ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2026 թվականի N 296-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ու 4-րդ մասով և 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված, շահագործման համար ոչ պիտանի ճանաչված, դուրս գրված և կազմաքանդված հրանոթը (տեսակը՝ ԿՍ-19, գործարանային համար՝ 60696)՝ 2.175.000 դրամ մնացորդային արժեքով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ Ծովազարդ բնակավայրում կառուցված հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել համայնքի ղեկավարի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ գույքի տեղափոխումը և ուղեկցումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված նվիրաբերության պայմանագրի կնքման օրվանից հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |