ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
5 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 106 |
քաղ. Մոսկվա |
«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐԱԳԸՆԹԱՑ ԳՆԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետին և 9-րդ կետի 1-ին ենթակետին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր ընտրելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հիմնադրույթին (այսուհետ՝ Հիմնադրույթ) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Երկաթուղային տրանսպորտի, այդ թվում՝ արագընթաց գնացքների համար բաղադրիչների բարձր տեխնոլոգիական արտադրության կազմակերպում» կոոպերացիոն նախագծին (այսուհետ՝ կոոպերացիոն նախագիծ)՝ կոոպերացիոն նախագծի անձնագրին համապատասխան, այն ճանաչելով որպես Հիմնադրույթի II բաժնով նախատեսված կոոպերացիոն նախագծերի ընտրության չափորոշիչներին համապատասխանող կոոպերացիոն նախագիծ։
2. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը կոոպերացիոն նախագծի իրականացման համար տրամադրված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար սուբսիդիայի տրամադրման մասին համաձայնագրի նախագծին (կցվում է) և սահմանել սուբսիդիայի չափը՝ 866 657 024,30 ռուսական ռուբլի՝ հաշվի առնելով սույն որոշման ընդունման օրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հիմնական դրույքաչափը՝ 16,5 տոկոսի չափով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կնքել համաձայնագիր՝ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան, և ապահովել սուբսիդիայի տրամադրումը՝ հաշվի առնելով դրամական միջոցների հետևյալ սահմանային ծավալները՝
2026 թվականին՝ 94 269 246,56 ռուսական ռուբլի․
2027 թվականին՝ 232 565 203,55 ռուսական ռուբլի․
2028 թվականին՝ 280 907 557,88 ռուսական ռուբլի․
2029 թվականին՝ 186 967 642,40 ռուսական ռուբլի․
2030 թվականին՝ 71 947 373,91 ռուսական ռուբլի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին
թիվ _________
|
քաղ. Մոսկվա |
2025 թվականի _________ «____» |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այսուհետ՝ Հանձնաժողով, ի դեմս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Գենադիի Կուշնարևի, որը գործում է 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ BS-828/11 լիազորագրի հիման վրա, և «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությունը, այսուհետ՝ Ֆինանսական կազմակերպություն, ի դեմս (ԱԱՀ, պաշտոն), որը գործում է (լիազորագրի) հիման վրա, այսուհետ՝ Կողմեր, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին հիմնադրույթին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի մայիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» թիվ 4 որոշմանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին հիմնադրույթի հաստատման մասին» թիվ 3 որոշմանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի ________-ի «« Երկաթուղային տրանսպորտի, այդ թվում՝ արագընթաց գնացքների համար բաղադրիչների բարձր տեխնոլոգիական արտադրության կազմակերպում»» կոոպերացիոն նախագծի և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիայի տրամադրման մասին» թիվ ___ որոշմանը (այսուհետ՝ նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշում) համապատասխան` կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) հետևյալի մասին։
I. Համաձայնագրի առարկան
1.1. Համաձայնագրի առարկան Ֆինանսական կազմակերպությանը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) բյուջեից՝ վարկային պայմանագրով փոխառուին (վարկառուին) տրամադրված վարկերից (փոխառություններից)՝ Ֆինանսական կազմակերպության կողմից չստացված եկամուտների փոխհատուցման միջոցով սուբսիդիայի (այսուհետ՝ սուբսիդիա) տրամադրումն է` Միության անդամ պետությունների կողմից «Երկաթուղային տրանսպորտի, այդ թվում՝ արագընթաց գնացքների համար բաղադրիչների բարձր տեխնոլոգիական արտադրության կազմակերպում» կոոպերացիոն նախագիծն (այսուհետ՝ Կոոպերացիոն նախագիծ) իրականացվելիս ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
1.2. Սուբսիդիան տրամադրվում է Ֆինանսական կազմակերպությանը՝ Հանձնաժողովի խորհրդի՝ Նախագծին հավանություն տալու մասին որոշմամբ սահմանված հիմնական պայմանների հաշվառմամբ իրականացվող Կոոպերացիոն նախագծի իրականացման համար փոխառուին (վարկառուին) արտոնյալ տոկոսադրույքով վարկի տրամադրման արդյունքում առաջացած՝ չստացված եկամուտների փոխհատուցման համար։
1.3. Կոոպերացիոն նախագծի իրականացման ժամկետը՝ 2025 թվականի IV եռամսյակ — 2030 թվականի III եռամսյակ։
II. Սուբսիդիայի տրամադրման ֆինանսական ապահովումը
2.1. Սուբսիդիայի չափը կազմում է 866 657 024 (ութ հարյուր վաթսունվեց միլիոն վեց հարյուր հիսունյոթ հազար քսան չորս) ռուբլի 30 կոպեկ, այդ թվում՝
2026 թվականի համար՝ 94 269 246 (իննսունչորս միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար երկու հարյուր քառասունվեց) ռուբլի 56 կոպեկ.
2027 թվականի համար՝ 232 565 203 (երկու հարյուր երեսուներկու միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար երկու հարյուր երեք) ռուբլի 55 կոպեկ.
2028 թվականի համար՝ 280 907 557 (երկու հարյուր ութսուն միլիոն ինը հարյուր յոթ հազար հինգ հարյուր հիսունյոթ) ռուբլի 88 կոպեկ.
2029 թվականի համար՝ 186 967 642 (հարյուր ութսունվեց միլիոն ինը հարյուր վաթսունյոթ հազար վեց հարյուր քառասուներկու) ռուբլի 40 կոպեկ.
2030 թվականի համար՝ 71 947 373 (յոթանասունմեկ միլիոն ինը հարյուր քառասունյոթ հազար երեք հարյուր յոթանասուներեք) ռուբլի 91 կոպեկ.
Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի ծախսերի դասակարգման 10103050 ծածկագրով՝ Հանձնաժողովի բյուջետային դասակարգմամբ նախատեսված միջոցների սահմաններում։
2.2. 2026-2030 թվականներին Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվելու է 2026-2030 թվականներին Միության բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցների՝ Հանձնաժողովին հատկացման պայմանով։
Հանձնաժողովը տեղեկացնում է Ֆինանսական կազմակերպությանը՝ Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման համար Հանձնաժողովին ֆինանսական միջոցներ չհատկացնելու փաստի մասին։
III. Սուբսիդիայի հաշվարկման կարգը և տրամադրման պայմանները
3.1. Սուբսիդիան տրամադրվում է չստացված եկամուտների փոխհատուցման համար՝ Ֆինանսական կազմակերպության կողմից Հանձնաժողովին Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի կողմից ստորագրված՝ Համաձայնագրի թիվ 1 հավելվածով սահմանված ձևով սուբսիդիայի տրամադրման հայտի (կցելով Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի՝ համապատասխան փաստաթղթերի ստորագրման իրավունքը հավաստող լիազորագիրը) և Համաձայնագրի 3․2 կետով և Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության ցուցաբերման մասին հիմնադրույթի (այսուհետ՝ Հիմնադրույթ) 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում։
Սուբսիդիան տրամադրվում է Ֆինանսական կազմակերպությանը՝ նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ ֆիքսված՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հիմնական դրույքաչափի 100 տոկոսի չափով, սակայն վարկի տոկոսադրույքից ոչ ավելի։
Սուբսիդիայի չափի հաշվարկն իրականացվում է Համաձայնագրի թիվ 2 հավելվածի համաձայն։
3.2. Սուբսիդիան տրամադրելու պայմանը Ֆինանսական կազմակերպության կողմից Հանձնաժողովին՝ Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը ներկայացնելով) կողմից ստորագրված՝ փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի և Կոոպերացիոն նախագծի՝ ընտրության չափորոշիչներին համապատասխանությանը վերաբերող պահանջների պահպանման մասին Ֆինանսական կազմակերպության հաշվետվությունները՝ Համաձայնագրի թիվ 3 հավելվածով սահմանված ձևերի համաձայն հետևյալ ժամկետներում ներկայացնելն է՝
3.2.1. յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ օրացուցային օրվանից ոչ ուշ.
3.2.2. յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ (կազմվում է աճողական կարգով՝ սկսած հաշվետու տարվա սկզբից).
3.2.3. մինչև 2030 թվականի հոկտեմբերի 30-ը Կոոպերացիոն նախագծի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն։
3.3. Հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի փոխանցումն իրականացվում է՝
3.3.1. Համաձայնագրի VII բաժնում նշված՝ Ֆինանսական կազմակերպության հաշվին․
3.3.2. Համաձայնագրի թիվ 4 հավելվածի համաձայն՝ պլան-ժամանակացույցով սահմանված պարբերականությամբ և, հաշվի առնելով Հանձնաժողովի խորհրդի՝ Նախագծին հավանություն տալու մասին որոշմամբ նախատեսված դրամական միջոցների սահմանային ծավալները․
3.3.3. Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթի 34-րդ կետին համապատասխան՝ հետևյալը ներկայացվելու դեպքում՝
Համաձայնագրի թիվ 1 հավելվածով սահմանված ձևի համաձայն՝ սուբսիդիայի տրամադրման մասին հայտ․
փոխառուի (վարկառուի) կողմից՝ հաշվեգրված տոկոսների (այդ տոկոսների առկայության դեպքում) փաստացի վճարումը հաստատող փաստաթղթեր.
Ռուսաստանի Դաշնության լիազորված պետական մարմինների կողմից տրված և Հիմնադրույթի 7-րդ կետով սահմանված պահանջներին Ֆինանսական կազմակերպության համապատասխանությունը հաստատող (կցելով անհրաժեշտ փաստաթղթերը) և Հիմնադրույթի 6-րդ կետով սահմանված պահանջներին փոխառուի (վարկառուի) համապատասխանությունը հաստատող տեղեկանքներ.
Ֆինանսական կազմակերպության ղեկավարի ստորագրած՝ Հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված պայմաններին վարկային պայմանագրի պայմանների համապատասխանությունը հաստատող դիմում.
Հիմնադրույթի թիվ 2 հավելվածով սահմանված նպատակների ցանկին համապատասխան ֆինանսական միջոցների օգտագործումը փոխառուի (վարկառուի) կողմից հաստատվող՝ Ֆինանսական կազմակերպության տեղեկանք.
Համաձայնագրի թիվ 2 հավելվածին համապատասխան հայտագրված ժամանակահատվածի համար և հիմնական դրույքաչափով նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ ֆիքսված սուբսիդիայի չափի հաշվարկ։
3.4. Հանձնաժողովը, Հիմնադրույթի 35-րդ կետին համապատասխան, Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրանցում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունը, փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և լրակազմությունը, որոշում է ընդունում հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիա տրամադրելու կամ սուբսիդիայի տրամադրումը մերժելու մասին և ընդունած որոշման մասին ծանուցում է Ֆինանսական կազմակերպությանը։
Հանձնաժողովում՝ ոչ պատշաճ կերպով ձևակերպված կամ ոչ լիարժեք ներկայացված՝ Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերի ստացման դեպքում Հանձնաժողովը որոշում է ընդունում հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի տրամադրումը մերժելու մասին և նշված փաստաթղթերը վերադարձնում է Ֆինանսական կազմակերպությանը՝ դրանց լրամշակման և Հանձնաժողով կրկին ուղարկելու նպատակով։
Եթե Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերի քննարկման արդյունքներով դրանք ճանաչվում են պատշաճ կերպով ձևակերպված և ամբողջ ծավալով ներկայացված, ապա Հանձնաժողովը սուբսիդիա տրամադրելու մասին որոշում է ընդունում և Ֆինանսական կազմակերպությանը ծանուցում ընդունած որոշման մասին։
Հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի վճարումը կատարվում է սուբսիդիա տրամադրելու մասին ընդունված որոշման մասին Հանձնաժողովի կողմից Ֆինանսական կազմակերպության հասցեին ծանուցումը գրանցվելու օրվանից 8 աշխատանքային օրվա ընթացքում։
3.5. Հանձնաժողովի կողմից սուբսիդիայի տրամադրումը կասեցվելու և դրամական միջոցների փոխանցումը դադարեցվելու համար հիմքերն են՝
3.5.1. ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն նախագծի անհամապատասխանության մասին Ֆինանսական կազմակերպության ծանուցումը․
3.5.2. Հիմնադրույթի 36-րդ կետով սահմանված ժամկետներում փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանն առնչվող պահանջների կատարման մասին հաշվետվությունները ֆինանսական կազմակերպության կողմից չներկայացվելը․
3.5.3. Կոոպերացիոն նախագծում մասնակցությունը դադարեցնելու և ֆինանսական կազմակերպությանը փոխարինելու անհրաժեշտության մասին ֆինանսական կազմակերպության ծանուցումը․
3.5.4. Ֆինանսական կազմակերպության անհամապատասխանությունը Հիմնադրույթի 7-րդ կետի «բ» և «զ» ենթակետերում նշված պահանջներին։
3.6. Հանձնաժողովի կողմից սուբսիդիայի տրամադրման դադարեցման հիմքերն են՝
3.6.1. Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը կասեցվելու մասին որոշումն ընդունելու օրվանից 6 ամսվա ընթացքում փոխառուի (վարկառուի) կամ Ֆինանսական կազմակերպության կողմից հայտնաբերված խախտումները չվերացվելը․
3.6.2. փոխառուի (վարկառուի) կողմից ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործումը․
3.6.3. Կոոպերացիոն նախագծի անհամապատասխանությունը ընտրության չափորոշիչներին․
3.6.4. վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծումը․
3.6.5. փոխառուի (վարկառուի) կողմից կոոպերացիոն նախագծի իրականացումից հրաժարվելու (կոոպերացիոն նախագիծը կասեցվելու) մասին որոշման կայացումը.
3.6.6. փոխառուի (վարկառուի) նկատմամբ սնանկության ընթացակարգի նախաձեռնումը։
IV. Կողմերի փոխգործակցությունը
4.1. Հանձնաժողովը պարտավորվում է՝
4.1.1. Համաձայնագրի III բաժնին համապատասխան՝ ապահովել սուբսիդիայի տրամադրումը․
4.1.2. Հիմնադրույթին համապատասխան՝ իրականացնել Ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացվող` Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերի ստուգումը՝ Հանձնաժողովում դրանց ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում.
4.1.3. Համաձայնագրի 3.3 կետին համապատասխան՝ ապահովել Ֆինանսական կազմակերպության հաշվին Համաձայնագրի VII բաժնում նշված սուբսիդիայի փոխանցումը.
4.1.4. կատարել Կոոպերացիոն նախագծի իրականացման մշտադիտարկում՝ Հիմնադրույթի 9-րդ կետի «զ» ենթակետում և Համաձայնագրի 3.2 կետում նշված՝ Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի մասին եռամսյակային (տարեկան) հաշվետվությունների հիման վրա.
4.1.5. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների չկատարման փաստը Հանձնաժողովի կողմից պարզման դեպքում՝ այդ փաստի պարզման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցել Ֆինանսական կազմակերպությանը.
4.1.6. Հանձնաժողովի կողմից որոշումն ընդունվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսական կազմակերպությանը ծանուցել՝
սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու մասին․
սուբսիդիայի տրամադրումը վերականգնելու մասին․
4.1.7. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի 3․5․2 ենթակետում նշված խախտումը վերացվելու դեպքում՝ մինչ Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրման կասեցման մասին որոշումն ընդունվելը, վերսկսել Ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիայի փոխանցումը․
4.1.8. Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրման դադարեցման մասին որոշում ընդունվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել Ֆինանսական կազմակերպությանը՝ Համաձայնագրի լուծման և Հանձնաժողովի կողմից Համաձայնագրի լուծման մասին ծանուցման գրանցման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով Ֆինանսական կազմակերպության կողմից վերադարձի անհրաժեշտության մասին․
4.1.9. քննարկել Ֆինանսական կազմակերպության կողմից ուղարկված առաջարկները, փաստաթղթերը և այլ տեղեկատվություն, այդ թվում՝ Համաձայնագրի 4.4.1 ենթակետին համապատասխան, դրանք ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում և Ֆինանսական կազմակերպությանը ծանուցել ընդունված որոշման մասին․
4.1.10. Ֆինանսական կազմակերպություն ուղարկել Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի պարզաբանումները՝ Ֆինանսական կազմակերպության դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ Համաձայնագրի 4.4.2 ենթակետին համապատասխան.
4.1.11. կատարել Հիմնադրույթով նախատեսված այլ պարտավորություններ։
4.2. Հանձնաժողովն իրավունք ունի՝
4.2.1. Համաձայնագրի պայմանները փոփոխելու մասին որոշում ընդունելու՝ Հիմնադրույթին և Հանձնաժողովի խորհրդի որոշումներին համապատասխան․
4.2.2. Ֆինանսական կազմակերպությունից պահանջելու Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթով և Համաձայնագրով սահմանված՝ սուբսիդիա տրամադրելու կարգի և պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ Հիմնադրույթի 34-րդ և 36-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և տեղեկատվությունը․
4.2.3. դադարեցնելու դրամական միջոցների փոխանցումը՝ մինչև Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը վերսկսելու մասին որոշում ընդունվելը՝ Համաձայնագրի 3․6 կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում․
4.2.4. իրականացնելու այլ իրավունքներ՝ Հիմնադրույթին համապատասխան։
4.3. Ֆինանսական կազմակերպությունը պարտավորվում է՝
4.3.1. ուղարկել Հանձնաժողով Համաձայնագրի 3.2 կետով և Հիմնադրույթի 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերը․
4.3.2. յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված հետևյալ հաշվետվությունները՝ Համաձայնագրի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով․
4.3.2.1. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը․
4.3.2.2. Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի մասին հաշվետվությունը․
4.3.2.3. ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվությունը․
4.3.3. յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը ներկայացնելով) կողմից ստորագրված հետևյալ հաշվետվությունները՝ Համաձայնագրի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով՝
4.3.3.1. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը․
4.3.3.2. Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի մասին հաշվետվությունը․
4.3.3.3. ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվությունը․
4.3.4. Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված՝ Կոոպերացիոն նախագծի իրականացման մասին ամփոփիչ հաշվետվությունը՝ Կոոպերացիոն նախագիծն ավարտվելու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում․
4.3.5. ապահովել մշտադիտարկում՝ ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանության պահպանման մասով՝ Հիմնադրույթի 27-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան․
4.3.6. իրականացնել փոխառուի (վարկառուի) կողմից դրամական միջոցների նպատակային օգտագործման մասով մշտադիտարկում (վերահսկողություն), այդ թվում՝ Կոոպերացիոն նախագծի ուղեկցման մեխանիզմի կիրառմամբ՝ Հիմնադրույթի 27-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան․
4.3.7. 15 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում Հանձնաժողովի հարցմամբ ներկայացնել Կոոպերացիոն նախագծի իրականացման համար փոխառուի (վարկառուի) կողմից դրամական միջոցների նպատակային օգտագործումը հաստատող և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 22-րդ հոդվածին համապատասխան՝ Միության անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության մարմինների կողմից անցկացվող արտաքին աուդիտի (հսկողության) իրականացման համար․
4.3.8. ապահովել Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների ամբողջականությունը և հավաստիությունը՝ Համաձայնագրին համապատասխան․
4.3.9. Համաձայնագրի 4.1.8 ենթակետին համապատասխան՝ Հանձնաժողովից ծանուցում ստանալու դեպքում, ինչպես նաև Համաձայնագրի 6․2 կետի հիման վրա Համաձայնագիրը լուծելու դեպքում Միության բյուջե վերադարձնել փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով դրամական միջոցներ՝ Հանձնաժողովի կողմից Համաձայնագիրը լուծելու մասին ծանուցումը գրանցվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում․
4.3.10. իրականացնել Համաձայնագրով և Հիմնադրույթով նախատեսված պայմաններին փոխառուի (վարկառուի) համապատասխանության ստուգում․
4.3.11․ Համաձայնագրով պարտավորությունների կատարման նպատակով կնքվող վարկային պայմանագրում (համաձայնագրում) ներառել Հիմնադրույթի V բաժնով նախատեսված դրույթները․
4.3.12. Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրման կասեցման մասին որոշում ընդունվելու օրվանից 6 ամսվա ընթացքում վերացնել հայտնաբերված խախտումները։
4.4. Ֆինանսական կազմակերպությունն իրավունք ունի՝
4.4.1. Հանձնաժողով ուղարկելու Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին հիմնավորված դիմում՝ Հիմնադրույթի 24-րդ կետին համապատասխան․
4.4.2. դիմելու Հանձնաժողով՝ Համաձայնագրի կատարման հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով․
4.4.3. Հանձնաժողով ներկայացնելու, այդ թվում՝ Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքում, Կոոպերացիոն նախագծի անձնագրում փոխառուի (վարկառուի) կողմից փոփոխություններ կատարելու մասին հիմնավորված դիմում՝ Հիմնադրույթի 25-րդ և 26-րդ կետերին համապատասխան․
4.4.4. իրականացնելու այլ իրավունքներ՝ Հիմնադրույթին համապատասխան։
V. Կողմերի պատասխանատվությունը, վեճերի քննության կարգը և վայրը
5.1. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի 4.3.5-4.3.8 ենթակետերով նախատեսված պարտավորությունների չկատարման, Հիմնադրույթի 48-րդ և 49-րդ կետերում նշված հիմքերի առկայության, ինչպես նաև Հիմնադրույթով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքում, Հիմնադրույթի 50-րդ կետով սահմանված կարգին համապատասխան՝ Ֆինանսական կազմակերպությունը Միության բյուջե է վերադարձնում դրամական միջոցները՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով՝ նշված դրամական միջոցները Համաձայնագրի VII բաժնում նշված Հանձնաժողովի հաշվին փոխանցելու միջոցով՝ Համաձայնագրով նախատեսված կարգով և ժամկետում։
5.2. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի 4․3․9 ենթակետով սահմանված ժամկետում Համաձայնագրի 5․1 կետով նախատեսված պարտավորության չկատարման դեպքում Հանձնաժողովը՝ գտնվելու երկրի օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի պահանջելու տոկոսների վճարում՝ Ֆինանսական կազմակերպության կողմից այլոց դրամական միջոցներից օգտվելու համար։
5.3. Համաձայնագրի կատարման հետ կապված՝ Կողմերի միջև ծագող վեճերը, հնարավորության դեպքում, լուծվում են իրենց կողմից՝ բանակցություններ անցկացնելու միջոցով՝ համապատասխան արձանագրությունների կամ այլ փաստաթղթերի ձևակերպմամբ։
5.4. Համաձայնագրով նախատեսված կարգով վեճի կարգավորման անհնարինության դեպքում վեճի լուծումն իրականացվում է դատական կարգով՝ Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանում՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան։
5.5. Ֆինանսական կազմակերպությունը պատասխանատվություն է կրում Հիմնադրույթին համապատասխան՝ Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հավաստիության համար։
VI. Եզրափակիչ դրույթներ
6.1. Համաձայնագրի փոփոխությունը, այդ թվում՝ Համաձայնագրի 4.2.1 ենթակետի դրույթներին համապատասխան, իրականացվում է Կողմերի համաձայնությամբ և ձևակերպվում է Համաձայնագրին կից լրացուցիչ համաձայնագրի ձևով։
6.2. Համաձայնագրի լուծումն իրականացվում է Կողմերի համաձայնությամբ կամ Համաձայնագրի 6.3 կետով սահմանված դեպքերում՝ միակողմանի կարգով։
6.3. Հանձնաժողովի կողմից միակողմանի կարգով Համաձայնագրի լուծումը հնարավոր է Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ, ինչպես նաև՝ հետևյալ դեպքերում՝
6.3.1. Ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում (բացառությամբ իրավաբանական անձին միանալու ձևով վերակազմակերպման), լուծարում կամ գործունեության դադարեցում․
6.3.2. Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթով և Համաձայնագրով սահմանված՝ սուբսիդիայի տրամադրման կարգի և պայմանների խախտում։
6.4. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի լուծումը միակողմանի կարգով չի թույլատրվում։
6.5. Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերը և այլ տեղեկություններ ուղարկում են Կողմերը՝
6.5.1. գրավոր ձևով՝ թղթային կրիչի վրա։
Փաստաթղթերը փոխանցելիս Կողմերը պարտավոր են կազմել և ստորագրել ակտ, որում պարտադիր նշվում է փոխանցվող փաստաթղթերի ցանկը․
6.5.2. էլեկտրոնային հաղորդագրության ձևով (փաստաթղթերի պատճենների համար)՝ Հանձնաժողովի dept_industry@eecommission.org էլեկտրոնային փոստի հասցեին և Ֆինանսական կազմակերպության _____________ էլեկտրոնային փոստի հասցեին։
6.6. Համաձայնագիրը կնքվում է 3 օրինակով։ 1 օրինակ՝ Ֆինանսական կազմակերպության համար, 2 օրինակ՝ Հանձնաժողովի համար։
6.7. Սույն համաձայնագրին կցվում և դրա անբաժանելի մասն են կազմում՝
6.7.1. սուբսիդիայի տրամադրման հայտի ձևը (հավելված թիվ 1)
6.7.2. հայտագրված ժամանակահատվածի համար Կոոպերացիոն նախագծի մասով սուբսիդիայի չափի հաշվարկման կարգը (հավելված թիվ 2)․
6.7.3. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվությունների ձևերը (հավելված թիվ 3)․
6.7.4. սուբսիդիայի փոխանցման պլան-ժամանակացույցը (հավելված թիվ 4)։
VII. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Գտնվելու վայրը՝ 119121, քաղ․ Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, շենք 3/5, շին. 1
ՀՎՀՀ՝ 9909357822
ՀՎՊԾ՝ 774763001
Բանկային վավերապայմանները՝
հ/հ՝ 40807810300000000082
Միջպետական բանկ
Թղթակցային հաշիվ՝ թիվ 30101810800000000362
ԲՆՀ՝ 044525362
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝
Ն.Գ Կուշնարև
__________________________________ |
«Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերություն
____________________________________ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Կոոպերացիոն նախագծի իրականացման համար տրամադրված վարկի դիմաց չստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
ՀԱՅՏԻ ՁԵՎԸ
կոոպերացիոն նախագծի իրականացման համար տրամադրված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին
|
Սուբսիդիա տրամադրելու մասին հայտ | |||||
|
Համաձայնագրի վավերապայմանները |
համար | ||||
|
ամսաթիվ | |||||
|
Փոխառուի (վարկառուի) կողմից վարկային միջոցներից օգտվելու հայտագրված ժամանակահատվածի ընթացքում փոխառուի (վարկառուի) համար արտոնյալ տոկոսադրույքից ելնելով՝ ռուսական ռուբլով հաշվարկված՝ ֆինանսական կազմակերպության եկամտի (տոկոսավճարների) փաստացի գումարը |
գումարը թվերով և բառերով | ||||
|
Փոխառուի (վարկառուի) կողմից վարկային միջոցներից օգտվելու հայտագրված ժամանակահատվածը |
ամսաթվերը | ||||
|
Արտոնյալ տոկոսադրույքը, տարեկան % |
% | ||||
|
Սուբսիդավորվող դրույքաչափը |
% | ||||
|
Սուբսիդիայի գումարը, ռուբլի |
գումարը թվերով և բառերով | ||||
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
|
(ֆինանսական կազմակերպության անվանումը) |
(լիազորված անձի ստորագրությունը) |
(ստորագրության վերծանումը) |
(պաշտոնը) |
(տվյալ փաստաթուղթը ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի համարը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ) |
Կ․Տ․
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն
Ն․Գ․ Կուշնարև ____________________________________
Կ.Տ. |
______________________________________
Կ.Տ. |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
ՀԱՇՎԱՐԿ
հայտագրված ժամանակահատվածի համար «Երկաթուղային տրանսպորտի, այդ թվում՝ արագընթաց գնացքների համար բաղադրիչների բարձր տեխնոլոգիական արտադրության կազմակերպում» կոոպերացիոն նախագծի մասով սուբսիդիայի չափի
Հայտագրված ժամանակահատվածի համար կոոպերացիոն նախագծի մասով սուբսիդիայի (Ս) չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ս = Եփ х (Սդ /Դ%),
որտեղ՝
Եփ՝ ֆինանսական կազմակերպության եկամտի (տոկոսավճարների) փաստացի գումար՝ հաշվարկված ռուսական ռուբլով՝ ելնելով փոխառուի (վարկառուի) կողմից վարկային միջոցներից օգտվելու հայտագրված ժամանակահատվածում փոխառուի (վարկառուի) համար արտոնյալ տոկոսադրույքից․
Սդ՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի հիմնական դրույքաչափով որոշվող և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի __________ թիվ _____ «Երկաթուղային տրանսպորտի, այդ թվում՝ արագընթաց գնացքների համար բաղադրիչների բարձր տեխնոլոգիական արտադրության կազմակերպում» կոոպերացիոն նախագծի մասին» որոշման մեջ ֆիքսված սուբսիդավորվող դրույքաչափ․
Դ%՝ արտոնյալ տոկոսադրույքի չափը, որից ելնելով հաշվարկվել է Ֆինանսական կազմակերպության եկամուտը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտի տնօրեն՝
Ն․Գ․ Կուշնարև
_______________________________
Կ.Տ. |
_______________________________
Կ.Տ. |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 «Կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
ՁԵՎԵՐ
փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, «Երկաթուղային տրանսպորտի, այդ թվում՝ արագընթաց գնացքների համար բաղադրիչների բարձր տեխնոլոգիական արտադրության կազմակերպում» կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի և ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն նախագծի համապատասխանությանը վերաբերող պահանջների պահպանման մասին հաշվետվությունների
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
_________-ից մինչև_________ ժամանակահատվածում փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին
___________ թվականի __________-ի թիվ__________վարկային պայմանագրով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարումը՝
__________________________________________
(փոխառուի (վարկառուի) անվանումը) կողմից։
- կատարվել է ամբողջ ծավալով / չի կատարվել ամբողջ ծավալով (նշվում են ժամկետանց՝ մարման ենթակա փոխատվության պարտքը և վճարման ենթակա %-ը (տուգանքներ, տույժեր))։
________________________________________________________________________________________________
|
(ֆինանսական կազմակերպության անվանումը) |
(լիազորված անձի ստորագրությունը) |
(ստորագրության վերծանումը) |
(պաշտոնը) |
(տվյալ փաստաթուղթը ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի համարը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ) |
Կ․Տ․
«_____» _________ 20_____թվականի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի մասին __________-ից մինչև __________-ն ընկած ժամանակահատվածի համար
1. Փոխառու (անվանումը, իրավաբանական հասցեն)՝
_______________________________________________________________________
2. Կոոպերացիոն նախագծի ամբողջական անվանումը և դրա հակիրճ նկարագրությունը (նշել՝ եղե՞լ են արդյոք փոփոխություններ, թե՞ ոչ)՝
_______________________________________________________________________
3. Կոոպերացիոն նախագծի իրականացման վայրը (նշել՝ եղե՞լ են արդյոք փոփոխություններ, թե՞ ոչ)՝
_______________________________________________________________________
4. Նախագծի իրականացման ընթացքը պլան-ժամանակացույցին համապատասխան՝
|
Համարը |
Փուլի/միջոցառման անվանումը |
Փուլի/միջոցառման իրականացման ժամկետները |
Պայմանագրի կնքման ժամկետները |
Փուլի/միջոցառման կատարման մասին հաշվետվությունը |
Մեկնաբանութ-յունները |
|
1. |
|||||
|
2. |
|||||
|
3. |
|||||
|
4. |
|||||
|
5. |
|||||
|
6. |
|||||
|
... |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին
__________-ից մինչև __________-ն ընկած ժամանակահատվածի համար
1. Կոոպերացիոն նախագծի մասնակիցների թիվը և դրանց մասին տեղեկությունները (նշել՝ եղե՞լ են արդյոք փոփոխություններ, թե՞ ոչ)՝
_______________________________________________________________________
2. Յուրաքանչյուր մասնակցի համար կոոպերացիոն նախագծի մասով կոոպերացիոն համագործակցության տեսակները՝
□ արտադրվող արտադրանքի _____%-ը կազմող՝ ________ ռուսական ռուբլու չափով նյութերի, լրակազմողների մատակարարում (նշվում է մատակարարվող նյութի և լրակազմող տարրերի արտադրողը և անվանումը՝
|
Երկիրը, որի ռեզիդենտն է մատակարարը |
Մատակարարը |
Մատակարարման փաստաթուղթը (պայմանագիր, համաձայնագիր) |
Ապրանքի անվանումը/ ծագման հավաստագիրը |
Սահմանային ծավալներն ըստ մատակարարման պայմանագրի՝ ռուբլի |
Մատակարարումների փաստացի ծավալը |
□ Կոոպերացիոն նախագծի իրականացման համար գույքային վճարի կատարում՝ Կոոպերացիոն նախագծի արժեքի _____% չափով (ծավալը՝ ռուսական ռուբլով)․
□ Կոոպերացիոն նախագծի արժեքի ____ % կազմող՝ ________ ծավալով (ռուսական ռուբլով) տեխնոլոգիական սարքավորումների կամ ծրագրային ապահովման մատակարարում (նշվում է մատակարարվող տեխնոլոգիական սարքավորումների արտադրողը և անվանումը)
|
Երկիրը, որի ռեզիդենտն է մատակարարը |
Մատակարարը |
Մատակարարման փաստաթուղթը (պայմանագիր, համաձայնագիր) |
Ապրանքի անվանումը/ ծագման հավաստագիրը |
Սահմանային ծավալներն ըստ մատակարարման պայմանագրի՝ ռուբլի |
Մատակարարումների փաստացի ծավալը |
□ ինժեներական և շինարարական ծառայությունների մատուցում՝ Կոոպերացիոն նախագծի արժեքի — % չափով (ծառայությունների արժեքը ռուսական ռուբլով, ծառայությունների ցանկը)։
3. Կոոպերացիոն նախագծի շրջանակներում արտադրվող արտադրանքը համարվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից ծագող՝
□ այո (նշվում է արտադրանքը և ստացված ԱՀ-1-ը կամ համապատասխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմանը)․
□ ոչ։
4. Կոոպերացիոն նախագիծն իրականացնելիս ապահովվում է հետևյալը՝
□ համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում (նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով/միավորներով)․
□ արտադրանքի մատակարարման արտադրական շղթայի շրջանակներում ավելացված արժեքի ձևավորում՝ (նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով)
□ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ՝ Կոոպերացիոն նախագծի շրջանակներում արտադրված արտադրանքի արտահանման ավելացում (նշվում են ըստ նախագծի անձնագրի և փաստացի տվյալները, նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով)․
□ փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում (նշվում են ըստ նախագծի անձնագրի և փաստացի տվյալները, նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով)։
5. Կոոպերացիոն նախագծի իրականացման ժամկետը (նշվում է ժամկետը՝ հայտից, ինչպես նաև տեղեկատվությունն այն մասին, թե արդյո՞ք նախագիծն իրականացվում է ըստ ժամանակացույցի, նշվում են իրականացված փուլերը/ կատարվում է իրականացման մեջ տեղաշարժ (նշվում են տեղաշարժի ժամկետը և պատճառները՝ կցելով հիմնավորող փաստաթղթերը))։
6. Կոոպերացիոն նախագծի ընդհանուր արժեքը և ֆինանսավորման կառուցվածքը՝
ներդրումների անհրաժեշտ ծավալը (վարկային պայմանագրի արժույթը)՝
– Կոոպերացիոն նախագծի արժեքը՝ ____ մլն ռուբլի, որից բանկի տրված փոխառու միջոցները՝ _____ մլն ռուբլի
– համաներդրողի առկայությունը՝
□ այո․
□ ոչ։
7. Ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանումը՝
|
Կոոպերացիոն նախագիծն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության 3 և ավելի անդամ պետություններից Կոոպերացիոն նախագծի մասնակիցների կողմից։ Մասնակցությունը Կոոպերացիոն նախագծի իրականացմանը (այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու միջոցով) |
Համապատասխանում է/Չի համապատասխանում Մասնակիցների քանակը՝ առնվազն 3՝ (նշվում են մասնակիցները) | ||||
|
Կոոպերացիոն նախագիծն իրականացվում է Կոոպերացիոն նախագծի մասնակցի կողմից համագործակցության հետևյալ տեսակներից մեկի կատարումը հաստատելու պայմանով |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում են համագործակցության անհրաժեշտ տեսակները) - Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից նյութերի և (կամ) լրակազմող տարրերի մատակարարում՝ 5 տոկոսից ոչ պակաս չափով՝ արտադրանքի վերջնական արտադրության մեջ օգտագործելու համար․ - տեխնոլոգիական սարքավորումների (պահեստամասերի և լրակազմող տարրերի) կամ ծրագրային ապահովման մատակարարում՝ Կոոպերացիոն նախագծի արժեքի 5 տոկոսից ոչ պակաս գումարի չափով. - Կոոպերացիոն նախագծի իրականացման համար գույքային վճարի կատարում՝ դրա արժեքի 10 տոկոսից ոչ պակաս չափով։ | ||||
|
Կոոպերացիոն նախագծի շրջանակներում արտադրվող արտադրանքը ճանաչվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից ծագող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններին կամ «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրին համապատասխան |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում է ԱՀ-1-ը կամ համապատասխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմանը) | ||||
|
Կոոպերացիոն նախագիծն իրականացնելիս ապահովվում է հետևյալ արդյունքների (մեկ կամ մի քանի) ստացումը |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում են ստացված արդյունքները) – համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում. - առնվազն ___ մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով դեպի երրորդ երկրներ արտադրանքի արտահանման ավելացում. - առնվազն ___ մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով Եվրասիական տնտեսական միությունում փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում | ||||
|
Կոոպերացիոն նախագծի իրականացման ժամկետը՝ ոչ ավելի, քան 5 տարի |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում է մեկնարկի և ավարտի ամսաթիվը) |
________________________________________________________________________________________________
|
(ֆինանսական կազմակերպության անվանումը) |
(լիազորված անձի ստորագրությունը) |
(ստորագրության վերծանումը) |
(պաշտոնը) |
(տվյալ փաստաթուղթը ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի համարը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ) |
Կ․Տ․
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝
Ն.Գ. Կուշնարև
______________________________________Կ.Տ. |
________________________________________Կ.Տ. |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 «Կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա փոխանցելու
|
Սուբսիդիայի տրամադրման տարին |
Սուբսիդիայի փոխանցման ժամանակահատվածը |
Գումարը (ռուսական ռուբլի) |
|
2026 թվական |
I եռամսյակ 2026 թվական |
1 423 972,59 |
|
II եռամսյակ 2026 թվական |
18 735 410,96 | |
|
III եռամսյակ 2026 թվական |
30 441 369,87 | |
|
IV եռամսյակ 2026 թվական |
43 668 493,14 | |
|
Ընդամենը՝ 2026 ______ թվականի համար՝ |
– |
94 269 246,56 |
|
2027 թվական |
I եռամսյակ 2027 թվական |
48 659 178,08 |
|
II եռամսյակ 2027 թվական |
50 856 164,39 | |
|
III եռամսյակ 2027 թվական |
60 471 369,87 | |
|
IV եռամսյակ 2027 թվական |
72 578 491,21 | |
|
Ընդամենը՝ 2027 ____ թվականի համար՝ |
– |
232 565 203,55 |
|
2028 թվական |
I եռամսյակ 2028 թվական |
72 578 491,21 |
|
II եռամսյակ 2028 թվական |
71 593 448,14 | |
|
III եռամսյակ 2028 թվական |
71 593 448,14 | |
|
IV եռամսյակ 2028 թվական |
65 142 170,39 | |
|
Ընդամենը՝ 2028 ____ թվականի համար՝ |
– |
280 907 557,88 |
|
2029 թվական |
I եռամսյակ 2029 թվական |
57 904 151,46 |
|
II եռամսյակ 2029 թվական |
49 700 488,56 | |
|
III եռամսյակ 2029 թվական |
43 073 756,77 | |
|
IV եռամսյակ 2029 թվական |
36 289 245,61 | |
|
Ընդամենը՝ 2029 _____ թվականի համար՝ |
– |
186 967 642,40 |
|
2030 թվական |
I եռամսյակ 2030 թվական |
29 031 396,49 |
|
II եռամսյակ 2030 թվական |
21 300 209,39 | |
|
III եռամսյակ 2030 թվական |
14 357 918,92 | |
|
IV եռամսյակ 2030 թվական |
7 257 849,11 | |
|
Ընդամենը՝ 2030 _____ թվականի համար՝ |
– |
71 947 373,91 |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝
Ն․Գ․ Կուշնարև
_______________________________________ Կ.Տ. |
_____________________________________ Կ.Տ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: