ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 88
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.11.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

26 նոյեմբերի 2025 թվականի

թիվ 88

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ուզբեկստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև Եվրասիական տնտեսական միության և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի նախագծի՝ կցվող հայեցակարգային դրույթներին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 88 որոշմամբ

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ուզբեկստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև Եվրասիական տնտեսական միության և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի նախագծի

 

I. Ներածություն

 

1. Սույն հայեցակարգային դրույթները սահմանում են Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ուզբեկստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև Եվրասիական տնտեսական միության և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման նպատակներն ու խնդիրները (այսուհետ համապատասխանաբար՝ Կողմեր, համաձայնագիր), ինչպես նաև համաձայնագրում` առանց բանակցությունների ընթացքում Կողմերի վերջնական դիրքորոշմանը վնասելու, կարգավորման ենթակա հիմնական հարցերը։

 

II. Նպատակները

 

2. Համաձայնագրի կնքման նպատակներն են՝

ա) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կազմակերպումը, որը թույլ է տալիս ապահովել՝

Միության և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքներ ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման արագացումը.

ապրանքների մաքսային հայտարարագրման հավաստիության և ապրանքահոսքերի թափանցիկության բարձրացումը.

մաքսային հսկողության արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ.

Միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության, մաքսային կարգավորման ոլորտում Միության մարմինների միջազգային պայմանագրերի ու ակտերի և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը.

Միության և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքներ՝ մաքսային հսկողությունից խուսափելով, պոտենցիալ վտանգավոր, տեղափոխման համար արգելված և սահմանափակված ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերի և անվտանգության ապահովման ոլորտում Կողմերի շահերին առնչվող այլ ռիսկերի նվազեցումը.

Միության անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունների մշտադիտարկման և վերլուծության իրականացումը.

բ) մաքսային համագործակցության ընդլայնումը, Միության անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային ծառայությունների միջև վստահության բարձրացումը:

 

III. Խնդիրները

 

3. Համաձայնագրի կնքման խնդիրներն են՝ Միության և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման իրականացման պայմանների սահմանումը և կարգի ձևավորումը:

 

IV. Հիմնական հարցերը

 

4. Համաձայնագրի շրջանակներում կարգավորման են ենթակա հետևյալ հիմնական հարցերը՝

ա) փոխանակվող տեղեկատվության ծավալը, կազմը, կառուցվածքը և ձևաչափը.

բ) փոխանակվող տեղեկատվության աղբյուրները.

գ) տեղեկատվության փոխանակման իրականացման տեխնիկական պայմանները.

դ) տեղեկատվության փոխանակման մասնակիցների փոխգործակցության մեխանիզմը.

ե) փոխանակման շրջանակներում փոխանցված տեղեկատվության պաշտպանությանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները.

զ) տեղեկատվության փոխանակման իրականացման փուլայնությունը:

5. Համաձայնագիրը պետք է սահմանի դրա իրականացման, տարաձայնությունների լուծման հարցերով փոխգործակցության, ինչպես նաև համաձայնագրում փոփոխություններ կատարելու, Միությանը նոր պետությունների անդամակցության դեպքում դրան միանալու, դրանից դուրս գալու, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, համաձայնագրի գործողությունը դադարեցնելու կարգը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: