փոխանցման մասով հանդիպակաց պարտավորությունների կատարման շրջանակներում հաշվարկների անցկացման հնարավորությունը 2026 թվականի հունիսի 1-ից պահպանելու նպատակով՝ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերին՝ ապահովել (անհրաժեշտության դեպքում) թղթակցային հաշվի պայմանագրերի նոր լրացուցիչ համաձայնագրերի կնքումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: